Philosopher, վիճելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ հավես։ Ճիշտն ասած էդ հատորներն էլ չեմ կարդա՝ չնայած որ հետաքրքիր է թվում էդ թեման։ Առավել ևս հետաքրքիր է քո գրած հետևյալ գաղափարը.
ավտորիտար բնավորություն ունի ոչ միայն ավտորիտար լիդերը, այլև նրան ենթարկվող զանգվածները։
Միգուցե դա իսկապես այդպես է, բայց շատ հաճախ հասարակությունների մեջ ես տեսել եմ ընդվզում ավտորիտար լիդերների հանդեպ։ Այլ հարց է, թե այդ ընդվզումը որքան ակտիվ է լինում։

Իսկ ըստ քեզ ես ինչու՞ եմ այս թեման բացել, որպեսզի դու և քո նման մարդիկ ոչ թե վիճեն իրենց դժգոհությունները ու վիրավորանքները գիտականորեն արտահայտած մարդու հետ, այլ քվարկեն "խիստ բացասական" ու դրանով ապացուցեն, որ հայ հասարակության մեծ մասը հակասոցիալական տարր է։
Նպատակիդ հասել ես, որովհետև սկզբից ուզում էի "բացասական" քվեարկեի, բայց եթե ինձ քոռ դանակով անգամ մորթեն, չեմ համաձայանվի քո այն մտքին, թե մեր ժողովուրդը պատրաստ է հոգին ու մարմինը հանձնել այն մարդկանց, որոնք իրենց տեր կկանգնեն ու կօգնեն ապրել։ Կարծում եմ, որ էդ թեման կարելի է քննարկել առանձին։