Սիրելի ակումբցիներ, ժամանակից հետ չմնալու ու գիտելիքներիս պակասը լրացնելու համար նորից դիմում եմ ձեր օգնությանը.
Գրառումներում միշտ աչքովս է ընկնում «ծիտ» բառը, որն իմ կարծիքով միայն աղջիկներին էր վերաբերվում: Բայց աղջկա ո՞ր կարևորագույն հատկանիշների հիման վրա էր որոշվում, ինքը ծի՞տ է, թե՝ չէ, այդպես էլ չկարողացա պարզել: Նոր մի գրառման մեջ կարդացի, թե «տղան էլ լավ ծիտ է»:
Խնդրում եմ, հանրամատչելի բացատրեք, ո՞վ է «ծիտն» ու ամեն մարդ էլ կարո՞ղ է ծիտ լինել:
Էջանիշներ