User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    16 25.00%
  • Բացասական

    9 14.06%
  • Խիստ դրական

    4 6.25%
  • Խիստ բացասական

    26 40.63%
  • Չեզոք

    9 14.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: "Բարգավաճ Հայաստան"

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Բարգավաճ Հայաստան"

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Այսինքն ստրուկի գիտական եզրը ավտորիտար բնավորությունն է՞։
    Ոչ թե ստրուկի գիտական եզրն է, այլ ստրուկի հոգեբանության ամենաբնորոշ հատկանիշը։ Կարդա Է. Ֆրոմ. "Փախուստ ազատությունից", "Մարդն ինքն համար", "Մարդկային դեստրուկտիվության անատոմիա" աշխատությունները, նաև՝ Գասսետ, Մակ Դուգլ, Մոսկովիչի, Սիգալ և կհասկանաս, թե ինչի մասին է խոսքը. ավտորիտար բնավորություն ունի ոչ միայն ավտորիտար լիդերը, այլև նրան ենթարկվող զանգվածները։

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Արդյո՞ք ավտորիտար բնավորության տեր մարդը նա չէ, որը ձգտում է իր իշխանությունը տարածել քո նկարագրած հուսալքված մարդկանց վրա՝ զրկելով նրանց նույնիսկ ազատ մտածելուց։
    Ոչ, քո ասածը "ավտորիտարիզմ" տերմինի բառարանային բացատրությունն է, սակայն լուրջ վերլուծությունը պետք է հիմնվի աղբյուրների առավել լայն սպկետրի վրա, այդպիսի մի քանի աղբյուր նշեցի։

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Կարծում եմ, որ հասարակությունը չի կարող "Բարգավաճ Հայաստանն" ընդունել, որպես ապաստան տվող կառույց, որովհետև նա իր հարստությունը տեսնում է այդ կուսակցության նախագահի ձեռքում։ Եվ երկրորդը, ես ուրախությամբ պետք է նշեմ, որ
    մեր ժողովուրդը վաղուց հրաժարվել է նման փիլիսոփայությունից. "փնտրում են այն ուժի կենտրոնը, որին կարելի է զիջել անհատական ազատության՝ պատիժ դարձած բեռը ու ապրել հանգիստ, կուշտ ու ինքնագոհ ստրուկի կյանքով"։
    Եթե որևէ մեկը հարստահարում կամ ստորացնում է որևէ մեկին կամ ժողովրդին, դա դեռ չի նշանակում, որ այդ որևէ մեկը կամ ժողովուրդը հասկանում են դա։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան համաշխարհային պատմության մեջ, երբ ժողովուրդը գնացել է հենց նրանց ետևից, ովքեր ստրկացրել են այդ նույն ժողովրդին։ Ինչ վերաբերում է նրան, թե ժողովուրդը ազատվել է ուժի կենտրոն փնտրելու փիլիսոփայությունից, ապա քո լավատեսությունը մոտենում է կրիտիկական սահմանի. նույնիսկ Չեխովն էր ասում. " Ես ամեն օր դուրս եմ մղում ստրուկին իմ միջից", այսինքն՝ այսօրվա հայությունը ավելի ազատ է իր ներքին ստրուկից, քան Չեխովը։ Իսկապես, ցնցող բացահայտում է։

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Իրական մտավորականն իր էությամբ չի կարող ստրկություն կրել իր հայացքներում։
    Իհարկե, չպետք է լինի. ես խոսում եմ փաստերից, դու քո ցանկություններից։ Մենք տարբեր բաներից ենք խոսում։

    Մեջբերում Խաչակիր-ի խոսքերից
    Բայց այս ամենը, իհարկե ոչինչ է։ Կարծում եմ, թե իմ գրածի գլխավոր մտքի հետ՝ այն է, որ քո նկարագրած մտածելակերպով առաջնորդվող մարդիկ հակասոցիալական տարրեր են, դու կհամաձայնվես։
    Իսկ ըստ քեզ ես ինչու՞ եմ այս թեման բացել, որպեսզի դու և քո նման մարդիկ ոչ թե վիճեն իրենց դժգոհությունները ու վիրավորանքները գիտականորեն արտահայտած մարդու հետ, այլ քվարկեն "խիստ բացասական" ու դրանով ապացուցեն, որ հայ հասարակության մեծ մասը հակասոցիալական տարր է։ Պարզվում է, որ այսպես էլ է լինում։
    Ինչ վերաբերում է Մհերի կերպարին։ Խոսքը գնում է այն մասին, որ այդպիսի առասպելներ ունեցող ժողովուրդները ի վերջո իրենց հոգին ու մարմինը հանձնում են մարդկանց, որոնք իրենց տեր կգանգնեն ու կօգնեն ապրել։ Որևէ առանձին հերոսի կողմից փրկվելու մեսսիանական փիլիսոփայությունը ինքնասպան ազգի փիլիսոփայություն է։ Եվ սրանից հնարավոր չէ խուսափել։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.02.2007, 16:39:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Միացել են "Բարգավաճ Հայաստան" Կուսակցությանը
    Հեղինակ՝ Partagenoce, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 31.01.2011, 22:49
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. Ինչ հասկանալ "Հայաստան" հասկացության տակ?
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.05.2009, 17:59
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •