User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 92 հատից

Թեմա: Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարաբերությունների պահպանում «սեփականատեր» զուգընկերոջ հետ

    Որոշեցի թեմա բացել, քննարկման հնարավորություն լինի (սկզբնական գրառումը տեղադրված էր «Անկապ օրագրում»):

    Բացարձակապես չեմ կարողանում ընդունել, երբ տղամարդն արգելում է կնոջը շփվել այլ տղամարդկանց հետ (կամ էլ հակառակը՝ կնոջ կողմից): Չմտնել ֆորումներ, ֆեյսբուքներ, 1մ-ից ավել չմոտենալ, և այլն: Մի-տեսակ նսեմացուցիչ է. վերջիվերջո զուգընկերը մարդ է, առարկա չէ, որ քո ուզած տեղում դնես, 8 ժամից գաս, նույն տեղից վերցնես: Բայց ավելի շատ ինձ զարմացնում է, որ զուգընկերը կարող է հանդուրժել նման վերաբերմունքն իր նկատմամբ. հիմնականում դա կանայք են: Հանուն ինչի՞: Ասենք, եթե ընտանիք է կազմվել, երեխա կա, դեռ կարող եմ ինչ-որ պատճառնել մատնանշել, բայց դա էլ համոզիչ չէ: Եթե երեխան (հատկապես տղա) տեսնում է, որ հայրը մորը վերաբերվում է որպես անօտարելի սեփականություն հանդիսացող առարկայի, հավանականությունը, որ ինքն էլ կմեծանա այդպիսի «սեփականատեր-արքայիկ», ավելանում է: Աղջիկը, որ մեծանում է նման ընտանիքում, հավանաբար ակնկալելու է, որ ինքն էլ մեկի «սեփական առարկան» է դառնալու հետագայում: Դա մի կողմ, իսկ չամուսնացածնե՞րը (ընկերություն անողները): Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք ) հարաբերություններում: Բա հանուն ինչի՞: Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:
    Վերջին խմբագրող՝ ars83: 07.02.2011, 22:22:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (08.02.2011), einnA (07.02.2011), erexa (08.02.2011), Jarre (08.02.2011), kyahi (07.02.2011), Mark Pauler (07.02.2011), Nare-M (07.02.2011), Quyr Qery (08.03.2011), Skeptic (07.02.2011), Ամպ (07.02.2011), ԿԳԴ (13.03.2011), Մանուլ (07.02.2011), ՆանՍ (08.02.2011), Ռեդ (07.02.2011), Ռուֆուս (07.02.2011)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ ուզում էի առանձին քեզ գրել, մեկ էլ տեսա թեման բացվել է
    հենց էսօր խոսում էի էտ մասին հակառակ սեռի այնպիսի ներկայացուցչի հետ, որի ընկերուհին հենց քո ասած կարգավիճակում է:
    Ես ինքս էտ հասկանալու ունակ չեմ ու բացատրել չեմ կարող, թե էտ ոնց են դառնում անխոս ենթարկվող էակներ: Պարզապես եկա էն եզրակացության, որ նման հարաբերություն ընդունող զույգերից և ոչ մեկ կայացաց ու հասուն մտածելակերպ ունեցող մարդկանցից հեռու են` էն էլ շատ:
    Մարդիկ կան դրանից ուղղակի ոգևորվում են. եթե այդպես է վարվում, ուրեմ խանդում է,իսկ եթե խանդում է, սիրում է, իսկ եթե սիրում է, վախենում է կորցնել.... ու էտպես հեքիաթների շարան
    լավ քիչ խոսամ, հետո էն որ ասում են գլխիս չգա
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (07.02.2011), Jarre (08.02.2011), Kita (08.02.2011), kyahi (07.02.2011), Mark Pauler (07.02.2011), Nare-M (07.02.2011), Quyr Qery (08.03.2011), Skeptic (07.02.2011), Ինչուիկ (07.02.2011), Կաթիլ (08.02.2011), ԿԳԴ (13.03.2011), Ձայնալար (07.02.2011), Մանուլ (07.02.2011), ՆանՍ (08.02.2011), Ռուֆուս (07.02.2011)

  5. #3
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանուն ինչի՞: Էն պատճառով, որ աղջիկներին թվում ա, որ եթե տղան իրենց առջև արգելքներ ա դնում, ուրեմն անհանգստանում ա իրենց համար, հետևաբար սիրում ա : Ու շատ մեծ ա հավանակնությունը, որ էդ աղջիկը լինի հենց էնպիսի ընտանիքից, որտեղ հայրը մորը վերաբերվում ա որպես սեփականություն:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.02.2011), Jarre (08.02.2011), Mark Pauler (07.02.2011)

  7. #4
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ուրիշ տարբերակ էլ կա, կարծում եմ՝ "փախուստ ազատությունից" շարքից… Ավելի լավ է, լինես ինչ-որ մեկի հետ, ինքը կանոնակարգի վարքդ և այլն, քան թե լինես ինքդ քո գլխի տեր, բայց միայնակ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.02.2011), erexa (15.01.2015), Mark Pauler (07.02.2011), Quyr Qery (08.03.2011)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղան կոմպլեքսավորված անձնավորություն է, ով հաճույք է ստանում իր սեփականատեր, ես կասեի ստրկատեր վիճակից

    Աղջիկը անինքնասեր անձնավորություն է, ով հաճույք է ստանում, երբ իր հետ վարվում են ինչպես ստրուկի հետ

    Չեմ հարգի թե նման տղայի, թե աղջկա
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (07.02.2011), Mark Pauler (07.02.2011), Quyr Qery (08.03.2011), Skeptic (07.02.2011), Ամպ (07.02.2011), ԿԳԴ (13.03.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:
    Արս ջան, էն լսե՞լ ես, որ ասում ա՝
    Есть два способа понять женщину, но никто их не знает.
    Թարգմանաբար՝
    Կնոջը հասկանալու երկու տարբերակ կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 10.02.2011, 13:19: Պատճառ: Թարգմանության հավելում

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.02.2011), Jarre (08.02.2011), kyahi (07.02.2011), Skeptic (07.02.2011), tikopx (07.02.2011), Ձայնալար (08.02.2011), Մարկիզ (08.02.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանուն ինչի՞: Էն պատճառով, որ աղջիկներին թվում ա, որ եթե տղան իրենց առջև արգելքներ ա դնում, ուրեմն անհանգստանում ա իրենց համար, հետևաբար սիրում ա :
    Էլի թող անհանգստանա, բայց ի՞նչ վտանգ է պարունակում կնոջ (տղամարդու) շփումը այլ տղամարդկանց (կանանց) հետ: Ինչի՞ց է (ըստ պաշտպանյալի) նրան պաշտպանում զուգընկերը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. #8
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուգընկերների նմանատիպ հարաբերություններն էլ ամրապնդվում են ամուսնության հենց սկզբից՝ եկեղեցական արարողության ժամանակ «տեր եմ», «հնազանդ եմ» խոստումներով: Հետո էլ, երբ կինը ինչ-որ հարցում անհամաձայնություն է արտահայտում, ամուսինը հնազանդության երդումն է հիշեցնում:
    Երբեք չեմ հասկացել բռնակալական հարաբերությունները:
    Միայն տղաները չեն բռնակալ լինում… Բա աղջիկնե՜րը. իրենց խանդով:
    Դրանով հարաբերությունները ոչ թե ամուր են լինում, այլ ավելի են խարխլվում:
    Իսկ թե հանուն ինչի են ենթարկվում, չգիտեմ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (07.02.2011), Ուլուանա (08.02.2011)

  16. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ ուզում էի առանձին քեզ գրել, մեկ էլ տեսա թեման բացվել է
    հենց էսօր խոսում էի էտ մասին հակառակ սեռի այնպիսի ներկայացուցչի հետ, որի ընկերուհին հենց քո ասած կարգավիճակում է:
    Ես ինքս էտ հասկանալու ունակ չեմ ու բացատրել չեմ կարող, թե էտ ոնց են դառնում անխոս ենթարկվող էակներ: Պարզապես եկա էն եզրակացության, որ նման հարաբերություն ընդունող զույգերից և ոչ մեկ կայացաց ու հասուն մտածելակերպ ունեցող մարդկանցից հեռու են` էն էլ շատ:
    Մարդիկ կան դրանից ուղղակի ոգևորվում են. եթե այդպես է վարվում, ուրեմ խանդում է,իսկ եթե խանդում է, սիրում է, իսկ եթե սիրում է, վախենում է կորցնել.... ու էտպես հեքիաթների շարան
    լավ քիչ խոսամ, հետո էն որ ասում են գլխիս չգա
    Եթե պաթոլոգիկ դեպքերը դնենք մի կողմ (կնստես մառշուտնու շոֆեռի հետևի նստարանին ու մենակ դուրս կնայես), ապա ինչքան էլ բացատրեմ չես հասկանա, մինչև կյանքիդ մեջ էդ փուլին չհասնես, թե չէ հիմա գրքային, դեմոկրատական բաներ ես ասում ու մի 18 հատ վարկանիշա գալու

    Կինը իրականում ոտից գլուխ զգացմունքային էակա, ու ինքն իրեն հանձնելը կարող ա բավականին վտանգավոր լինի, որովհետև երբեմն իրենք էլ չգիտեն ինչ են ուզում: Դրա համար էլ կնոջը պետք ա դնես այնտեղ, որտեղ ուզում ես իրեն տեսնել: Ու անպայման չի կնոջը տվյալ դեպքում կպցնել "հավ" ածականը, իսկ տղամարդուն էլ՝ "ահաբեկիչը": Էլի եմ ասում, խոսքը հիստերիկների մասին չի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ժունդիայի (08.02.2011), Ձայնալար (08.02.2011), Մարկիզ (07.02.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ուրիշ տարբերակ էլ կա, կարծում եմ՝ "փախուստ ազատությունից" շարքից… Ավելի լավ է, լինես ինչ-որ մեկի հետ, ինքը կանոնակարգի վարքդ և այլն, քան թե լինես ինքդ քո գլխի տեր, բայց միայնակ
    Հա, այս տարբերակի մասին հաճախ են խոսում: Այսպիսի մտածելակերպի պատճառներից, երևի, կարող է լինել նկարագրածս տիպի ընտանիքում մեծանալը, կամ էլ հասարակական կարգը: Բայց ցանկացած մարդու մեջ ի սկզբանե ինքնուրույնության ձգտում կա (անձնավորության զգացողությո՞ւն). արդյո՞ք դա կարող է վերանալ մարդու միջից:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (07.02.2011)

  20. #11
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի թող անհանգստանա, բայց ի՞նչ վտանգ է պարունակում կնոջ (տղամարդու) շփումը այլ տղամարդկանց (կանանց) հետ: Ինչի՞ց է (ըստ պաշտպանյալի) նրան պաշտպանում զուգընկերը:
    Ես օրինակ լսել եմ, որ տղայի համար ամոթ կլինի, եթե, ասենք, իր ընկերներից մեկը, ասի իրեն, թե տեսել է ընկերուհուն ինչ-որ մեկ ուրիշ տղայի հետ խոսելիս: Իսկ թե ինչից են խոսել, դա արդեն կարևոր չէ
    Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (08.03.2011)

  22. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nare-M-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ լսել եմ, որ տղայի համար ամոթ կլինի, եթե, ասենք, իր ընկերներից մեկը, ասի իրեն, թե տեսել է ընկերուհուն ինչ-որ մեկ ուրիշ տղայի հետ խոսելիս: Իսկ թե ինչից են խոսել, դա արդեն կարևոր չէ
    Խոսելու մեջ վատ բան կա?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  23. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուգընկերների նմանատիպ հարաբերություններն էլ ամրապնդվում են ամուսնության հենց սկզբից՝ եկեղեցական արարողության ժամանակ «տեր եմ»,
    «Տեր եմ» արտահայտությունը տղամարդու կողմից ավելի շատ պարտականության հաստատում է, քան իրավունքի, իմ կարծիքով: Այսինքն՝ ապահովելու այն հիմնական, կենսական միջավայրի իր մասը (եկամուտ, ֆիզիկական աշխատանք, երեխաների դաստիարակություն, սեփական ժամանակի հատկացում), որին, եթե գումարվի կնոջ մասը, կդառնա լիարժեք ընտանիք:

    «հնազանդ եմ» խոստումներով:
    Սա էլ ավելի շատ համաձայնության բնույթ ունի. այսինքն՝ համաձայն եմ, որ հետայսու ապրելու ենք համատեղ, միասին ուժերով ընտանիք ենք կառուցելու, և այլն:
    Համենայն դեպս ես այդպես եմ հասկանում:

    Միայն տղաները չեն բռնակալ լինում… Բա աղջիկնե՜րը. իրենց խանդով:
    Թեման հավասարապես վերաբերում է երկու սեռերին:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.02.2011), Mark Pauler (07.02.2011)

  25. #14
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե պաթոլոգիկ դեպքերը դնենք մի կողմ (կնստես մառշուտնու շոֆեռի հետևի նստարանին ու մենակ դուրս կնայես), ապա ինչքան էլ բացատրեմ չես հասկանա, մինչև կյանքիդ մեջ էդ փուլին չհասնես, թե չէ հիմա գրքային, դեմոկրատական բաներ ես ասում ու մի 18 հատ վարկանիշա գալու

    Կինը իրականում ոտից գլուխ զգացմունքային էակա, ու ինքն իրեն հանձնելը կարող ա բավականին վտանգավոր լինի, որովհետև երբեմն իրենք էլ չգիտեն ինչ են ուզում: Դրա համար էլ կնոջը պետք ա դնես այնտեղ, որտեղ ուզում ես իրեն տեսնել: Ու անպայման չի կնոջը տվյալ դեպքում կպցնել "հավ" ածականը, իսկ տղամարդուն էլ՝ "ահաբեկիչը": Էլի եմ ասում, խոսքը հիստերիկների մասին չի
    Ministr ջան դեռ վարկանիշ չի եկել, հանգիստ եղեք
    չեմ պնդի, թե շատ բան եմ հասկանում, դեռ չեմ ընկել նման վիճակում, փառք Աստծո

    իսկ որ կինը զգացմունքային է, համաձայն եմ, ու էտ լավ է շատ:Իսկ ինչու եք կարծում, որ զգացմունքային մարդը չի իմանում, թե ինչ է ուզում ու անպայման պետք է "տղամարդ տղա", որ իրան իր տեղը դնի?
    դե իսկ եթե նույն տղամարդը ցանկանում է կնոջը դնել այնտեղ, որտեղ ինքն է ուզում, կարող է իր համար զգացմունքային տիկնիկ առնի ու դնի սերվանտի գլխին: Էտ տիկնիկն էլ սուսուփուս մի քանի լավ "տուրուդմփոցից" հետո հաստատ կընկնի տղամարդու ցանկացած տեղում ու կլինի իդեալական հարաբերություններ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.02.2011), kyahi (07.02.2011)

  27. #15
    արբեցած բզեզիկ Nare-M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2010
    Հասցե
    Երազների գրկում…
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսելու մեջ վատ բան կա?
    Ես չեմ ասում, թե խոսելու մեջ վատ բան կա, անձամբ ես դեմ եմ նմանատիպ հարաբերություններին: Ուղղակի հանդիպել եմ այդպես մտածող մարդկանց:
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 10.02.2011, 14:07:
    Բուրմունքից արբեցած բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ հոտավետ բուրաստան…

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  2. Բնական ռեսուրսների պահպանում «save water» ծրագրի միջոցով
    Հեղինակ՝ Guest, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.04.2011, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •