User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    16 25.00%
  • Բացասական

    9 14.06%
  • Խիստ դրական

    4 6.25%
  • Խիստ բացասական

    26 40.63%
  • Չեզոք

    9 14.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: "Բարգավաճ Հայաստան"

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Ես հավանաբար չհամաձայնվեմ Philosopher-ի գաղափարները վերլուծություն կոչելուց։ Հույս ունեմ, որ իր ներկայացրած մտքերը, ընդամենը մտքեր են, որոնք ոչ ոք չի փորձելու օգտագործել պրակտիկայում։ Իսկ եթե կան անհատներ, որոնք պատրաստ են առաջնորդվել նման գաղափարներով, ապա ես հանգիստ կարող եմ ասել, որ դրանք լավագույն դեպքում հակասոցիալական մարդիկ են, որոնք հասարակության հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում են սեփական շահերը առաջ բրդել։ Ասածներս շատ պարզ բացատրություն ունեն։ Նախ և առաջ չի կարելի պնդել, որ մեր հասարակությունը, և մանավանդ մտավորականությունը ստրկացած մտածելակերպ ունեն։ Կարծում եմ՝ ոչ մի իրեն հարգող մարդ չի հանդուրժի, որ իր հասարակության մասին նման արտահայտություններ հնչեցվեն։ Ընդհակառակը՝ մեր հասարակությունը այժմ չափից ավելի ինքնավստահ է։ Գաղտնիք չէ, որ 10 հայերի միջից 7-ը իրենց պոտենցիալ նախագահ են զգում։ Ուրիշ հարց է, որ շատերը ուղակի հոգնել են քաղաքական գզվրտոցից և ցանկանում են գլուխները հանգիստ պահել։
    Երկրորդը. ես անընդունելի եմ համարում, որ նախկինում գողացված ժողովուրդի բարիքները ծառայեցվեն իշխանության վերատրադրման։ Նման պրակտիկան կբերի նրան, որ հաստավիզները առանց վախի կսկսեն գրփել ժողովրդին (ինչպես էսօր)՝ հետագայում այդ գումարի մի մասը օգտագործելով իշխանության պահպանման համար։ Ու էդպես շարունակ։
    Եվ երրորդը վտանգը, որ տեսնում եմ մեր հարգելի փիլիսոփայի գրածներում դա այն է, որ նա սպանում, նեխացնում է ժողովրդի գաղափարական հերոսին՝ Փոքր Մհերին՝ փոխարենը առաջարկելով նրան այլընտրանքային տարբերակ Ծառուկյանի տեսքով։ Եթե Philosopher-ի նիկը համապատասխանում է իր մասնագիտությանը, ապա նա պետք է լավ հասկանա, որ Փոքր Մհերը հերթական հաստավիզը չէր, այլ ժողովրդի հաղթանակի կամքը։ Եվ հենց որ էդ Մհերը իսկապես նեխի, ապա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստիպված կլինի Մոզամբիկում գործել։ Էնպես որ եկեք շեշտերը ճիշտ դնենք։ Ժողովրդին պետք չի հերթական 100-րդ կուսակցությունը։ Կուսակցություններին են ժողովուրդ պետք, որ խաբեն, թալանեն, վերարտադրվեն...
    Չհամաձայնելու համար որևէ բանին՝ նախ պետք է հասկանալ այն։ Այն ինչ դու ասում ես, արձագանքում է իմ մտքերին ու միանգամայն համապատասխանում նրանց հետ։ Նկարագրելով այս կուսակցության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ես բոլորովին չեմ համաձայնում դրա հետ, և դա ակնհայտ է իմ տեքստից։ Ավելի հասկանալի լինելու համար ասեմ. ես քվեարկել եմ. "խիստ բացասական"։ Կարդա գրածս նորից, հասկացիր, եթե հասկացար, փորձիր ադեկվատ արձագանքել։ Եվ պատասխանել այն գրառմանը, որին փորձում ես պատասխանել, այլապես դու պատասխանում ես սեփական մտքերին և քո գրածը դառնում է մենախոսություն։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 15:48:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Բարգավաճ Հայատանը կուսակցությո՞ւն ա

  3. #3
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Ջան .............................
    Հերիք չի սաղ հայաստանը գրավել են, արդեն ֆորում էլ ներխուժեցին....
    Էհհհհհ
    դեռ շատ դժավարությունների միջով պիտի անցնենք, որ ժողովրդավար ու ազնիվ դառնանք...
    Թե չէ, երբ մեզանից իսկ գողացված փողերով մեզ նվիրատվություն են անում, մենք հալվում էնք...
    էսքան էլ նյութապաշտ........


  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարգավաճ Հայատանը կուսակցությո՞ւն ա
    Այո, իսկ ինչի ես զարմանում?
    (Մարդ)ը ՀՀ բյուջեից շափ փող ունի, ինչ ուզես կանի!
    Մենք ել ծախու ժողովուրդ ենք, ինչ է եղել որ?
    Վատը գիտեք որն է? որ ասում են մեր մտավորականների մեծ մասը այդ կուսակցությունից է: Իսկ հիմա պատկերացրեք ովքեր են մեր ազգի մտավորականները?

  5. #5
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Artashes-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իսկ ինչի ես զարմանում?
    (Մարդ)ը ՀՀ բյուջեից շափ փող ունի, ինչ ուզես կանի!
    Մենք ել ծախու ժողովուրդ ենք, ինչ է եղել որ?
    Վատը գիտեք որն է? որ ասում են մեր մտավորականների մեծ մասը այդ կուսակցությունից է: Իսկ հիմա պատկերացրեք ովքեր են մեր ազգի մտավորականները?
    Գիտես ինչ, ցանկացած շուկայական բիզնեսում պահանջ- առաջարկ հարաբերությունը դադարում է գործել կողմերից մեկի բացակայության դեպքում:Եվ ոչ մի կուսակցություն չի կաող գնել մեր ձայնը, եթե դա մենք ինքներս վաճառքի չհանենք: Հերիք է մեր թուլությունը բարդենք ուրիշների վրա: Հնարավոր չէ գնել չվաճառածը:Հետո՞ ինչ, որ բյուջեից շատ փող ունի, վախենա՞նք, թե երկրպագենք: Եվ ով ասեց, թե մտավորականը նա է, ով կառավարության կողմից կոչումներ ու շքանշաններ է ստանում: Արժե՞ մարդուն գնահատել նրանց մակարդակով, ովքեր անձին չափում են դրամապանակի հաստությամբ, ոչ թե մտավոր կարողությամբ…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Artashes-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատը գիտեք որն է? որ ասում են մեր մտավորականների մեծ մասը այդ կուսակցությունից է: Իսկ հիմա պատկերացրեք ովքեր են մեր ազգի մտավորականները?
    Ինչու՞ է վատ, շատ էլ լավ է՝ բոլորի համար էլ ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ որևէ իրավունք չունեն մտավորական կոչվելու
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #7
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Ինչու՞ է վատ, շատ էլ լավ է՝ բոլորի համար էլ ակնհայտ դարձավ, որ այդ մարդիկ որևէ իրավունք չունեն մտավորական կոչվելու
    Իսկ ամպայման է մտավորական լինես, և որ միյուս կուսակցություններից մտավորականներ ունեն, մենակ թե չասեք Հանրապետական, որոնք արդեն 4 տարի ավել է մեր հաշվին են ապրում:

  8. #8
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Վերջերս Ազգում հարցազրույց տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ։
    http://www.azg.am/?lang=AR&num=0000000201
    Ինձ շատ հետաքրքիր է ձեր՝ ակումբակիցներիս կարծիքը։

  9. #9
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս Ազգում հարցազրույց տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ։
    http://www.azg.am/?lang=AR&num=0000000201
    Ինձ շատ հետաքրքիր է ձեր՝ ակումբակիցներիս կարծիքը։
    Ավելի շատ չէի կարող ծիծաղել։
    Ախր զոռով չի էլի: Էդ մարդու մականունը անկապ հո չե՞ն դրել: Պարզ երևում է, որ…
    Ի դեպ պատասխաններից մեկում սխալ բան է ասում: Նա ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ավարտել է ոչ թե 1989 այլ 2006-ին, այսինքն նա այդ տարի «ստացել» դիպլոմ:
    Դե դա կարևոր չի, կարևորը, որ բարձրագույն կրթություն ունի:

  10. #10
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    46
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս Ազգում հարցազրույց տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ։
    http://www.azg.am/?lang=AR&num=0000000201
    Ինձ շատ հետաքրքիր է ձեր՝ ակումբակիցներիս կարծիքը։
    Հենց նոր կարդացի ամբողջ հարցազրույցը։ Բավականին լավ տպավորություն իմ վրա թոցեց։ Նաև ստուգեցի «դոդ» բառը Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանում։ Իրոք «դոդ» բառը միայն մեկ իմաստ ունի «մեծ կավե աման»։ Արդեն ավելացրեցի վիքիբառարանում՝ http://hy.wiktionary.org/wiki/դոդ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.05.2009, 17:59
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •