Երբ կհոգնես այս աշխարհից մեղավոր,
Չես իմանա, թե ո՞ւր գնաս, որ հանդարտվի
Քո նուրբ հոգին վիրավոր՝
Արի՛ ինձ մոտ՝ արի լռենք միասին…
Արի լսենք ջրի ձայնը գետափին,
Ու լո՜ւռ խորհենք կյանքի մասին…
Լսենք երգը թռչունների ու լուռ ժպտանք…
Քո աչքերը ինձ կպատմեն այն ամենը,
Ինչ տեսել ես, բայց չէիր ուզի, որ իմանայի,
Քո հայացքը ինձ կպատմի այն ամենը,
Ինչ դու ինքդ կուզեիր պատմել, բայց լռում ես…
Իսկ դու գիտե՞ս, որ սիրում եմ,
Դեռ գժվում են քո աչքերի մեղմիկ փայլից,
Բայց ափսոս, որ չենք լինի մենք միասին,
Որովհետև դու էլ գիտես՝
Ով մերժել է իմ սրտին՝
Սարն էլ շուռ գա՝ նա չի լինի իմ կողքին…
16.08.09թ.
Էջանիշներ