CactuSoul (04.02.2011)
Ճիշտն ասած ես հաճույքով կկիսվեմ իմ բաղադրատոմսերով, միայն թե Ձեր՝ միացեք մեզ, ձեզ հաճույքով կընդունենք–ը մի տեսակ պարտավորեցնող է հնչում։ Լավ կլիներ, եթե լիներ այնպիսի համակարգ կայքում, որ կարողանայինք պարզապես մտնել, գրել բաղադրատոմսը և ուղարկել, իսկ դուք արդեն կորոշեիք՝ դնել թե չէ, կամ որքանով է գրագետ գրված։ Միգուցե այնքանով է իմ ասածը բարդ, որ դրա համար պետք է ունենաք հատուկ մոդերատոր, որն այդ ամենով կզբաղվի, բայց եթե ձեր ընկերներից որևէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը, ինչպես մենք դա անում ենք ակումբում, ապա կարծում եմ աշխատող տարբերակ է։
When life gives you lemons, make lemonade
Արդեն կամաց կամաց գործը մտնում է հունի մեջ… Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր հիանալի մտքի համար…
Ճիշտն ասած ես թեմաի սկզբում գրել եմ որ ոչմի հավելում չկա բայց կխնդրեի ինքներդ գնահատեք… Սեղմեք այստեղ
Միյայն մի բան նկարը դարցրեք .zip նոր ուղարկեք…
Հա, մեկ էլ դա է մի քիչ պրոբլեմատիկ, կարծում եմ նկարը պետք է պարտադիր չլինի, դրանով սահմանափակում եք հնարավորությունները, էդ դեպքում պետք է ամեն բաղադրատոմս ուղարկելիս պատրաստեմ, նկարեմ, նոր բաղադրատոմսը գրեմ։ Կարծում եմ լավ տնտեսուհին առանց նկարի էլ, բաղադրատոմսը կարդալով, կհասկանա ինչն ինչոց է, ինչպես սարքի, արժի սարքել թե ոչ և այլն։ Նկարը ավելի կարևոր է, երբ կոնկրետ զարդարելուն է վերաբերում հարցը, օրինակ ձեր մի քանի սալաթները նայեցի, շատ լավն էին ու ահագին իդեաներ քաղեցիՄի խոսքով, կարծում եմ նկարը պետք է լինի ըստ ցանկության և ըստ հնարավորության։ Կա, լավ է, չկա՝ նորմալ է ։
When life gives you lemons, make lemonade
Ghevond20 (03.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ