Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Hayazn յուրաքանչյուր մարդ այս կամ այն ստեղծագործությունն ընկալում ու մեկնաբանում է յուրովի (առավել ևս Պ. Սևակի ստեղծագործությունները):
Անկեղծ ասած իմ ընկալմամբ այս բանաստեղծությունը ոչ թե արվեստի մասին է, այլ ավագ սերնդի և կրտսեր սերնդի միջև եղած տարաձայնությունների ու շատ հաճախ նաև լուրջ անհամաձայնությունների մասին (որոնք արդիական են բոլոր ժամանակներում):Տվյալ թեմայում բանաստեղծությունը մեջ բերելուս նպատակն էր ԳագոՋան մականվամբ ակումբի անդամին ակնարկելը, որ իր դժգոհությունը "դեռ մատը բերանից չհանած" սերունդի ստեղծագործությունները չհասկանալու կապակցությամբ, գուցե պայմանավորված է իր և այդ սերնդի միջև եղած տարիքային տարբերության հետ?: Ունենալով երկար տարիների փորձ սովորաբար ավագ սերունդը կասկածով է նայում իհայտ բերվող ցանկացած նորարարությանը, իսկ երբեմն էլ բացարձակապես չի ընդունում: Մինչդեռ տարիներ հետո, այդ նույն նորարարությունը նոր ոճի (արվեստի պարագայում ) և կամ նոր գյուտի (այլ պարագաներում) հիմնաքրն է դառնում:

Այս էր իմ նպատակը
Ստեղծագործությունները չհասկանալու ու հետո էլ կապակցությա՞մբ էս կապակցությունը ստեղ ինչա անում:
Հատուկ քեզ համար ,մեջբերում//հիշեցում// երկրորդ անգամ ու նաև ընդգծել եմ կարևորները.
««Արվեստը /տվյալ արվեստը/ դառնում է ոչ թե անհասկանալի, այլ չափազանց մակերեսային,»»
Տարիքային տարբերությու՞ն
Նորից ,հատուկ քեզ համար,շեղվեմ թեմայից, ես 24 տարեկան եմ: