User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Տեղանքին հատուկ արվեստ (Site specific art) և արվեստ բնության գրկում (Land art)

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,328
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տեղանքին հատուկ արվեստ (Site specific art) և արվեստ բնության գրկում (Land art)

    Տեղանքին հատուկ արվեստի (site specific art) գործերը ստեղծվում են որոշակի վայրում գոյություն ունենալու համար։ Սովորաբար արվեստագետն իր արվեստի գործը պլանավորելիս ու ստեղծելիս հաշվի է առնում տեղանքը, որը կարող է լինել թե՛ բացօթյա, թե՛ փակ տարածք։
    Արվեստի այս ուղղությունը ձևավորվել է 20–րդ դարի 70–ականներին։

    Բացօթյա տեղանքին հատուկ արվեստի գործերը հաճախ ներառում են բնության տեսարաններ՝ համադրված կայուն տեղադրված քանդակագործական տարրերի հետ։

    Ավելի լայն իմաստով «տեղանքին հատուկ արվեստ» բառեզրը կիրառվում է արվեստի ցանկացած գործի համար, որն այս կամ այն չափով կապված է կոնկրետ տեղանքի հետ։ Այս առումով հետաքրքիր ճարտարապետական ձևավորում ունեցող շենքը կարող է համարվել տեղանքին հատուկ արվեստի նմուշ։


    Լենդ արտը (Land art, Earth art) կամ արվեստը բնության գրկում կերպարվեստի ուղղություն է, որը հիմնված է բնական լանդշաֆտը որպես գեղարվեստական նյութ օգտագործելու վրա։ Այն ինչ–որ առումով կարելի է համարել տեղանքին հատուկ արվեստի (site specific art) ենթաճյուղ, եթե հաշվի չառնենք, որ բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև ժամանակակից բնապահպանական շարժում է հանդիսանում։ Առաջացել է 1960-ականների վերջերին ու 1970–ականների սկզբներին ԱՄՆ–ում։ Արվեստի այս տեսակը ենթադրում է արվեստի գործի ու բնապատկերի միջև սերտ կապ. գործերն ստեղծվում են բնության գրկում, բնական նյութերից, ինչպիսիք են հողը, քարերը (խճաքարերը, գլաքարերը), ծառերը, ճյուղերը, տերևները, ջուրը, ինչպես նաև դրանցից ստացված այլ նյութեր ու առարկաներ, որոնք կարելի է գտնել բնության գրկում (մետաղ, բետոն և այլն)։ Այս արվեստի գործերը հաճախ ստեղծվում են քաղաքակրթությունից բավական հեռու վայրերում՝ ենթարկվելով բնական պայմաններում տեղի ունեցող փոփոխություններին ու քայքայմանը։

    Լենդ արտի ակնառու ներկայացուցիչներից է բրիտանացի քանդակագործ, լուսանկարիչ ու բնապահպան Էնդի Գոլդսուորսին (Andy Goldsworthy)։ Ահա նրա գործերից «մի քանիսը».

































    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.02.2011), Chuk (04.02.2011), E-la Via (04.02.2011), Kita (04.02.2011), Rammstein (04.02.2011), Smokie (04.02.2011), Srtik (10.02.2013), ԳագոՋան (04.02.2011), ԿԳԴ (04.02.2011), Հայկօ (04.02.2011), Ձայնալար (04.02.2011), ՆանՍ (04.02.2011), Ռեդ (04.02.2011), Ռուֆուս (04.02.2011), Ֆոտոն (04.02.2011)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի թեմա: Համակ ուշադրությամբ կարդում եմ: Շատ շնորհակալ եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.02.2011), ՆանՍ (04.02.2011)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,867
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ դուր եկավ, ուղղակի հրաշք է:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակակից արվեստ
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.12.2016, 20:18
  2. Գովազդային արվեստ
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.12.2009, 05:04
  3. հանգիստ բնության գրկում
    Հեղինակ՝ Maska, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.07.2009, 12:39
  4. Վերացական արվեստ
    Հեղինակ՝ Marylin, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.10.2007, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •