ars83-ի խոսքերից
Այս մասը, ինձ թվում է, ընդունված տեսակետ է, որը չի համապատասխանում իրականությանը: Բռնությունների, սպանությունների, պատերազմների մեծ մասը տղամարդիկ են գործում, ու դժվար կլինի ասելը, թե առանց զգացմունքների են գործում: Հատկապես, օրինակ, երբ հերթը հասնում է երեխային սպառնացող վտանգին, իմ դիտարկումներով, կանանց մեծամասնությունը շատ ավելի սառնասիրտ ու ինքնատիրապետող են, քան տղամարդիկ:
Այ սա էլ է հորինած, իմ կարծիքով: Ուղղակի շատ դեպքերում հարցնող չկա՝ ինչ են ուզում:
Դե դառնում է բռնապետություն, էլի: Քո ուզած տեղում դնես:
Իմ կարծիքով, սա միայն վնասում է ընդհանուր գործին (գործ ասելով հասկանում եմ ընտանիքը, ավելի խոշոր մասշտաբով՝ հասարակությունը): Եթե ինչ-որ մեկը զրկված է անձնական կարծիքը հայտնելու, անձնական հատկանիշները ցուցաբերելու հնարավորությունից, նա զրկվում է նաև ստեղծագործելու, կառուցելու հատկությունից, որովհետև հաճախ ուզում է օգտակար/կրեատիվ բան անել, բայց հնարավորություն չունի: Ի վերջո վնասվում են բոլորը, այդ թվում՝ սահմանափակություններ մտցնողը, համաձայն չե՞ս:
Էջանիշներ