Սրբազան խենթեր...
Հիվանդասենյակի դուռը բացվեց, ու միջանքից ներս ընկած լույսի շողերի մեջից երևաց բժիշկ Տիգրանյանի կերպարանքը:
Սասունը դադարեցրեց լացը, նայեց իր հայրենակցին ու թախանձեց.
- Բժի՜շկ այս հիվանդ ազգեն միակ առողջին ինչո՜ւ հոգեբուժարան ձգած եք: Ազգիդ մեռած հատվա՜ծը հոս բերելու էր.....
- Սասո՛ւն, հանգստացիր խնդրեմ, աս գիշեր ես հոս պիտ ըլլամ, ողջ գիշեր կրնանք խոսիլ:
- Ի՜նչ խոսինք, բժիշկ, լալ է պետք, լալ ու լա՜լ....ինչո՞ւ ես չմեռա, ինչու դո՜ւ չմեռար, ինչո՞ւ ապրեցինք, որ այս ամոթալի խարանը ճիտերուս առած ապրի՞նք:
- Հանգստացի՛ր Սասուն, դեռ կհասցնենք խոսիլ, մի լար:
- Բժի՜շկ, դուն չե՜ս հասկնար ինձի, բժի՜շկ ես բյուր մահեր տեսած մարդ եմ, որ այդ բյուրի մեջ տասը կռիվ տվող ձեռք չտեսավ,- լաց եղավ Սասունը, ապա բժշկի լռությունից օգտվելով շարունակեց, - Սարասփելի է ազգը, որ ինքնակամ մորթվելու կերթա, բժիշկ աս աչքերս էին զոր հազարավոր մահեր տեսան, արյուն, լաց ու կոծ: Աս աչքերս էին, օր ամոթից արյունկոխ էղան, երբ մի ողջ ժողովուրդ, ոչխարհի մը հոտին պես գայլերուն զոհ գնաց...ու ոչ մի դիմադրությո՜ւն.... Ո՜ւր էր ազգին պատիվը, երբ քսան հրացանավորներ 1500 հոգու քշելով հասցրին Դեր-Զոր: 3000 ձեռք չկրցան կռիվ տալ 40 փամփուշտի դեմ ու կոտորվեցան անողոք, տղամադիկ կնոջ տարազ հագան, դիակներու տակ պառկեցան օր փրկվեն: Ամոթը ո՞ւր էր ջանմ.... Ազգիդ քաջությունն ո՞ւր կորավ....Բժիշկ, կրնա՞ս հասկնալ իմ ցավը: Ինչո՞ւ չորցեր էր ազգիդ արգանդը, օր հերոսներ չծնավ: Ուրիշ ազգի մը ճակտին կա՞ նման բան գրած:
- Ի՞նչ կրնամ ըսել, Սասո՛ւն, ի՞նչ կուզես լսել ինձմե...
- Պատասխան կուզեմ, բժիշկ, ազգիդ կռվողներն ինչո՞ւ թղթե շերեփնեով զինվեցան... ինչո՞ւ Ֆրանսայեն չէկան, զենք չառան... ճառ ասելով ազգ կփրկվի՞....
Ու Սասունը կուչ գալով արդեն որերորդ անգամ սկսեց պատմել....
- Բակն էի, երբ ոստիկանները մտան, ու հարձակվեցան քրոջս վրա, մայրս դուրս թռավ, ու ծնկներուն զարկելով "վա՜յ" մը գոչեց: Ձեռքս առա տապարն ու հարձակվեցա... այդ ատեն երկու ճայթյուն լսեցի ու.... Մայրս ու Աշխենս պատի տակ ինկած տեսա: Աչքերս արյուն առած հարձակվեցա, մեկին մի զարկով գետնին տապալեցի, հետո մյուսին, շեմքից նոր մտնողին էլ նույն բախտին արժանցուցի ու դուրս թռա խելագարի մը պես: մոտ մեկ տասնյակ խուժան գետնեցի, ու հետևից գլխիս ստացած հարվածից ուշագնաց եղա.... Չեմ գիտեր երբ արթնացա, գիշեր էր, անձրև կմաղեր: Գյուղն ավերակ էր արդեն, մարդ չկար, միայն այս ու այն կողմ դիակներ էին ինկած.... Շնչով մը ժամ հասա ու ներս ձգեցի ինծի...
Դատարկ էր ժամը, Տեր հայրն ալ խորանին դեմ կախված աղոթք կըներ կարծես: լալով տուն գնացի: Բակում թաղեցի մորս ու քրոջս, վեր առի հրացանս ու մորս պահած ոսկեղենն ու դուրս եկա գյուղեն: Երկու օր թափառելես ետքը հասա Քեսաբ, ապա բարձրացա Մուսա-Դաղ: Դե, ետքը դուն ալ կրնաս պատմել....
(շարունակելի...)
Էջանիշներ