Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
ԳագոՋան ճշմարիտ արվեստը պետք է բխի մարդկային հոգուց և հասնի մարդկային հոգուն: Չկա արվեստ զգացմունքներից դուրս: Այն ինչ հմինված է սառը դատողության վրա, չի կարող կոչվել արվեստ և կամ արվեստի գործ: Իսկ թե տվյալ արվեստի գործը կդառնա համամարդկային արժեք, կխտացնի արդյոք իր մեջ ամենակարևորը, լավը և էականը ու կարտահայտի արդյոք հավերժական գաղափարներ, թույլ տուր որոշի ժամանակը և հավերժությունը:
ԳագոՋան ճշմարիտ արվեստը պետք է բխի մարդկային հոգուց և հասնի մարդկային հոգուն:
Նախ ,մարդկային հոգի ասելով ինչն ինկատի ունես և ինչ ես հասկանում՞՞
Չկա արվեստ զգացմունքներից դուրս:
Իհարկե,բայց նաև չկա արվեստ մտածողությունից դուրս
Այն ինչ հմինված է սառը դատողության վրա, չի կարող կոչվել արվեստ և կամ արվեստի գործ:
Այո ,համամիտ եմ,միայն մի վերապահումով,որի դեպքում միտքը ավելի ամբողջականա,այսինքն այսպես
Այն ինչը միայն հմինված է սառը դատողության վրա, չի կարող կոչվել արվեստ և կամ արվեստի գործ:
Անտիգոնե ջան ,էս վերևի մեջբերվածներից մի տեսակ տպավորությունա թե ես իմ գրառման մեջ արվեստի զգացմունքային շերտը բացառում էմ,ու արվեստը տանում եմ բացառապես դեպի սառը դատողություն:Հետաաքրքիիրա ,գրառմանս մեջ որտեղա էտ միտքը որ չեմ նկատում՞՞՞
Իսկ թե տվյալ արվեստի գործը կդառնա համամարդկային արժեք, կխտացնի արդյոք իր մեջ ամենակարևորը, լավը և էականը ու կարտահայտի արդյոք հավերժական գաղափարներ, թույլ տուր որոշի ժամանակը և հավերժությունը:
Նախ,ստեղ հավերժություն բառը ոչ տեղինա օգտագործված,
Իսկ մնացաց միտքը ,ընդհանրապես տրամաբանորեն թերի ա,այսինքն այսպես կասեի Իսկ թե տվյալ արվեստի գործը, համամարդկային արժեք է թե ոչ, խտացնում է արդյոք իր մեջ ամենակարևորը, լավը և էականը, կամ արտահայտում է արդյոք հավերժական գաղափարներ, կվորոշի ժամանակը ///թույլ տուր որոշի...ես որ թույլ եմ տալիս/// :
Անտիգոնե ջան անկախ ամեն ինչից ,նպատակս առավել խորքային քննարկում ծավալելնա