User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    16 25.00%
  • Բացասական

    9 14.06%
  • Խիստ դրական

    4 6.25%
  • Խիստ բացասական

    26 40.63%
  • Չեզոք

    9 14.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: "Բարգավաճ Հայաստան"

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Իսկ վիճելու բան ընդհանրապես չկա, պարզապես պետք է քվեարկել ու ապացուցել, որ հասարակության մեծ մասը ապստամբում է ավտորիտար լիդերների դեմ։ Ինչ վերաբերում է նշածս աղբյուրներին, կարող ես նաև չկարդալ, դու միայնակ չես դրանք կարդացած չլինելու մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հայության մեջ ներքին ստրկությունը ավելի քիչ է, քան էր Չեխովի մեջ, դա իսկապես սենսացիոն բացահայտում է, գոնե իմ՝ և՛ Չեխովին, և՛ հայ հասարակությանը իմացողիս համար։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 17:16:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հայության մեջ ներքին ստրկությունը ավելի քիչ է, քան էր Չեխովի մեջ, դա իսկապես սենսացիոն բացահայտում է, գոնե իմ՝ և՛ Չեխովին, և՛ հայ հասարակությանը իմացողիս համար։
    Փիլիսոփաներից մեկը ասում էր "Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ"։ Եթե դա նշանակում է, որ ինքը իսկապես ոչինչ չգիտեր, ուրեմն Չեխովը ավելի ստրկամիտ էր, քան որևէ մեկը այս աշխարհում։ Իսկ հայության մեջ, ինչպես նաև ցանկացած այլ ժողովրդի, ստրկամտություն չի կարող լինել։ Օտար նվաճողների դեմ մեր ժողովրդի դարավոր պայքարը դրա խոսուն ապացույցն է։
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Ազգային նարցիսիզմը իսկապես հզոր զենք է, հատկապես այնպիսի թույլ երևույթների դեմ, ինչպիսիք են Չեխովը և Սոկրատեսը։ Նրանք պարզապես կոմպլեքսավորվում են հայ ժողովրդի դարավոր պայքարի ու փառահեղ ձեռքբերումների առջև։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 17:29:

  4. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Կարդում եմ ձեր բանավեճն ու մտածում, թե ամենից շատ ինչ եք ցանկացել ցույց տալ, ձեր իմացականը՞ քաղաքական հարցերի մասին, թե՞ ձեր անհատական տեսակետը տվյալ կուսակցության մասին:Ցանկացած կուսակցություն, անկախ նրանից ,թե ինչ անունով կներկայանա, բոլոր խնդիրների հետ մեկտեղ ունի մեկ գերխնդիր. հասնել իշխանության:Դե բնական է, առանց իշխանակն լծակների անհնար է հասնել այն "պայծառ ապագային", որ խոստանում են:Եվ ի՞նչ եք կարծում, այսքան արագ ու այսքան մեծ քանակով ստեղծված կուսակցության խնդիրն իսկապե՞ս բարգավաճ Հայաստան ունենալն է, թե՞ բարեկեցիկ թալան ապահովելն է…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում lili-4-ի խոսքերից
    Կարդում եմ ձեր բանավեճն ու մտածում, թե ամենից շատ ինչ եք ցանկացել ցույց տալ, ձեր իմացականը՞ քաղաքական հարցերի մասին, թե՞ ձեր անհատական տեսակետը տվյալ կուսակցության մասին
    Ինչպես տեսաք, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մասին երկուսիս կարծիքը խիստ բացասական է:
    Ազգային նարցիսիզմը իսկապես հզոր զենք է, հատկապես այնպիսի թույլ երևույթների դեմ, ինչպիսիք են Չեխովը և Սոկրատեսը։ Նրանք պարզապես կոմպլեքսավորվում են հայ ժողովրդի դարավոր պայքարի ու փառահեղ ձեռքբերումների առջև։
    Նման անպատասխանատու հայտարարությունները ինձ իսկապես զայրացնում են: Եթե Սոկրատեսը ժամանակին իմանար, որ իրանից հետո նման մեծ փիլիսոփաներ են ծնվելու, երևի չհամարձակվեր գրիչ ձեռքը վերցներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Philosoper-ի նպատակը հայ ազգի մեջ ստրկամտության ոգի քարոզելն է: Այն ինչ, իրականում մենք գործ ունենք վատագույն դեպքում վառ արտահայտված հարմարվողականության կամ հանդուրողականության հետ: Ստրկացած հոգեբանություն ունեցող ժողովուրդները վաղուց պատմության գիրկն են անցել: Եթե մի ժողովուրդ շարունակում է օայքարել իր ինքնության պահպանման համար, ուրեմն բացառվում է, որ այն ստրկամիտ լինի: Ստրկամիտ կարող են լինել միայն անհատներ, որոնք իրենց հոգու տկարությունը փորձում են տարածել ամբողջ հասարակության վրա` դրանով իսկ թաքցնելով սեփական թերությունը:
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ինչպես տեսաք, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մասին երկուսիս կարծիքը խիստ բացասական է:

    Նման անպատասխանատու հայտարարությունները ինձ իսկապես զայրացնում են: Եթե Սոկրատեսը ժամանակին իմանար, որ իրանից հետո նման մեծ փիլիսոփաներ են ծնվելու, երևի չհամարձակվեր գրիչ ձեռքը վերցներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Philosoper-ի նպատակը հայ ազգի մեջ ստրկամտության ոգի քարոզելն է: Այն ինչ, իրականում մենք գործ ունենք վատագույն դեպքում վառ արտահայտված հարմարվողականության կամ հանդուրողականության հետ: Ստրկացած հոգեբանություն ունեցող ժողովուրդները վաղուց պատմության գիրկն են անցել: Եթե մի ժողովուրդ շարունակում է օայքարել իր ինքնության պահպանման համար, ուրեմն բացառվում է, որ այն ստրկամիտ լինի: Ստրկամիտ կարող են լինել միայն անհատներ, որոնք իրենց հոգու տկարությունը փորձում են տարածել ամբողջ հասարակության վրա` դրանով իսկ թաքցնելով սեփական թերությունը:
    Յուրաքանչյուր զրույց, եթե այն հոգեվերլուծողի սեանս չէ, կարող է արդյունավետ լինել, եթե երկու կողմերն էլ ադեկվատ են և հասկանում են դիմացինի մտքերը և ոչ թե փորձում իրենց մտքերը ներկայացնել որպես դիմացինինը և սկսել մեկնաբանել դրանք։ Սա շատ վտանգավոր պրակտիկա է, որից խորհուրդ է տրվում զգուշանալ։ Առավել ևս, եթե նկատվում են նաև ագրեսիայի ակնհայտ նշաններ, որոնք պղտորում են մարդու միտքը ու նրան հասցնում իրականի ու երևակայականի վտանգավոր սահմանների։ Առավել լավ է պարզապես պատասխանել հարցերին ու խուսափել տարբեր ինտելեկտուալ խութերից։ Մտածելը իսկապես գործունեության բավականին բարդ տեսակ է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 13.02.2007, 11:13:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Մտածելը իսկապես գործունեության բավականին բարդ տեսակ է։
    Ակնհայտ է, որ մտքի ու լեզվի վարժությունները քո մոտ լավ են ստացվում, բայց այնուամենայնիվ փորձիր հասկանալ, թե քո որ գաղափարներն են, որ ինձ մոտ ագրեսիա են առաջացնում:
    CARTHAGENEM ESSE DELENDAM

  8. #8
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Իմ հիմնական գաղափարին դու համամիտ ես
    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ինչպես տեսաք, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մասին երկուսիս կարծիքը խիստ բացասական է:
    , իսկ մյուս մտքերը դրա գիտական հիմնավորումն են՝ հաստաված գիտական ուսումնասիրություններով, ինչը նշանակում է, որ դրանք ոչ իմ, ոչ քո համամիտ լինելու կամ չլինելու, առավել ևս՝ ագրեսիայի կարիքը չունեն։

  9. #9
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    վերաբերմունքս ընդհանրապես էնքան էլ դրական չէր, բայց հաշվի առնելով, որ Աբովյան քաղաքը "բարգավաճեց" էդ կուսակցության նախագահի շնորհիվ, կարծիքս ահագին լավացավ... էդ ուրիշ բան, որ "մեր փողերով", բայց 95%-ը էդքանն էլ չէն անում...

  10. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    վերաբերմունքս ընդհանրապես էնքան էլ դրական չէր, բայց հաշվի առնելով, որ Աբովյան քաղաքը "բարգավաճեց" էդ կուսակցության նախագահի շնորհիվ, կարծիքս ահագին լավացավ... 95%-ը էդքանն էլ չէն անում...
    Հարգելիս և ոչ միայն դա ինչպես արդեն այստեղ նշվեց շրջանների ուսանողների անվճար երթևեկություն է կազմակերպել, նաև շատ ուսանեղների ուսման վարձն է ապահովել, ու էլի շատ ու շատ բաներ, օրինակ`մեր Գեղարվեստի ակադեմիայի համար արվեստանոց Ֆրանսիայի կենտրոնում Այնպես որ Դրական

  11. #11
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Cleopatra-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս և ոչ միայն դա ինչպես արդեն այստեղ նշվեց շրջանների ուսանողների անվճար երթևեկություն է կազմակերպել, նաև շատ ուսանեղների ուսման վարձն է ապահովել, ու էլի շատ ու շատ բաներ, օրինակ`մեր Գեղարվեստի ակադեմիայի համար արվեստանոց Ֆրանսիայի կենտրոնում Այնպես որ Դրական
    Հետաքրքիր է՝ որևէ ամերիկացու մտքով կանցնե՞ր ասել. ճիշտ է՝ Ալ Կապոնեն հանցագործ է, բայց դե քանի որ արդեն հարուստ է, թող բերի իր հարստությունները ծառայեցնի ժողովրդին, տարբեր բարիքներ բաժանի, մենք էլ նրան ընտրենք ԱՄՆ–ի նախագահ, թե փրկի ԱՄՆ–ին՝ կփրկի Ալ Կապոնեն։

  12. #12
    sksnak andam
    Գրանցման ամսաթիվ
    21.02.2007
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. "Բարգավաճ Հայաստան"

    Եթե մի կուսակցության ղեկավար կարող է այդքան անկիրթ ու քաղաքականապես ոչ հասուն լինել,էլ ինչ կուսակցության մասին է խոսքը

  13. #13
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում AN3-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի կուսակցության ղեկավար կարող է այդքան անկիրթ ու քաղաքականապես ոչ հասուն լինել,էլ ինչ կուսակցության մասին է խոսքը
    Լիովին համաձայն եմ, մանավանդ, որ նույնիսկ իր համար գրված ելույթը կարդալ չի կարողանում: Համենայնդեպս այնպես է կարդում, ասես աշակերտը, որին ստիպում են դաս սովորել.....
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  14. #14
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ, մանավանդ, որ նույնիսկ իր համար գրված ելույթը կարդալ չի կարողանում: Համենայնդեպս այնպես է կարդում, ասես աշակերտը, որին ստիպում են դաս սովորել.....
    Իմիջիայլոց, "Բարգավաճ Հայաստան" նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը ևս հաշվի են առել։ Բ. Բերեզովսկին ժամանակի ասում էր. տվեք ինձ որոշակի գումար և ես ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ։ Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրակգիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որևէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ "անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք", ինչը և քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է։ Այնպես որ, "Բարգավաճ Հայաստանի" ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարևոր բաղկացուցիչ մասերից է։

  15. #15
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց, "Բարգավաճ Հայաստան" նախագծի հեղինակները նրա լիդերի գրագիտության մակարդակի հանգամանքը ևս հաշվի են առել։ Բ. Բերեզովսկին ժամանակի ասում էր. տվեք ինձ որոշակի գումար և ես ցանկացած կապիկի կդարձնեմ Ռուսաստանի նախագահ։ Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ ցանկացած մարդու կարելի է դարձնել քաղաքական լիդեր՝ անկախ նրա գրակգիտության մակարդակից, այլ այն, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, ընտրողների մեծամասնության մոտ լիդերի անգրագիտությունը առաջացնում է բավականին հետաքրքիր քաղաքական արձագանք. եթե, օրինակ, Եվրոպայում որևէ անգրագետ հայտարարություն անմիջապես կկործաներ ցանկացած քաղաքական գործչի կարիերան, ապա Հայաստանում այդպիսի հայտարարությունները առաջացնում են ընտրողի ինքնանույնացում այդ մարդու հետ՝ "անգրագետ ես դու, անգրագետ եմ ես, ուրեմն մենք նույն ճամբարից ենք", ինչը և քաղաքական լիդերության լավագույն նախապայմանն է։ Այնպես որ, "Բարգավաճ Հայաստանի" ինտելեկտուալ սակավամտությունը նրա հաջողության կարևոր բաղկացուցիչ մասերից է։
    Կեցցես...
    Կեցցես...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.05.2009, 17:59
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •