Մհերին սպասելը ազգային հոգեբանության ամենաէական գծերից է, որը եղել է և շարունակելու է մնալ միջին վիճակագրական հայ ընտրողի քաղաքական կողմնորոշումների ամենակարևոր որոշիչ գծերից մեկը։ Ինչ վերաբերում է հրավերին, ապա այն բոլորովին բնորոշ չէ հայի հոգեբանությանը։ Հայ մարդը իր հայրենակցին ուժով օժտել չի ցանկանում և երբեք չի վարվել այդպես, նա ցանկանում է, որ իրեն փրկի ու իր թևի տակ առնի արդեն ուժով օժտվածը. ահա սա է Մհերին սպասելու սինդրոմը։ Այսինքն՝ հայ հանրությունը ոչ թե ինքն է ծնում իր հերոսին, այլ ուզում է, որ արդեն իսկ որևէ ձևով հերոսի իմիջ ունեցող մեկը իրեն հովանավորի ու փրկի, ինչը և դառնում է ազգային ինքնասպանության կարևոր բաղադրիչներից մեկը։
Հ.Գ. Այս պահի դրությամբ "Բարգավաճ Հայաստանը", ըստ հարցման արդյունքների, ունի 20–25 % հասարակական աջակցություն, իսկ եթե հաշվի առնենք, որ նրա ընտրողների հիմնական զանգվածը Ինտերնետից չի օգտվում, իսկ համակարգիչն էլ նրա համար չբացահայտված չթռչող օբյեկտ է, ապա կարելի՞ է ենթադրել, որ նույնիսկ միանգամայն բաց և թափանցիկ ընտրությունների դեպքում այդ կուսակցությունը կստանա նվազագագույնը ձայների 25–30 %–ը, ինչը, ի դեպ, լիովին կբավարարի այդ նախագծի հեղինակներին։
Էջանիշներ