User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց դու վատ հոգեբան չես, Արսեն (Անկապ օրագրում էիր գրել): Ինչու՞ ես քեզ նսեմացնում:

    Լավ, որպես ընտիր «հոգեբան», ես քո հարցին փորձեմ պատասխանել:

    Այն, ինչ հիմա կգրեմ, միանշանակ չի տարածվում բոլորի վրա: Կարծում եմ, համամիտ ես, որ քո կողմից նշված երևույթն այսօր այնքան էլ տարածված չէ և որքան էլ մենք բախվում ենք այդ խնդրին, այնուամենայնիվ այսօր այն հասարակության հիմնական մասին բնորոշ չէ: Ասեմ ավելին, այն արտահայտվում է տարբեր աստիճաններով՝ «թույլատրելիից» կամ «ընդունելիից» մինչև «անթույլատրելի»՝ «ստրկատիրականը» (նկատի ունեմ, որ ընտանիքների գերակշիռ մասում ընտանիքում գլխավորը հանդիսանում է հայրը):

    Մի քանի պատճառ կա:
    Խնդիրն այստեղ հասարակություններում է: Գլոբալ է, ոչ ներընտանեկան: Դեռևս դպրոցում տղաներն սկսում են թրծվել, բախվում են կյանքի հետ թեկուզ աննշան կապ ունեցող, բայց կապ ունեցող երևույթների (հուսով եմ համամիտ ես): Այն դեպքում, երբ աղջիկներն զբաղված են միայն սովորելով կամ տանը տուն-տունիկ խաղալով:
    Ապա գալիս են բանակային տարիները: Տղաները ծառայում են, «տղամարդ են դառնում»: Հետո գալիս են ուսանողական տարիները… Այստեղ էլ տղաների հիմնական մասը, սովորելուն զուգահեռ կամ սովորելը մոռացած, փողոցներում ու «քուչեքում» շարունակում են «տղամարդանալ»: Գոնե որոշ չափով…
    Այս ամենն իմ կարծիքով բերում է նրան, որ «ընկեր-ընկերուհի», «ուզող տղա», «սիրում ենք իրար» տարիքում աղջիկները պակաս փորձառու են միջանձնային և կյանքին վերաբերվող հարցերում, քան տղաները: Ուզես թե չուզես, տղան դառնում է դոմինանտ:

    Պետք չէ մոռանալ նաև մեր «արևելյան» մտածելակերպ ունեցող հասարակություն լինելու հանգամանքը: Սա էլ երկրորդ պատճառը:

    Եվ վերջապես: Կարծում եմ համամիտ ես, որ մեր երկրում «շատերի» կողմից մի քանի անգամ տարբեր տղաների հետ ընկերություն արած աղջիկը միանշանակ չի ընդունվում: Արդյունքում աղջիկը, որքան շատ տղաների հետ է շփվում, հետո բաժանվում, այնքան նրա ամուսնանալու և ընտանիք կազմելու հնարավորությունները նվազում են: Հետևաբար աղջիկը (ու նաև կանայք, նույնիսկ ամուսնացած կանայք), անգամ ընկերոջ կամ ամուսնու կողմից նվաստացվելու պարագայում, շարունակում են ընկերությունը կամ ամուսնական կյանքը, որպեսզի «ման եկողի» կամ «ամուսնալուծվածի» պիտակը չկրի…

    Տխուր է, բայց այդպես է…

    Ընդհանրապես, այս բոլոր պատճառները խիստ փոխկապակցված են:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 07.02.2011, 23:09:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (07.02.2011), einnA (07.02.2011), Nare-M (07.02.2011), Արևածագ (08.02.2011), Կաթիլ (08.02.2011), ՆանՍ (08.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  2. Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով
    Հեղինակ՝ Guest, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.04.2011, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •