User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Ծանր ռոք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Տղերք ի՞նչ կասեք W.A.S.P.-ի մասին, մի 10 տարի առաջ մի կասետ լսել եմ դուրս եկելա: Հիմա սաղ սայթերում էլ երգ քաշելը փողովա դարձել: Կարաք ասեք սայթ որտեղից կարամ անվճար իրանց երգերից քաշեմ:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  2. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Ինչքան մոռանան ՄԵՏԱԼԻ մասին, էդքան հաճույքով կլսվի
    Ես մետալ շաատ չեմ լսում, բայց հետաքրքիր գործեր կան։ Հիմնականում գոտիկ մետալն է ձգում Virgin Black, Beseech, Lacrimosa, Dismal Euphony...

  3. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Մեջբերում PoeT-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում գոտիկ մետալն է ձգում Virgin Black, Beseech, Lacrimosa, Dismal Euphony...
    Ինձ էլ է ավելի շատ գոտիկ մետալը դուր գալիս: Միայն թե Virgin Black-ի վոկալիստը, իմ կարծիքով, խայտառակ ֆալշեր է անում: Բայց դա միակ պատճառն է, որ ինձ ստիպում է այդ խմբի երգերը քիչ լսել, թե չէ՝ շատ եմ սիրում: Իսկ երբ ահհհավոր դեպրեսիվ տրամադրություններ եմ ունենում, արդեն այդ ֆալշերն էլ են անտեսվում…

    Իսկ, ասենք, Limbonic Art ես էդպես էլ չկարողացա լսել : Միայն մի երգ լսեցի մի կերպ՝ կամքի ուժս փորձելու համար : Ու վերջ: Էդ կարգի մետալ չեմ սիրում:

    Ի դեպ, շատ կուզենայի, որ այս ոճի գիտակները մի քիչ ներկայացնեին դրա տարբեր ուղղությունները, նկարագրեին, թե դրանք ինչով են իրարից տարբերվում ու մի քանի օրինակ բերեն տվյալ ուղղության ներկայացուցիչ խմբերից: Կարծում եմ՝ միայն ինձ չի, որ հետաքրքիր կլինի իմանալ:

    Հ.Գ.
    Հա, մեկ էլ ուզում էի իմանալ՝ Opeth-ը մատալ է՞ համարվում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #4
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    PoeT,Dismal Euphony-ի սիրահարներին արդեն վիրավորում ես :

    Ուրեմնս
    1. Heavy Metal
    Այն ձեվով, ինչպես հիմա մենք «տեսնում» ենք այս երժշ. ոճը, ի հայտ է եկել 70-ականների վերջերին, 80-ականների սկզբներին, այնպիսի խմբերի գալուստով, ինչպիսին են Black Sabbath-ը, Judas Priest-ը, Accept-ը, Manowar-ը, Iron Maiden-ը: Սա ոչ այնքան արագ, բայց բավականին ծանր [այն ժամանակվա չափանիշներով], ռիթմիկ երժշ. է: Կրելի է ասել, որ սա տանջալլուկ գիտառներով ծանրացված հարդկոռ է:
    2. Speed Metal
    Շատ արագ, ագռեսսիվ երժշ. է: Վոկալը սովորաբար «ճչացող» (screamin') կամ «գռմռացող» (growling): Հիմնական շեշտը դրվում է գիտառային պարտիաների վրա: Ոճում ամենահայտնի գործերն են
    Metallica - 1983 - Kill'em all
    Helloween - 1985 - Helloween , Helloween - 1985 - Walls Of Jericho
    Blind Guardian - 1988 - Battalions of Fear, Blind Guardian - 1989 - Follow The Blind
    3. Power Metal
    Թեթեվացրած, սանդրած, բարիացած մելոդիաներով, գեղեցիկ սոլոներով, մաքուր, բարփր վոկալով երժշ.:Ոճում հայտնի գործեր են
    Helloween - Keeper... P.1, Keeper... P.2
    Scanner, Gamma Ray
    4. Thrash
    Վերոնշյալ ժանրերի համեմատ՝ քայլ դեպի էքստրեմալություն: Thrash-ը վերոնշյալ ժանրերի, պանկ/հարդկոռի խառնուրդ է: Գլխավորն այստեղ դրայվն է: Thrash-ի հետեվորդներն են Anthrax '84-ից, Metallica 84-ից 88 թիվ, Slayer, Sepultura, Megadeth, Kreator, Overkill, Messugah, Sodom '87, '89:
    Ունի նաեվ ենթաոճ՝ techno-thrash: Հետեվորդներն են Iced Earth, Annihilator, Artillery, D.A.M.
    5. Death metal
    Այ էստեղ մի հատ կարելի է կանգնել, գլուխը լավ թափ տալ, ու շարունակել:
    Սա եվս մեկ քայլ էր դեպի էքստրեմալություն (ըստ իս՝ ավելի էքստրեմալ էլ ու՞ր) եվ բռուտալություն: Շատ արագ, հաճախ ոչ-մելոդիկ երժշ. «գռմռացող» ու «ղռմռացող» վոկալով, տեքստերն էլ՝ ոչ սիրո մասին:
    Ոճի դուխ տվողներ են համարվում հիմնականում Celtic Frost (ex-Hellhammer), Possessed խմբերը: Առաջին դէթ խումբը կարելի է ասել հենց Death-ն է: Ոճում առավել հայտնի խմբերն են Cannibal Corpse, Obituary, Morbid Angel, Sinister, Benediction ... :
    Ոչ օֆֆիցիալ ոճը բաժանվում է «դպրոցների»: Առավել հայտնիներն են Շվեդական դպրոցն (կոչվում է նաեվ Swedish Melodic Death, Gothenburg, քանզի խմբերի մեծ մասը հենց Գոփենբուրգ քաղաքից են) ու Ամերիկյանը: Առաջինի կարկառուն ներկայացուցիչներն են At the Gates, In Flames, Dark Tranquillity, Ceremonial Oath, Entombed, Edge of Sanity, Unleashed ... : Երկրորդի առավել հայտնի ներկայացուցիչներն են Monstrosity, Obituary, Immolation, Nile, Deicide, Cannibal Corpse, Hate Eternal ... :
    Հատկապես պետք է նշել Techno-Death-ի մասին, որն ինքնին շատ ծանր, թե կատարման, թե ընկալման համար, երժշ. է: Տարբերվում է ավելի առաջավոր ռիթմերովմ գիտառայաին պարտիաներով, մելոդիկայով (!), երբեմն նույնիսկ կլավիշներով: Առավել հայտնի խմբերը ոճում՝ Atheist, Cynic, Carbonized, Pestilence, Sadist:
    6. Grindcore
    Եթե ճիշտ խոսենք՝ էս էնքան էլ մետալ չի՝ էքստրեմալ պանկ ա: Ընենց որ առաջ ...
    7. Сlassic Doom Metal
    Միակ ոչ ագռեսսիվ ոճը: Ոչ-բռուտալ, ոչ շատ արագ երժշ. ոճ: Սա հանգիստ, դեպրեսսիվ, մռայլ երժշ. է, որ կոչվում է մետալ ներմուծված մի էիչ, բայց ծանրության համար: Ոճի առաջնեկներ են համարվում Candlemass ու St. Vitus խմբերը, իսկ ոգեշնչոսներ՝ Black Sabbath ու Celtic Frost:
    Սակայն մաքուր Сlassic Doom մեր օրերում էլ ոչ-մեկ չի խաղում, ի տարբերություն Death-Doom-ի: Գոյություն ունի այս ոճի ու բլէքի խառնուրդ՝ dark metal: Ոճում նվագող առավել հայտնի արտիստներն են Katatonia, Alastis, Bethlehem, Rotting Christ, Samael.
    8. Black Metal
    Black metal-ը դա մաքուր եվ «հակասուրբ» ավերման՝ երաժշտությամբ արտահայտվող ձեվ է, որ բերում է ցավ եվ վախ քրիստոնյաների սրտերը:
    Հատված Marduk խմբի վոկալիստ Լեգիոնի հարցազրույցից
    Ի տարբերություն շատ այլ ոճերի՝ ստեղծվել է որպես բողոք, ոչ կարգերի, այլ բարքերի դեմ: Բացառիկ ոճերից է, որ չի կրում կոմերցիոն ուղղվածություն (ինչպիսին, կարելի է ասել, ունի դէթը), այլ ընդհակառակը. կա երեվույթ, որ երբ խումբը հասնում է մի ինչ-որ գագաթնակետի (երեվի հիմնականում վերաբերում է մանրապճեղ խմբերին), նրա երկրպագուները երես են թեքում նրանից: Թեկուզ հենց այսպես եղավ հենց նույն Dimmu Borgir-ի հետ, երբ նրանք պայմանագիր կնքեցին Nuckear Blast լէյբլի հետ:
    Առավել հայտնի խմբերն են՝ Bathory, Emperor, Satyricon, Limbonic Art, Abigor, Darkthrone, Gorgoroth, Immortal, Marduk, Behemoth(old), Dismal Euphony:
    Մաքուր բլէքը կոչվում է True Black: Առավել հետաքրքիր են (ըստ իս) ոճերի սինթեզները՝ Symphonic Black, Melodic Black , Black-Death, Black Doom:
    9. Progressive Metal
    Այս ոճում շեշտը դրվում է կատարման պրոֆեսսիոնալության վրա: Ոճի առաջատարն է Dream Theatre խումբը:
    10. Gothic Metal
    Gothic Metal-y սկսեց զարգանալ 95 թվականին, երբ հայտնվեցին այպիսի ռելիզներ, ինչպիսին են Wish - Monochrome, Paradise Lost - Draconian Times, Gathering - Mandylion, Lacrimosa - Inferno.
    Gothic Metal-ի առանձնահատկությունները.
    1) Մաքուր վոկալ (կանացի վոկալը պարտադիր չէ, բայց սովորաբար չի բացակայում). Երբեմն կարող է լինել թեթեվ գռոուլ:
    2) Ի տարբերություն գոթիկայի գիտառներ էստեղ կան եվ տանում են գլխավոր դեր:
    3) Կենդանի հարվածայիններ:
    4) Տրամադրություն. Եթե Դում-Դէթ-ին հատուկ է սուիցիդալ տրամադրություն, ապա սրան հատուկ է մելանխոլիկան եվ թեթեվ դեպրեսսիան:
    5) Կլավիժներ: Առանց սրա գոթիկ չի լինում, հիշեք:
    Խմբեր, որոնք հիմա նվագում են ոճում՝ Wish, Heavenwood, Paradise Lost, Lake of tears, Lacrimosa, Crematory, Theatre of tradegy, EverEve, Children of a lesser god, The Gathering, Phlebotomized, Draconian, Macbeth
    11. Doom-Death Metal
    Սա մի տեսակ 2 ստիլերի սինթեզ է, ընդ-որում, կարծում եմ, ամենահաջողը: Կարելի է դիտել եվ որպես արագացված դում, եվ որպես դանդաղեցրած դէթ: Ինչպես արդեն նշվեց՝ հատուկ է սուիցիդալ տրամադրությունը: Ոճում առավել հայտնի խմբերը՝ My Dying Bride, Opeth, Mourning Beloveth, Katatonia, Anathema (old)

  5. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Շատ շնորհակալ եմ: Գրածդ կարդալով՝ մեջս աննկարագրելի մեծ ցանկություն առաջացավ գնալ ու մարդավարի լսել քո թվարկած խմբերին, պարզել, թե նշածդ ոճերն իրականում ոնց են հնչում…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #6
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Ժող, եկեք այնպես անենք, որ այս տոիկը չմեռնի էլի

    Այսպես: Այսօր առավոտվանից, չգիտեմ խի՞, մենակ Moonspell եմ լսում, ու ասեմ որ դուրս այնքան էլ չեկավ , բայց կարծում եմ, որ այն շատ դուր կգա նրանց, ովքեր նոր են սկսում վարժվել ժանրին. այո, վարժվել, քանզի իրոք այն իր ընկալվելու ծանրությամբ կարող է համեմատվել եվ նույնիսկ անցնել Ջազից:
    Նորաթուխներին հատկապես խորհուրդ կտայի Anathema, թող սկսեն վերջին ալբոմից, հետո կամաց-կամաց իջնեն:
    Եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան հետաքրքրեց՝ կարող եմ կիսվել :

  7. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, եկեք այնպես անենք, որ այս տոիկը չմեռնի էլի
    Ես էլ չեմ ուզում, որ էս թեման քնի: Բայց ինքս էլ չգիտեմ՝ ինչ գրել
    Ախր արդեն շատ երկար ժամանակ է, ինչ չեմ կարողանում նորմալ, ինչքան պետք է ու ինչպես պետք է երաժշտություն լսել

    Ընդհանրապես ինձ միշտ թվացել է, որ այն երաժշտությունը, որն ինձ դուր է գալիս, ծանր չի կարող կոչվել: Միայն վերջերս եմ իմ մեջ կոտրել այդ կարծիքը: Թե չէ ստացվում էր, որ ո՛չ Opeth-ը, ո՛չ Metallica-ն, ո՛չ, ասենք, Sentenced-ը, ո՛չ Saturnus-ը ծանր չեն: Ու ծանրությունը միայն Limbonic Art-անման անկապ-անիմաստ աղմուկն է :

    Չէ, ես metal շա՜տ եմ սիրում :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանրությունը Հարգողների Համար

    իմ նյարդերի վրա ազդում ա երաժշտության այս ժանրը, մի տեսակ մութ ,խավար , սատանա, անբարոյականություն ու թմրամոլություն եմ տեսնում սրա մեջ

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանր ռոք

    Ծանր ռոք լսում եմ, երբ դրա համար տրամադրություն եմ ունենում, քանզի ամեն պահ չէ, որ կարելի է այն լսել: Ընդհանրապես ռոքը ինձ համար շատ հարազատ է դարձել, հատկապես շատ եմ լսում Մետալիկա:

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծանր ռոք

    1.HEAVY METAL-
    Metallica
    Iron Maiden
    AC/DC
    Slipknot
    Alice Cooper
    Black Sabbath
    Kiss
    Led Zeppelin
    Van Halen
    2.BLACK METAL-
    Sabbath
    Immortal
    Emperor
    3.DEATH METAL-
    In Flames
    4.Goth METAL& SYMPHONIC ROCK
    Nightwish
    Lacrimosa
    5.HARD ROCK
    Metallica
    Rammstein
    Lordi
    Deep Purple
    Pink Floyd
    Van Halen etc...:
    6.TRASH METAL
    Metallica
    Slayer
    Megadeath
    7.PUNK ROCK
    Green Day
    Fall Out Boy
    8.ALTERNATIVE ROCK
    Linkin Park
    Radiohead
    Evanescence
    In This Moment etc...:
    9.INDUSTRIAL METAL
    Rammstein
    KoRn

  11. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աաաաաաաա, ես Մարդուկ եմ շատ սիրում ու 1349 ու ալարում եմ Ձեր գրվածները կարդամ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ մարդը դառնում է ծանր բեռ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 03.02.2014, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •