Այսինքն` քո մտածելակերպով ես պատկերացնում եմ մի տեսարան, որտեղ սիրող տղամարդը "վարժեցնում է" կնոջը:

Նա , օդում պահելով կրակից բոցավառվող օղակը, կնոջն ասում է` պիտի միջով թռնես, չէ` գլուխդ կջարդեմ

,

և կինը պետք է առանց տրտնջալու Մարիոյի նման անցնի այդ արգելքը:

Գիտե՞ս այսքանը ինչի համար ասացի, նրա համար, որ կինը կենդանի չէ, ասենք,քեզ նման
բանական էակ է, ու եթե դու խելք ու զգացմունքներ ունես, թող քեզ չթվա, որ նա դրանցից չունի, նա էլ ունի և ունի սեփական
ես, որը հաշվի չառնելու դեպքում, դու կարող ես մեկընդմիշտ կորցնել նրա հարգանքը քո նկատմամբ, և այդ ժամանակ դու զոռո՞վ պետք է քեզ սիրել տաս, ինքդ էլ գիտես, որ էդպիսի բան չի լինում... ՈՒ խոսքս ուզում եմ ավարտել այսպես. եթե տղամարդը ցանկանում է պահպանել իր ջերմ հարաբերությունները սիրելիի հետ, ապա պետք է սովորի գոնե
մի քիչ ճնշել իր բնավորության սեփականատիրական գծերը( որը բնորոշ է բոլոր արական սեռի ներկայացուցիչներին, անխտիր), և ամեն ինչը չափի մեջ միայն, կլինի գեղեցիկ:
Իսկ սա,կուզենայի ընդհանուր, երկու կողմերի`և՛ աղջիկների, և՛ տղաների համար ասել`
եկեք մի քիչ էլ նայենք այն "ուղղությամբ", որ "ուղղությամբ" մեր սիրելին է նայում,միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ դիմացինին ու մեզ հասկացված համարել...
Էջանիշներ