Չեմ հիշում ուրիշ տեղ տեղադրել եմ էս մեկը թե չէ, բայց էս թեմայում նայեցի չկար)))
Տաղանդները քիչ են քեզ պես,
Բայց, կներես, էլ չեմ կարող ես այսպես,
Պիտի ասեմ, թո՛ղ մարդկությունն իմանա,
Որ մեր երկրում մարդկային քո տիպն էլ կա...
Հմայիչ ես անսահման...
Աչքերը քո... օ՜հ, շուրթերը աննման
Սխալվել ես դու մեկի հարցում,
Իսկ ովքե՞ր են դրա համար հատուցում...
Անմեղ մի մարդ, մի ռոմանտիկ երիտասարդ...
Նա չգիտի, թե ո՞վ ես դու, օ՜, մեծն Սարդ,
Որ հյուսում ես այսքա՜ն հստակ...
Դու քաշեցիր դեպ ոստայնդ հիմնահատակ...
Ու հեռացար... որ զոհդ «հանգիստ» մեռնի...
Գուցե մի օր վերադառնաս՝ հոգեհացի...
26.11.11թ. գիշերվա հազար
Էջանիշներ