User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մտքեր

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտքեր

    Կարճ նախաբան

    Այս օրագիրը առաջին հերթին իմ մտքերը վերարտադրելու, ձեզ հետ կիսվելու համար է: Հանձնում եմ ձեր դատին:

    Մարդը եւ արվեստագետը



    Ձեզ համար իհարկե գաղտնիք չէ, որ երաժշտությունը եւ կինոն իմ թուլություններից են, սիրել եմ, սիրում եմ եւ միշտ սիրելու եմ: Ավելորդ է հիմա այստեղ նշել իմ սիրելի արվեստագետներին: Բայց երբ նրանց ուրիշ կողմից նայեմ... տրամադրությունս ընկնում է, չեմ ուզում հիասթափվել նրանցից, չեմ ուզում վատ բան մտածել, բայց... իրականությունն աչքերիս առաջ է եւ ես ես իհարկե չեմ կարող համոզել ինձ, որ տեսածս կամ լսածս սխալ է: Խոսքը վերաբերվում է թմրանյութերին եւ ո՛չ միայն, երբ նման բան եմ իմանում նրանց մասին աչքիցս ընկնում են: Չեմ ընդունում, երբ որոշ մարդիկ ասում են «Հա ի՞նչ անենք: Շատ արվեստագետներ են թմրանյութ օգտագործում, դա լարված վիճակից դուրս գալու համար է, բոլորն է՛լ այդպես են անում,» ո՛չ, իմ կարծիքով դա չի արդարացնում ոչ-ոքի: Այդ ամենը հաճախ կարող է վերջանալ մահով՝ օրինակի համար, Էլվիս Փրեսլին:
    Ես ասացի, որ խոսքը միայն թմրանյութերին չի վերաբերվում, օրինակ ես շաաատ եմ սիրում George Michael-ի «Carelss whisper» երգը, բայց երբ տեսահոլովակում տեսա նրան ականջօղներով... Շատ, չափազանց շատ եմ սիրում Էլթոն Ջոնի երգերը, նա մեծ երաժիշտ է՝ համաշխարհային: Բայց ես ինձ համարում եմ նրա ֆանատ, ո՛չ-թե երկրպագու (հուսով եմ հասկացաք թե ինչու): Բայց ամեն ինչը հո դրանով չի՞ վերջանում, ես դեռ առաջվա նման շարունակեմ լսել, նրանց երգերը, դիտել նրանց ֆիլմերը, նրանք իհարկե իմ աչքից չեն ընկնում, որպես արվեստագետ: Բացի դրանից, չարժե ուշադրություն դարձնել միայն նրանց արվեստի, կամ ապրելակերպի վրա, եթե նրանց նայենք որպես մարդ, նրանք նորից կարող են բարձրանալ մեր աչքին (ինչը չէի ասի Էլթոն Ջոնի մասին): Ցանկացած մարդ ունի իր մինուսները եւ պլյուսները:

    Հ.Գ. Կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն ես ընտրում, ամենակարեւոր եւ բարդ մասնագիտությունը դա մարդն է:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), erexa (04.02.2011), Inna (06.05.2011), Meme (04.02.2011), Quyr Qery (09.05.2011)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը եւ խոսքերը

    Երգ լսելուց ես իհարկե առաջին հերթին երաժշտության վրա եմ ուշադրություն դարձնում, հետո նոր խոսքերի:
    Ես սիրում եմ Ռուբեն Հախվերդյանին, լրիվ ինքնաբերաբար անգիր եմ արել իր երգերի խոսքերը ու համարյա միշտ երգում եմ իր հետ, երբ նրա երգերն եմ լսում, բայց դա ես անում եմ առանց ուշադրություն դարձնելու այդ խոսքերի վրա, ուղղակի սովորել եմ, անգիր եմ արել:


    Բայց որոշ երգերի երաժշտության հետ, ես ուշադրություն եմ դարձնում նաեւ խոսքերի վրա, բայց ո՛չ-թե որովհետեւ դուրս գալիս են այդ խոսքերը, այլ բոլորովին հակառակը, համաձայն չեմ մտքի հետ: Օրինակ այ սա:

    Բայց դա ինձ չի խանգարում սիրել այդ երգը:

    Բայց կա մի երգ, որը լսելուց ես ինձ շատ վատ եմ գգում, չնայած երաժշտությունը ավելի եմ սիրում, քան «Another break in the wall»-ինը: Այդ խոսքերն է՛լ, հնչում են երաժշտության հե՛նց այն հատվածում, որն ամենից շատ եմ սիրում:

    I could tell
    That mama wasn't well
    Papa knew and deep down so did she
    So did she
    When she died
    My papa broke down and cried
    All he said was, "God, Why not take me!"
    Շատ եմ նեղվում, այս հատվածից, բայց... երգը չլսելն է՛լ է ինձ համար դժվար: Սիրում եմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.02.2011, 13:07:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.02.2011), erexa (06.05.2011), Inna (13.02.2011), Quyr Qery (09.05.2011)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Ներքին ձայն

    - Բարեւ, նորից մենակ ե՞ս:
    - Այո:
    - Դեռ մտածում ես:
    - Իհարկե: Չէ՞-որ հենց մտքերն են հոգուս հանգստություն տալիս:
    - Գիտեմ: Ու նշանակություն չունի տխուր մտքեր են, թե ուրախ:
    - Այդպես էլ կա:
    - Երազներ: Երազելն իհարկե վատ բան չէ:
    - Այո, շատերը կասեն, որ եթե ես այսպես շարունակեմ, կխելագարվեմ: Բայց ես հակառակ կարծիքին եմ, ես կարող էի վաղուց խելագարված լինել, եթե չմտածեի ոչնչի մասին, եթե իմ մտքում ոչինչ չլիներ, եթե հաճախ չհիշեի որոշ դրվագներ իմ կյանքից, լինեն դրանք ուրախ թե տխուր:
    - Համամիտ եմ:
    - Դու համամիտ ես, իսկ մյուսները կհասկանա՞ն արդյոք ինձ:
    - Չգիտեմ կարող է հասկանան, բայց ոչ բոլորը: Դու էլ շփվող մարդ ես, սիրում ես ասել-խոսել, նաեւ լսել, բավական է միայն մի մարդ մի թեթեւ խոսք բացի հենց այն մասին, ինչի մասին հաճախ մտածում ես եւ դու միանգամից ամեն-ինչ կասես, կբացես հոգիդ:
    - Իհարկե: Եւ անշուշտ կհարգեմ դիմացինիս, կտեսնեմ նրա մեջ լավ մարդ ու երբեւէ չեմ փոխի կարծիքս նրա մասին:
    - Ճիշտ է, նման պահերին տրամադրությունդ կբարձրանա, կզգաս, որ գտել ես մի ընկեր, որը միշտ կարող է քո կողքին լինել եւ պետք եղած ժամանակ օգնության ձեռք մեկնել ու երբեք չես ուզի հիասթափվել նրանից...
    - Այ այդ վերջինը շատ ծանր է ինձ համար, դրա համար էլ չեմ մտածում այդ մասին, չեմ ուզում մտածել, ինձ այսպես դուր է գալիս:
    - Գիտեմ, իհարկե գիտեմ:

    1 րոպե լռություն:

    - Դե՞, ի՞նչ ես անելու հիմա:
    - Իսկ ի՞նչ անեմ:
    - Անելու բան չունե՞ս... լավ մտածիր:
    - ...Ունեմ, իհարկե ունեմ, շատ գործեր կան անելու:
    - Դե ու՞մ ես սպասում:
    - Ոչ-ոքի:
    - Ուրեմն գործի անցիր:
    -

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.05.2011), erexa (06.05.2011), Inna (06.05.2011), Lem (06.05.2011), Meme (26.05.2011), Quyr Qery (09.05.2011), Արէա (06.05.2011), Լուսաբեր (06.05.2011)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա ընդհամենը մեկ անգամ է տեսել այդ աղջկան, անցել է երկու տարի, բայց չի մոռացել: Ապրում է երազներով ու չի էլ մտածում այն մասին, որ դժվար-թե երբեւիցե հասնի իր ուզածին, նորից հանդիպի այդ աղջկան ու... կարծես գիտի, որ կորցրել է, բայց դա նրան չի խանգարում մտածել, երազել, երեւակայել: Սիրում է: Նույնիսկ նրա իսկական անունը չգիտի, անվանում է Արփի, չէր էլ կարող դրանից գեղեցիկ անուն տալ նրան: Իսկ երազները հանգստություն են տալիս նրա հոգուն, նա իրեն լավ է զգում, անկախ այն բանից թե ի՞նչ կմտածեն իր մասին մյուսները: «Եթե դա քեզ դուր է գալիս, եթե դա քեզ հաճելի է, պետք չի հետ կանգնել դրանից,» ահա նրա սկզբունքը:



    Արփի կենսուրախ, ժպտերես, գեղեցիկ աղջիկ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 21.05.2011, 11:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (26.05.2011), Meme (26.05.2011), Արէա (26.05.2011)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ շրջում էի մի հայաթում, ման էի գալիս, բավականին երկար տեւեց, անընդհատ պտտվում էի նույն տեղերով, բայց չէի հոգնում, չէի ձանձրանում: Ման եմ գալիս ու մտածում, հավես ա, հետաքրքիր ա, այ եթե հնարավորություն լիներ ամեն օր դուրս գալ ու մի լավ ման գալ, զբոսնել, գնալ ուզածդ տեղը, նայել շուրջդ, ուշադրություն դարձնել ամեն մի տեսած բանի վրա, քայլել,քայլել, քայլել, քայլել, զգալ քեզ բնության գրկում: Մի կողմից էլ տխուր եմ, ավաղ միշտ չի, որ մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, հիշում եմ նաեւ անցած օրվա կարճ խոսակցությունը Tig-ի հետ: Պտտվում եմ հայաթով, լիքը մեքենաներ, խաղացող երեխաներ, եղեւնիներ, փոքրիկ, շաաաաաատ փոքրիկ ու վախկոտ փիսիկներ, հենց մոտենում ես իրենց, իսկույն փախնում են, կամ մտնում ծակը: Երկինքը ամպամած է, մեկ-մեկ թեթեւ որոտ է լսվում, բայց այդ ամբողջ ընթացքում այդպես էլ անձրեւ չեկավ, մի անգամ մենակ քանի ուժեղացավ, բայց ափսոս դա տեւեց մի քանի վայրկյան, էնքան հետաքրքիր կլիներ, քամին ուժեղ փչում է, իսկ դու շատ հանգիստ, հանդարտ քայլում ես, ուզում ես էլ ավելի երկարացնես այդ հաճույքը:

    Տեսնես մեկ էլ ե՞րբ եմ դուրս գալու ու զբոսնելու մենակով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (27.05.2011), Tig (26.05.2011), Արէա (26.05.2011), Դեկադա (10.12.2011)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր двоюродный ախպորս ծնունդն ա, դասերից հետո տեսա իրան, բավական ժամանակ քայլում էինք, խոսում: Վերջին պահերին էլ, ես իմ սովորության, ավելի ճիշտ թուլության համաձայն, պատմեցի իրան հին պատմությունս, խոսացի մտքերիցս: Նման պահերի ուղղակի չեմ կարող լռել, չասել ոչինչ, մանավանդ եթե դրա կարիքը զգում եմ:
    Դավիթ ջան շնորավոր ծնունդդ, ընտանիքիդ գլխից անպակաս լինես, (պուճուր Գագիկի ցավը տանեմ): Էսօր դեռ էլի ենք հանդիպելու ախպեր ջան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,832
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրերից մի օր




    Բոլորը այս արտահայտությունը լսելիս, կամ ասելիս՝ կտեսնենսպասում, հույս, հավատ, կտեսնեն ապագան:

    Իսկ ավելի ուղիղ իմաստո՞վ… Այստեղ կա ե՛ւ անցյալ ե՛ւ ներկաե՛ւ ապագա: Ապրածդ օրերից ամեն մեկն ունի իր կարեւորությունը, իր նշանակությունը,իր դերը՝ յուրաքանչյուրն իր չափով: Մի օր մի շատ կարեւոր ձեռքբերում ես ունենում, միօր կորցնում ես մի կարեւոր բան, մի ուրիշ օրը նման է ապրածդ հազարավոր օրերին, երբ ոչ մի փոփոխություն չկա՝ քո սովորական առօրյա կյանքն է: Ամեն մի օրն անցնում է` ետեւից թողնելով իր իմաստը,նշանակությունը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 09.12.2011, 12:09:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.12.2011), unknown (09.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. մտքեր և զգացմունքներ
    Հեղինակ՝ GinAni, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.08.2011, 09:13
  2. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  3. Չասված մտքեր…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 159
    Վերջինը: 21.12.2009, 23:20
  4. Տրորված մտքեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.11.2007, 21:05
  5. Մտքեր` շարադրություններից
    Հեղինակ՝ impression, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.10.2007, 22:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •