Երբ ես ասում եմ բթամիտ հասարակություն, ես նկատի ունեմ, որ այդ հասարակության մի բաղկացուցիչ կազմող մտավորականությանը ևս, որը, ցավոք, այդ նույն բթամտության որոշ էլեմեններ կրում է իր վրա:Եթե նկատել էք, մտավորականություն բառը վերջերս բոլոր կողմերից բռնաբարվում ա, իսկ առհասարակ, կարծում եմ` մեզանում արհեստականորեն ցանկանում են որոշակիացնել մտավորականության առաքելությունը, մինչդեռ ակնհայտ է, որ այն սպոնտան ձևավորվող գերզգայուն օրգանիզմ է, որը դասակարգման կարիք չունի: Եթե փորձես, սահամնել մտավորականության գործառույթները, ապա դրանք այլևս կկորցնեն իրենց բուն ուղղվածությունը:
Հակառակ դրան, խուսափելով մտավորականություն հասկացությունից, կուզեի բնութագրել ԲԱՐՁՐ ինքնագիտակցություն ունեցող ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑՈՒ հիմնական մենթալ արժանիքը, այն է` գիտակցել կամ կանխազգալ մոտալուտ սարսափները և վտանգները, ահազանգել և անպայման առաջարկություններ անել, թե ինչպես խուսափել ԲԹԱՄՏՈՒԹՅԱՆ ԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՈՒԺԻՑ:
Բարեբախտաբար հասարակությունը ինքը ինքնապաշտպանական հատկություններով օժտված գերօրգանիզմ է և բնականորեն գտնում է ճանապարհներ ինքնամարգինալությունից դուրս գալու:
P. S. Հասարակությունը ունի կանխազգալու բնազդային կարողություն- մխիթարվենք, մխիթարվենք...
Էջանիշներ