Մեջբերում e-armenians-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ եղբայր, չարժի pagerank-ի պահով "շոկի" մեջ ընկնել: Սա այլեւս որոշիչ գործոն չէ: Եթե հավես ու ժամանակ ունենաս, կառաջարկեի ընթերցել այս հոդվածը փեյջռանկի նոր նշանակության մասին: Այն, որ ակումբն ամենաակտիվ հայալեզու ֆորումներից մեկն է (իմ իմանալով՝ առաջինը) ծածկում է փեյջռանկի նման թեթեւ տատանումները: Ակումբը թող մեծ տրաֆիկ ունենա, օրեկան էլ մի 100 գրառում կատարվի, ջհանդամը թե փեյջռանկ-ը 1-ով իջել է կամ էլ դարձել է 1
Շնորհակալություն նյութի համար, լավն էր:
Դե «շոկը» բնականաբար չափազանցված գնահատական էր: Պարզապես անկումն անսպասելի էր ու փորձում էի հասկանալ, թե ինչն եմ «սխալ» արել: Մինչև որ ուսումնասիրեցի ու եկա եզրակացության, որ ոչինչն էլ սխալ չեմ արել: Իհարկե PR-ի բարձր լինելը լավ է, բայց դե ես դա ամենակարևոր գործոնների շարքում չեմ դասում, էլ չասած, որ 5-ն էլ վատ ցուցանիշ չէ:

Ինչի՞ ամենակարևոր գործոնների շարքում չեմ դասում: Հասարակ պատճառով: PR-ի բարձ լինելու գործնական օգուտը այցելությունների ավելի մեծ քանակ ապահովելն է՝ որոնման միջոցով: Google որոնման համակարգից ակումբ օրական 1000-ից ավելի այցելու է գալիս: Հետևաբար անկախ PR-ի արժեքից այս խնդիրը լուծված է:

Մի շտկում միայն. ակումբում ներկայումս օրական միջնում 750 գրառում է կատարվում, ոչ թե 100