User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մտքեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտքեր

    Կարճ նախաբան

    Այս օրագիրը առաջին հերթին իմ մտքերը վերարտադրելու, ձեզ հետ կիսվելու համար է: Հանձնում եմ ձեր դատին:

    Մարդը եւ արվեստագետը



    Ձեզ համար իհարկե գաղտնիք չէ, որ երաժշտությունը եւ կինոն իմ թուլություններից են, սիրել եմ, սիրում եմ եւ միշտ սիրելու եմ: Ավելորդ է հիմա այստեղ նշել իմ սիրելի արվեստագետներին: Բայց երբ նրանց ուրիշ կողմից նայեմ... տրամադրությունս ընկնում է, չեմ ուզում հիասթափվել նրանցից, չեմ ուզում վատ բան մտածել, բայց... իրականությունն աչքերիս առաջ է եւ ես ես իհարկե չեմ կարող համոզել ինձ, որ տեսածս կամ լսածս սխալ է: Խոսքը վերաբերվում է թմրանյութերին եւ ո՛չ միայն, երբ նման բան եմ իմանում նրանց մասին աչքիցս ընկնում են: Չեմ ընդունում, երբ որոշ մարդիկ ասում են «Հա ի՞նչ անենք: Շատ արվեստագետներ են թմրանյութ օգտագործում, դա լարված վիճակից դուրս գալու համար է, բոլորն է՛լ այդպես են անում,» ո՛չ, իմ կարծիքով դա չի արդարացնում ոչ-ոքի: Այդ ամենը հաճախ կարող է վերջանալ մահով՝ օրինակի համար, Էլվիս Փրեսլին:
    Ես ասացի, որ խոսքը միայն թմրանյութերին չի վերաբերվում, օրինակ ես շաաատ եմ սիրում George Michael-ի «Carelss whisper» երգը, բայց երբ տեսահոլովակում տեսա նրան ականջօղներով... Շատ, չափազանց շատ եմ սիրում Էլթոն Ջոնի երգերը, նա մեծ երաժիշտ է՝ համաշխարհային: Բայց ես ինձ համարում եմ նրա ֆանատ, ո՛չ-թե երկրպագու (հուսով եմ հասկացաք թե ինչու): Բայց ամեն ինչը հո դրանով չի՞ վերջանում, ես դեռ առաջվա նման շարունակեմ լսել, նրանց երգերը, դիտել նրանց ֆիլմերը, նրանք իհարկե իմ աչքից չեն ընկնում, որպես արվեստագետ: Բացի դրանից, չարժե ուշադրություն դարձնել միայն նրանց արվեստի, կամ ապրելակերպի վրա, եթե նրանց նայենք որպես մարդ, նրանք նորից կարող են բարձրանալ մեր աչքին (ինչը չէի ասի Էլթոն Ջոնի մասին): Ցանկացած մարդ ունի իր մինուսները եւ պլյուսները:

    Հ.Գ. Կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն ես ընտրում, ամենակարեւոր եւ բարդ մասնագիտությունը դա մարդն է:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), erexa (04.02.2011), Inna (06.05.2011), Meme (04.02.2011), Quyr Qery (09.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  2. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  3. Չասված մտքեր…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 159
    Վերջինը: 21.12.2009, 23:20
  4. Տրորված մտքեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.11.2007, 21:05
  5. Մտքեր` շարադրություններից
    Հեղինակ՝ impression, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.10.2007, 22:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •