User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, քանի որ թեման արդեն առկա է, և քանի որ դեռևս կոնկրետ քննարկում չունենք, եկեք խոսենք այն թևավոր խոսքերի մասին, որոնք ծնվել են հենց այդ դիցաբանությունից: Կարծում եմ ոմանց համար հետաքրքիր կլինի օրինակ իմանալ, թե որտեղի՞ց է գալիս Դանայան տակառ, կամ Սիզիփոսի քար, Ավգյան ախոռներ և այլն արտահայտությունները: Սրանք քննարկելու ընթացքում արդեն ի հայտ կգա "երկխոսությունը"…

    Այսինքն՝ պատմություննե՞րը, դե ուրեմն սկսեմ
    Դանայան տակառը ես այդքան էլ չեմ սիրում, բայց…
    Լինում է, չի լինում երկու եղբայր՝ Եգիպտոս և Դանայոս, նրանցից յուրաքանչյուրին աստվածները պարգևում են 50-ական երեխաներ (իբր թե լավ բան են անում )
    Եգիպտոսին՝ 50 տղա, Դանայոսին՝ 50 աղջիկ,
    Ու եղբայրները որոշում են սիրահարվել իրենց քույրերին, ինչը նորմալ երևույթ է հին Հունաստանի համար (վառ օրինակ՝ Հերան ու Զևսը, որոնք միաժամանակ քույր ու եղբայր էին և ամուսիններ):
    Բայց քույրերը իրենց հոր հետ փախչում են իրենց եղբայրներից, սակայն նրանք հասնում են .... կռիվ, ջարդ, վերջում հարսանիք Սակայն միայն առերես էր այդ հարսանիքը, հայրը՝ Դանայոսը, իր աղջիկներին տվել էր դանակներ (որտեղից էլ ճարել էր ) և ասել, որ արյամբ ներկեն ամուսնական մահիճը…
    Գիշերվա լռության մեջ մեկը մյուսի հետևից մեռնում էին Եգիպտոսի որդիները, որոնց սպանում էին կանայք, բացի ամենափոքրից (որի անունը ցավոք մոռացել եմ), նա փրկում է իր ամուսնուն, դրանով արժանանում իր հոր ցասմանը, բայց Աֆրոդիտեն՝ սիրո աստվածուհին, հովանավորում է նրանց և ազատում հոր ձեռքից…
    Հիմա անցնենք 49 դանայուհիներին, որոնց այդպես են անվանել իրենց հոր պատվին: Նրանց աստվածները պատժեցին (ու միշտ այդպես, հնարավոր չէր ուղղակի թույլ չտալ, որ 49 հոգի չմեռնի) ստորերկրյա արքայությունում, Հադեսի մռայլ թագավորությունում նրանք պետք է ջուր լցնեին անհատակ կարասի մեջ, որը, ինչպես հասկանում եք, անհույս գործ էր, ու հենց դրանից էլ (ես արդեն հասնում եմ ամենակարևոր, հիմնական մասին) առաջացել է ԴԱՆԱՅԱՆ ԿԱՐԱՍ արտահայտությունը, որը նշանակում է աննպատակ, անհույս գործ
    ոնց որ թե, վերջ,

    ո՞վ է հիշում փոքր աղջկա անունը
    Կարոտը սով չէ, կանցնի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր օրերի լեգենդները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 28.10.2017, 19:58
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Հին Հունաստանի և Հռոմի դիցարանները
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Կրոն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.08.2009, 17:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •