
արդեն պիտի խառնվեմ ես աժոտաժին

Անվիճելի է այն փաստը,որ արվեստում կա մակերեսայնություն:Ցավոք, սնկի պես աճում են իբր-թե այսպես կոչված արվեստագետիկները…
օրինակ եիք ուզում ,խնդրեմ`բերեմ մի հասարակ օրինակ` Ռուբեն Հախվերդյան,և, ասենք Արամ Ասատրյան: Երկուսն էլ երգահան կատարողներ են,սերնդակիցներ:Կոնկրետ ինձ համար,և համոզված եմ շատ-շատերի`Ռուբենի ստեղծագործություններն ավելի խորն են իմաստալից և իրական կըանքին մոտ:Արամի ստեղծագործություններն ավելի պարզ ու հասանելի են
մատուցվում լսարանին: Եվ այսպես` հետևություն,որը ավելի պարզ և մակերեսային է ունկնդրի կողմից ավելի հեշտ է ընկալվում:
Մեջբերում

`սև-սև աչեր ամբողջ կյանքս տվեցի քեզ…տրա- լյա,լյա, տրա- լյա,լյա,ախր ոնց կարելի է անբողջ կյանքը նվիրել սև-սև աչերին,

ինչ ա, ուրիշ զբաղմունք չկ՞ա…

դրա հետ մեկտեղ չեմ հերքում այն փաստը, որ այս ամենն ունի իր մեծ լսարանը:Այս թեմայում կար գրառում իբր արվեստը գնահատվում է արվեստագետի մահից հետո, կան բացառություներ իհարկե,բայց արժեքավորը միշտ էլ գնահատվում է ցանկացած ժամանակաշրջանում:
Արամ Ասատրյանը այսօր չկա,Աստված հոգին լուսավորի,բայց իմ վերաբերմունքը չի փոխվել նրա երգերի հանդեպ:
Լավ երգահաններին հանգիստ թողնենք, և մոտենանք ավելի պրոֆեսիոնալ երաժշտությանը:Այսօր կան երիտասարդ ստեղծագործողներ(կոմպոզիտորներ),
իբր ստեղծում են XXI դարի արդի երաժշտություն,բայց ես ավելի լավ է Արամ Ասատրյան լսեմ,քան այդ արդի երաժշտությունը իր դիսոնանս հնչողությամբ:Մարդիք կարծում են, եթե իրենք կարող են ինչ-որ մեղեդի հնարել,ուրեմն իրենց այդքան էլ անհրաժեշտ չէ պրոֆեսիոնալ կրթությունը, բայց ախր ոնց,ինչպես կարող են այդպես մտածել:Այդ պատճառով էլ արվեստում առաջ է գալիս մակերեսայնությունը:Կրթված արվեստագետը միշտ էլ խստապահանջ է
արվեստին վերաբերող հարցերին:
Օրինակ` դիրիժորը,երբ կանգնում է օրկեստրի դիմաց,եթե հիմնվի միայն ներքինից բխող մեկնաբանությանը դա արդեն պրոֆեսիոնալ չէ,քանզի, դա բավարար չէ օրկեստրի դիմաց կանգնելու համար:Նա առնվազն տաս տարվա կրթական ուղղի պետք է անցած լինի,շեշտը չեմ դնում այն թղթի վրա, որը կոչվում է դիպլոմ:
Պետք է հասկանալ` տվյալ կոմպոզիտորը կամ նկարիչը ինչպիսի կյանք է ապրել,
Ինչպիսի ապրումներ է ունեցել տվյալ ժամանակաշրջանում`լինի դա վերածնունդ, կլասիցիզմ, իմպրեսիոնիզմ և այլն:
Մի խոսքով այս ամենն ուսումնասիրելով արվեստագետը բնականաբար արդեն խստորեն կվերաբերվի մակերեսային արվեստին:
Ապրես ԳագոՋան շատ տեղին, և ուսուցանելի թեմա է…

Էջանիշներ