Artgeo-ի խոսքերից
ՈՉ, հարցը նրանում է, որ ազգը այնքան է բթացված ու սահմանափակված մտքով, որ պատրաստ է իր ձայնը տալ գողերի ու ավազակների մի խմբի, ով արդեն 10 տարի է թալանում է նույն այդ ժողովրդին: Ընդ որում թալանում է ոչ միայն նյութապես, այլ գաղափարապես ու հոգեպես:
Հիմա, նայիր, ինչ է ստացվում: 10 տարի թալանից հետո, ընտրություններից առաջ երկու կտոր հաց են շպրտում ու ընտրազանգվածը հալչում է: Դա նորմա՞լ է: Նորմալ է այն, որ ընտրություններից հետո նույն ընտրազանգվածը կանգնելու է կոտրած տաշտակի առաջ ու, որ ավազակախումբը երկու անգամ ավելին է հետ վերադարձնելու և երկու կտորը զուտ տրյուկ է բթացված ընտրազանգվածին շողոքորթելու համար: Ամեն ինչ ընտրողների ձեռքում է: ՆՐԱՆՔ են որոշելու Հայաստանի ապագան: Մնալ շրջափակված ու ծնկաչոք, թե՞ փորձել շտկել իրավիճակը: Ու պետք չէ ասել, որ այլընտրանք չկա: Այլընտրանք արդեն կա:
Էջանիշներ