Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Գրեյ, Աքիլլեսն ընդամենը փառասեր մալալետկա էր, որ հազարավոր անմեղների դիակների վրա կառուցեց սեփական փառքի հուշարձանը: Երբեք հայտնի չեղավ որպես հերոս-փրկիչ, ի տարբերություն Թեսևսի, որը սպանեց Մինոտավրոսին՝ աթենացիներին ստորացուցիչ մարդկային կյանքերի հարկ վճարելուց փրկելու համար, Բելերոփոնի՝ որը սպանեց մարդկանց կեղեքող Քիմեռային: Մի՞թե երանել չեն նրանք, ովքեր ապրեցին հանուն մարդկանց ու մեռան աստվածների նախանձից:
Ո՞վ էր Աքիլլեսը. սպանությունների գործիք, ու ոչինչ ավելի: Մարդկայնությունից զուրկ, գրեթե անխոցելի կիսաստված:
Հեկտորը՝ այդքան մարդկային ու սիրող, մահանում է՝ սեփական քաղաքն ու ընտանիքը պաշտպանելով: Մինչև վերջ հավատարիմ իր պատվին ու պարտքին՝ նա գնում է Հադեսի թագավորությունը, իր մարմինը թողնելով Աքիլլեսի նման դիակեր անգղի քրքրելուն:
Ո՞վ է ավելի երանելի նրանցից:
ստոպ, ստոպ ,ստոպ
հարցը կարծեմ են չէր, թե ում ես դու համարում հերոս և ում հակահերոս, այլ այն որ դու համարում ես, որ
հերոսները՝ դավաճան ու ագահ:
իսկ հետո բացատրում, որ տրոյացիները լավն են: Այսինքն կարելի՞ է համարել, որ Հոմերոսի մոտ դու ինչ որ մի լավ բան տեսել ես, թե՞ բոլորը դավաճան ու ագահ են:

Ասենք Այաքսը: Նա ի՞նչ էր, ագահ՞, դավաճան՞՞