Խաչակիր-ի խոսքերից
Ես հավանաբար չհամաձայնվեմ Philosopher-ի գաղափարները վերլուծություն կոչելուց։ Հույս ունեմ, որ իր ներկայացրած մտքերը, ընդամենը մտքեր են, որոնք ոչ ոք չի փորձելու օգտագործել պրակտիկայում։ Իսկ եթե կան անհատներ, որոնք պատրաստ են առաջնորդվել նման գաղափարներով, ապա ես հանգիստ կարող եմ ասել, որ դրանք լավագույն դեպքում հակասոցիալական մարդիկ են, որոնք հասարակության հիվանդությունը բուժելու փոխարեն փորձում են սեփական շահերը առաջ բրդել։ Ասածներս շատ պարզ բացատրություն ունեն։ Նախ և առաջ չի կարելի պնդել, որ մեր հասարակությունը, և մանավանդ մտավորականությունը ստրկացած մտածելակերպ ունեն։ Կարծում եմ՝ ոչ մի իրեն հարգող մարդ չի հանդուրժի, որ իր հասարակության մասին նման արտահայտություններ հնչեցվեն։ Ընդհակառակը՝ մեր հասարակությունը այժմ չափից ավելի ինքնավստահ է։ Գաղտնիք չէ, որ 10 հայերի միջից 7-ը իրենց պոտենցիալ նախագահ են զգում։ Ուրիշ հարց է, որ շատերը ուղակի հոգնել են քաղաքական գզվրտոցից և ցանկանում են գլուխները հանգիստ պահել։
Երկրորդը. ես անընդունելի եմ համարում, որ նախկինում գողացված ժողովուրդի բարիքները ծառայեցվեն իշխանության վերատրադրման։ Նման պրակտիկան կբերի նրան, որ հաստավիզները առանց վախի կսկսեն գրփել ժողովրդին (ինչպես էսօր)՝ հետագայում այդ գումարի մի մասը օգտագործելով իշխանության պահպանման համար։ Ու էդպես շարունակ։
Եվ երրորդը վտանգը, որ տեսնում եմ մեր հարգելի փիլիսոփայի գրածներում դա այն է, որ նա սպանում, նեխացնում է ժողովրդի գաղափարական հերոսին՝ Փոքր Մհերին՝ փոխարենը առաջարկելով նրան այլընտրանքային տարբերակ Ծառուկյանի տեսքով։ Եթե Philosopher-ի նիկը համապատասխանում է իր մասնագիտությանը, ապա նա պետք է լավ հասկանա, որ Փոքր Մհերը հերթական հաստավիզը չէր, այլ ժողովրդի հաղթանակի կամքը։ Եվ հենց որ էդ Մհերը իսկապես նեխի, ապա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստիպված կլինի Մոզամբիկում գործել։ Էնպես որ եկեք շեշտերը ճիշտ դնենք։ Ժողովրդին պետք չի հերթական 100-րդ կուսակցությունը։ Կուսակցություններին են ժողովուրդ պետք, որ խաբեն, թալանեն, վերարտադրվեն...
Էջանիշներ