Որոշեցի թեմա բացել, քննարկման հնարավորություն լինի (սկզբնական գրառումը տեղադրված էր «Անկապ օրագրում»):
Բացարձակապես չեմ կարողանում ընդունել, երբ տղամարդն արգելում է կնոջը շփվել այլ տղամարդկանց հետ (կամ էլ հակառակը՝ կնոջ կողմից): Չմտնել ֆորումներ, ֆեյսբուքներ, 1մ-ից ավել չմոտենալ, և այլն: Մի-տեսակ նսեմացուցիչ է. վերջիվերջո զուգընկերը մարդ է, առարկա չէ, որ քո ուզած տեղում դնես, 8 ժամից գաս, նույն տեղից վերցնես: Բայց ավելի շատ ինձ զարմացնում է, որ զուգընկերը կարող է հանդուրժել նման վերաբերմունքն իր նկատմամբ. հիմնականում դա կանայք են: Հանուն ինչի՞: Ասենք, եթե ընտանիք է կազմվել, երեխա կա, դեռ կարող եմ ինչ-որ պատճառնել մատնանշել, բայց դա էլ համոզիչ չէ: Եթե երեխան (հատկապես տղա) տեսնում է, որ հայրը մորը վերաբերվում է որպես անօտարելի սեփականություն հանդիսացող առարկայի, հավանականությունը, որ ինքն էլ կմեծանա այդպիսի «սեփականատեր-արքայիկ», ավելանում է: Աղջիկը, որ մեծանում է նման ընտանիքում, հավանաբար ակնկալելու է, որ ինքն էլ մեկի «սեփական առարկան» է դառնալու հետագայում: Դա մի կողմ, իսկ չամուսնացածնե՞րը (ընկերություն անողները): Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք ) հարաբերություններում: Բա հանուն ինչի՞: Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:




Մեջբերել





չի էրևում էս թեմայում..... թե չէ սաղիդ կասեր..... 

: Ու ինչի՞ պիտի տղամարդն ավելի ճիշտ իմանա կնոջ «տեղը», քան ինքը՝ կինը: Ու ինչի՞ պիտի սահմանափակում լինի: Հնարավոր չի՞, որ երկու կողմերն էլ հավասար «ձայնի իրավունք» ունենան, այսինքն՝ ոչ թե տղամարդը ամեն ինչը հրամայի, իսկ կինը՝ ենթարկվի, այլ փոխհամաձայնության գան:
/ իսկ կինը դիմանում, էդ ովա՞ ավելի ուժեղ, հետևաբար մի՞թե կինը չի կարող իր համար լինել ու իր տեղը ճիշտ որոշել ու էդ ամեն ինչը չի խանգարի հարաբերություններին… Ցավալին էնա, որ շատ կանայք նման տղամարդկանց հանդուրժում են ինչ-որ բաների պատճառով, երբեք չեմ հասկացել նման կանանց… Երբ կա հարաբերությունների մեջ վստահություն բռնապետություն չի լինի երբեք…պարզ բանա, եթե տղամարդը ուրիշ կանանց հետ հանդիպի /ու դա գաղտնի պահի/ինչի տոկոսը շատ մեծա, զուտ տղամարդու ֆիզիոլոգիայից ու և այլ պատճառներից, ուրեմն իր մոտ հստակ կասկած կարա առաջանա իր զուգընկերոջ վերաբերյալ, տեղից էլ մեծն օրենքները: Իսկ եթե լինի անկեղծություն, ու իրար հասկանալու ընդունակություն ավելի ճիշտ կլինի
Էջանիշներ