Ինձ էլ է ավելի շատ գոտիկ մետալը դուր գալիս: Միայն թե Virgin Black-ի վոկալիստը, իմ կարծիքով, խայտառակ ֆալշեր է անում: Բայց դա միակ պատճառն է, որ ինձ ստիպում է այդ խմբի երգերը քիչ լսել, թե չէ՝ շատ եմ սիրում: Իսկ երբ ահհհավոր դեպրեսիվ տրամադրություններ եմ ունենում, արդեն այդ ֆալշերն էլ են անտեսվում…
Իսկ, ասենք, Limbonic Art ես էդպես էլ չկարողացա լսել: Միայն մի երգ լսեցի մի կերպ՝ կամքի ուժս փորձելու համար
: Ու վերջ: Էդ կարգի մետալ չեմ սիրում:
Ի դեպ, շատ կուզենայի, որ այս ոճի գիտակները մի քիչ ներկայացնեին դրա տարբեր ուղղությունները, նկարագրեին, թե դրանք ինչով են իրարից տարբերվում ու մի քանի օրինակ բերեն տվյալ ուղղության ներկայացուցիչ խմբերից: Կարծում եմ՝ միայն ինձ չի, որ հետաքրքիր կլինի իմանալ:
Հ.Գ.
Հա, մեկ էլ ուզում էի իմանալ՝ Opeth-ը մատալ է՞ համարվում…
Էջանիշներ