Ա1+-ի խոսքերից
Այսօր լուսաբացին պայթեցրել են ՚Բարգավաճ Հայաստանիՙ` Ավանի Նարեկացի 39 հասցեի` 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող շտաբը: Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնել է կուսակցության տարածքային կազմակերպության պատասխանատու Լեւոն Ասատրյանը` դռան շեմին պայթուցիկ է տեղադրված եղել: Ավերվել է ոչ միայն շտաբն ամբողջությամբ, այլեւ կից խանութը: Ըստ խանութի սեփականատիրոջ` իրեն հասցվել է 25000 դոլարի վնաս: Ի դեպ, այսօր պայթեցվել է նաեւ ԲՀԿ-ի Քանաքեռ-Զեյթունում գտնվող շտաբը: Կուսակցությունում հրաժարվում են մեկնաբանություններ տալ: Իրենք դիմել են իրավապահներին եւ, ըստ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանի, իրենք հանդես կգան հայտարարությամբ:
Էջանիշներ