User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Կարծում եմ մեր մեջ չկա մեկը, ով լսած կամ կարդացած չլինի հունական դիցաբանության վառ էջերը: Մեր արդի խոսքում մենք շատ ենք օգտագործում թևավոր խոսքեր՝ վերցված այդ հրաշապատում ստեղծագործություններից…
    Եկեք այս թեմայում զրուցենք հունական դիցաբանությունից, նրա հերոսներից…

  2. #2
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Հաճույքով կմասնակցեմ զրույցին: Դպրոցական տարիներին, 4-րդ թե 5-րդ դասարանում հին աշխարհի պատմություն էինք անցնում: Ես մի գիրք էի կարդացել ու շատ էի սիրում, կոչվում էր "Հելլադայի հերոսները": Պատմության այդ դասին, ես գրքից դուրս սկսեցի պատմել ու դրա համար պատմի դասատուն իմ քարորդը 5 դրեց : Հետո էլի շատ գրքեր եմ կարդացել այդ թեմայով. Հոմերոսի "Իլիականը", "Ոդիսականը" ու էլի մի շարք փաստագրական գրքեր: Cassiopea իսկ դու գիտե՞ս ոնցա հայտնաբերվել Տրոյա քաղաքը, որը սկզբից համարվում էր Հոմեոսի պատմած "հեքիաթի" քաղաք:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում HardRock-ի խոսքերից
    Հոմերոսի "Իլիականը", "Ոդիսականը" ու էլի մի շարք փաստագրական գրքեր: Cassiopea իսկ դու գիտե՞ս ոնցա հայտնաբերվել Տրոյա քաղաքը, որը սկզբից համարվում էր Հոմեոսի պատմած "հեքիաթի" քաղաք:
    Եթե նկատի ունես պեղումների ընթացքում թե ինչպես է այն հայտնաբերվել, գիտեմ, որ դրանում "խառն է եղել Շամպոլեոնի մատը"… դրա մասին էլ գիրք կա գրված, բայց վերնագիրը չեմ հիշում (եթե չեմ սխալվում, "Առասպելներ, աստվածներ, դամբարաններ):
    Իսկ ընդհանուր առմամբ շատ եմ սիրել այդ լեգենդներն ու առասպելները:

  4. #4
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Այնքան ուրախացա, երբ տեսա այս վերնագիրը:
    Ն.Կունի «Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը իմ սեղանի գիրքն է եղել միշտ…
    Cassiopeia, ինչո՞ւ ես որոշել նման թեմա և ի՞նչն ես դնում որպես քննարկման առարկա …
    կարելի է միմյանց հարցեր տալ, որպեսզի չմոռանանք, որովհետև արդեն երկար ժամանակ կլինի չեմ կարողանում կարդալ ու շատ բաներ կան, որ լավ չեմ հիշում
    Կարոտը սով չէ, կանցնի:

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Koroleva-ի խոսքերից
    Այնքան ուրախացա, երբ տեսա այս վերնագիրը:
    Ն.Կունի «Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը իմ սեղանի գիրքն է եղել միշտ…
    Cassiopeia, ինչո՞ւ ես որոշել նման թեմա և ի՞նչն ես դնում որպես քննարկման առարկա …
    կարելի է միմյանց հարցեր տալ, որպեսզի չմոռանանք, որովհետև արդեն երկար ժամանակ կլինի չեմ կարողանում կարդալ ու շատ բաներ կան, որ լավ չեմ հիշում
    Ուղղակի ինքս էլ այդ լեգենդները շատ սիրելով որպես մականուն ինտերնետում ընտրել եմ միշտ դիցաբանական անվանումներ: Ինձ ներկայումս շատ են հարց տալիս, թե ինչո՞ւ Cassiopeia, ո՞վ է նա… ես էլ փորձում եմ բացատրել, որ դա հունական դիցաբանության հերոսուհի է, Անդրոմեդիայի մայրը…
    Իսկ թեման բացեցի, որպեսզի ինքս էլ վերհիշեմ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Հ.Գ. Մանկուց շատ եմ սիրել հին աշխարհի պատմությունը, փարավոնների, աստվածների մասին, ու միշտ երազել եմ լինել նրանց ապրած վայրերում…
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 16.02.2007, 14:13: Պատճառ: Գրառման ավելացում։

  6. #6
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Եթե նկատի ունես պեղումների ընթացքում թե ինչպես է այն հայտնաբերվել, գիտեմ, որ դրանում "խառն է եղել Շամպոլեոնի մատը"… դրա մասին էլ գիրք կա գրված, բայց վերնագիրը չեմ հիշում (եթե չեմ սխալվում, "Առասպելներ, աստվածներ, դամբարաններ):
    Իսկ ընդհանուր առմամբ շատ եմ սիրել այդ լեգենդներն ու առասպելները:
    Գիրքը ճիշտ ես հիշում, բայց Շոմպոլեոնին սխալ ես հիշում: Շոմպոլիոնը, "Ռոզեթյան քարի" վրայի եգիպտական գրերի վերծանողն է: Տրոյան հայտնաբերել է Հենրիխ Շլիմանը, ու հայտնաբերել է Հոմերոսի Իլիականը ուշադիր կարդալով: Ինքը հավատացած է եղել, որ Հոմերոսի գրածը, դա պարզապես լեգենդ չի այլ իրական դեպք:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.06.2014)

  8. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում HardRock-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիրքը ճիշտ ես հիշում, բայց Շոմպոլեոնին սխալ ես հիշում: Շոմպոլիոնը, "Ռոզեթյան քարի" վրայի եգիպտական գրերի վերծանողն է: Տրոյան հայտնաբերել է Հենրիխ Շլիմանը, ու հայտնաբերել է Հոմերոսի Իլիականը ուշադիր կարդալով: Ինքը հավատացած է եղել, որ Հոմերոսի գրածը, դա պարզապես լեգենդ չի այլ իրական դեպք:
    Վայ, շնորհակալություն: Այնքան վաղուց եմ կարդացել այդ գրքերը, առնվազն 10-15 տարի կլինի: Մի ժամանակ (դպրոցահասակ տարիներին) ես էլ տոգորված նրանց պեղումներով որոշել էի հնէաբան դառնալ: Բայց դա մնաց երազանք ու ինձ մնացին միայն գրքերից ստացված հաճույքն ու "ազարտը" եթե կարելի է այդպես արտահայտվել:
    Իսկ Շլիմանի մասին հիշեցի (եթե իհարկե էլի սխալ չեմ հիշում), որ նա դեռ դեռահաս, եթե ոչ մանուկ հասակից արդեն "ապրում ու շնչում էր" Տրոյայով:

  9. #8
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    այս գիրքը իմ մանկության գիրքն է եղել, բոլորը պատմում են, որ դեռ մի քանի ամասական երեխա եմ եղել, երբ պապան ինձ քնեցնելու համար այդ պատմությունն է պատմել, իսկ հետո արդեն ես էլ եմ հիշում որ միասին կարդում էինք այն, երեվի մի 100 անգամ կարդացել եմ, համարյա անգիր գիտեմ բոլոր պատմությունները
    իսկ կյանքը շարունակվում է...

  10. #9
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մի քիչ թեմայից շեղվելով ասեմ. շատ եմ սիրում էդ կարգի բաներ: Հին Հունաստան, Հին Եգիպտոս, Բաբելոն, Ամերիկայում, Մայաների ու Ացտեկների` որոնց մասին շատ ավելի քիչ բան է հայտնի, մի խոսքով հին պատմություն:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  11. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Լավ, քանի որ թեման արդեն առկա է, և քանի որ դեռևս կոնկրետ քննարկում չունենք, եկեք խոսենք այն թևավոր խոսքերի մասին, որոնք ծնվել են հենց այդ դիցաբանությունից: Կարծում եմ ոմանց համար հետաքրքիր կլինի օրինակ իմանալ, թե որտեղի՞ց է գալիս Դանայան տակառ, կամ Սիզիփոսի քար, Ավգյան ախոռներ և այլն արտահայտությունները: Սրանք քննարկելու ընթացքում արդեն ի հայտ կգա "երկխոսությունը"…

  12. #11
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, քանի որ թեման արդեն առկա է, և քանի որ դեռևս կոնկրետ քննարկում չունենք, եկեք խոսենք այն թևավոր խոսքերի մասին, որոնք ծնվել են հենց այդ դիցաբանությունից: Կարծում եմ ոմանց համար հետաքրքիր կլինի օրինակ իմանալ, թե որտեղի՞ց է գալիս Դանայան տակառ, կամ Սիզիփոսի քար, Ավգյան ախոռներ և այլն արտահայտությունները: Սրանք քննարկելու ընթացքում արդեն ի հայտ կգա "երկխոսությունը"…

    Այսինքն՝ պատմություննե՞րը, դե ուրեմն սկսեմ
    Դանայան տակառը ես այդքան էլ չեմ սիրում, բայց…
    Լինում է, չի լինում երկու եղբայր՝ Եգիպտոս և Դանայոս, նրանցից յուրաքանչյուրին աստվածները պարգևում են 50-ական երեխաներ (իբր թե լավ բան են անում )
    Եգիպտոսին՝ 50 տղա, Դանայոսին՝ 50 աղջիկ,
    Ու եղբայրները որոշում են սիրահարվել իրենց քույրերին, ինչը նորմալ երևույթ է հին Հունաստանի համար (վառ օրինակ՝ Հերան ու Զևսը, որոնք միաժամանակ քույր ու եղբայր էին և ամուսիններ):
    Բայց քույրերը իրենց հոր հետ փախչում են իրենց եղբայրներից, սակայն նրանք հասնում են .... կռիվ, ջարդ, վերջում հարսանիք Սակայն միայն առերես էր այդ հարսանիքը, հայրը՝ Դանայոսը, իր աղջիկներին տվել էր դանակներ (որտեղից էլ ճարել էր ) և ասել, որ արյամբ ներկեն ամուսնական մահիճը…
    Գիշերվա լռության մեջ մեկը մյուսի հետևից մեռնում էին Եգիպտոսի որդիները, որոնց սպանում էին կանայք, բացի ամենափոքրից (որի անունը ցավոք մոռացել եմ), նա փրկում է իր ամուսնուն, դրանով արժանանում իր հոր ցասմանը, բայց Աֆրոդիտեն՝ սիրո աստվածուհին, հովանավորում է նրանց և ազատում հոր ձեռքից…
    Հիմա անցնենք 49 դանայուհիներին, որոնց այդպես են անվանել իրենց հոր պատվին: Նրանց աստվածները պատժեցին (ու միշտ այդպես, հնարավոր չէր ուղղակի թույլ չտալ, որ 49 հոգի չմեռնի) ստորերկրյա արքայությունում, Հադեսի մռայլ թագավորությունում նրանք պետք է ջուր լցնեին անհատակ կարասի մեջ, որը, ինչպես հասկանում եք, անհույս գործ էր, ու հենց դրանից էլ (ես արդեն հասնում եմ ամենակարևոր, հիմնական մասին) առաջացել է ԴԱՆԱՅԱՆ ԿԱՐԱՍ արտահայտությունը, որը նշանակում է աննպատակ, անհույս գործ
    ոնց որ թե, վերջ,

    ո՞վ է հիշում փոքր աղջկա անունը
    Կարոտը սով չէ, կանցնի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.06.2014)

  14. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    ...ու հենց դրանից էլ (ես արդեն հասնում եմ ամենակարևոր, հիմնական մասին) առաջացել է ԴԱՆԱՅԱՆ ԿԱՐԱՍ արտահայտությունը, որը նշանակում է աննպատակ, անհույս գործ
    Մի փոքրիկ ուղղում... չէ, ուղղում էլ չէ, ավելի շուտ երևի դիտողություն. ինչքան գիտեմ, առավել ընդունված է դանայան տակառ ձևը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #13
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքրիկ ուղղում... չէ, ուղղում էլ չէ, ավելի շուտ երևի դիտողություն. ինչքան գիտեմ, առավել ընդունված է դանայան տակառ ձևը։
    Վաաաաաաաաաաայ, այնքան խորացել էի, որ վերջում արդեն տակառը դարձել է կարաս
    Կարոտը սով չէ, կանցնի:

  16. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Koroleva-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաաաաաաաաաաայ, այնքան խորացել էի, որ վերջում արդեն տակառը դարձել է կարաս
    Կարևորը պատմությունը իր իմաստը չի կորցրել…
    Ես այդ պատմության մեջ այդպես էլ չեմ հիշում, 50-րդ զույգը իրար հետ են մնում, թե արժանանում մյուսների բախտին…

  17. #15
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մի քանի խոսք եմ ուզում գրել ուղղակի որպես մեկնաբանության հիմք այս պատմվածքների հետ կապված, քանի որ ամեն մի նման գրվածքի մեջ բացի պատմական մասից կա նաև գաղտնագիտական մաս՝ թաքցված այդ պատմվածքի տակ: Եվ չպետք է մոռանանք, որ ամեն թիվ իր նշանակությունն ու իմաստն ունի այս կամ այն երևույթի հետ կապված: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այժմ 49=7 * 7 թվերի վրա:

    Հետաքրքիր է, որ երկու պատմվածքներում էլ նույն 49 թիվն է գերիշխում - 49 դանայուհիները ստորերկրյա արքայությունում, Հադեսի մռայլ թագավորությունում (ուր գնում են մահացած հոգիները) և մյուս պատմության մեջ 50-1=49 Եգիպտոսի մահացած որդիների քանակը:
    49=7 * 7 Մարդն ունի 7 մարմին (1.ֆիզիկական, 2.եթերային, 3.աստեղային=աստրալ, 4.ցածրագույն մտային=մենթալային, 5.Բարձրագույն Մտային=Մենթալային, 6.Բուդհի, 7.Ատմա) ու այս 7-ն իրենց հերթին բաղկացած են 7 ենթամակարդակներից, որոնք բաժանվում են մեկն մյուսից ըստ իրենց համապատասխան նրբության ու որակի: Հնում ավելի ճիշտ գիտեին ու ճիշտ էլ վարվում էին, որ համապատասխան կերպ նշում էին մահացած (այլ աշխարհ տեղափոխված) մարդու 49-րդ օրը (ներկայիս 40-ի փոխարեն), երբ մահացածի հոգին նոր ծնվում է այդ նոր՝ ավելի նուրբ աշխարհում:

    Մի խնդրանք, ո՞վ կարող է ասել, որտեղից կարող եմ ձեռք բերել Փսիխեյայի ու Էրոսի մասին պատմվածքի հայերեն կամ ռուսերեն թարգմանությամբ գրքի կոմպյուտորային տարբերակը կամ ինտերնետային կայքը կամ եթե ցանկացող կա թող ներկայացնի այստեղ այդ պատմությունն, եթե դա ևս այս թեմայի մեջ է մտնում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.06.2014)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր օրերի լեգենդները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 28.10.2017, 19:58
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Կրոն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.08.2009, 17:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •