Հոդվածը չհավանեցի, միայն քննադատական է, բայց կոնկրետ ոչ մի ասելիք էլ չունի: Լիքը բաներ անհիմն են:
Եթե հիմա ես ասեմ, որ երաժշտություն չկա մեր դարում, ասելիք չունեն, մակերեսային է և այլն, կամ էլ անհասկանալի, էդ շատ միակողմանի կարծիք կլինի, քանի որ երաժշտություն հիմա կա, և կա և՛ լավ, և՛ մակերեսային, և՛ անցողիկ, և՛ մնայուն: Պետք է հասկանալ, թե
ստեղծողի կամ ստեղծագործողի նպատակն ինչ է: Նպատակներից որոշները նշեմ ինքս.
- Զբաղմունք, խաղ անելու նման
- Հավես, սեփական կարիքներից
- Փող, ընտանիք պահել
- Մի բան ասել, հասկացնել, սովորեցնել
- Օրիգինալ մի բան անել, փորձել տարբերվել, ինքնահաստատվել
- Մնայուն բան ստեղծել (իր կարծիքով)
- Գեղեցիկ բան ստեղծել (իր կարծիքով)
Էս բոլորը էդ արվեստ (դեռ պարզ չէ՝ արվեստն ի՞նչ է, ինչպե՞ս է սահմանվում, էդ նու՞յնն է մեր պապի ու մեր ժամանակներում) ստեղծողի կարծիքով են այսպիսին կամ այնպիսին:
Այսինքն՝ ստեղծագործողն ինքը կարող է իր ստեղծածն արվեստ չհամարել նաև: Դուք եք պիտակավորում ու այս կամ այն անունը դնում:
Օրինակ ես ստեղծագործում եմ, ոմանք հավանում են, ոմանք ոչ այնքան, ես ընդամենը իմ մտքերն եմ արտահայտում ու արվեստ ստեղծելուն չեմ հավակնում: Իսկ վերը գրված հոդվածի տերը կգա ու կասի, որ դա մակերեսային արվեստ է:
Ու ընդհանրպաես. եթե արվեստ է, էլ ո՞նց է մակերեսային, ըստ ձեր հասկացողության: Ձեր պատկերացումով, ինքան ես նկատեցի, արվեստը պետք է խորը լինի ու ասելիք ունենա: Ինքներդ ձեզ հակասում եք: Եթե արվեստ է, ուրեմն մակերեսային արվեստն էլ արվեստի տեսակ է ու կարող է գոյություն ունենալ ու դա նորմալ է:
Քննադատները ուղղակի կարծես ամեն ինչից տեղյակ լինելով՝ և՛ ժամանակի պահանջներից, և՛ ստեղծագործողների վարքուբարքից, և՛ աշխարհի մասշտաբով այդ ստեղծագործությունների արժեքից ու պահանջից, ինչ-որ կարծիք կարող են արտահայտել, որը կարելի է նաև ընդունել, բայց դա օրենք չի իհարկե:
Այսքանը ձեր հոդվածի՝ իմ մեկնաբանությունը:
Հիմա իմ կարծիքը:
Արվեստը մարդու զգացմունքներն ու մտորումները արտահայտող ստեղծագործություն է: Բոլորովին պարտադիր չի, որ այն լինի համամարդկային, բոլորին հասկանալի, բարդ, պարզ, խորը, մակերեսային, արժեքավոր, մնայուն կամ գեղեցիկ: Բոլորովին պարտադիր չի, որ ստեղծագործուղն ունենա բարձրագույն կրթություն կամ որևէ այլ թուղթ: Ցանկացած ոք իրավունք ունի ստեղծագործելու: Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ ստեղծագործությունը:
Էջանիշներ