Դու գեղեցիկ ես՝ ինչպես մի ծաղիկ,
Որ ապրում է դժոխքում,
Բայց ստեղծել է մի դրախտ փոքրիկ,
Այս մութ աշխարհում...
Այդ քո աչքերը ժպտում են տխուր,
Ա՜խ քո աչքերը՝ լցված թախիծով...
Իսկ քո հայացքը... հպարտ, բայց... տխուր,
Որ կուզեմ տեսնել լցված մեծ խինդով...
Մի լուսավոր կետ հեռվից ժպտում է,
Եվ ինձ իր մոտ է նա կանչում,
Բայց մոտենում եմ՝ իսկ նա փախչում է,
Ի՞նչ լույս է դա՝ ես չեմ հասկանում...
Իսկ գուցե լույս չէ՞, այլ մի երազանք՝
Մի օր տեսնել քեզ՝ շլացնող փայլով,
Երջանկությունից ինքդ քեզ կորցրած
Ժպիտն աչքերումդ՝ հպարտ հայացքով...
Նվիրվում է մի գյումրեցի աղջկա
28.07.11թ.
Էջանիշներ