User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Մակերեսայնությունն արվեստում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մակերեսայնությունն արվեստում

    Անդրադառնամ մի շատ կարևոր և արդիական (ինչպես ընդունված է ասել) թեմայի, հարցի, որը իր համապատասխան արտացոլանքն է գտնում արվեստի, հատկապես մերօրյա ժամանակակից աշխարհում:
    Օր օրի նոր չտեսնված իզմ է առաջանում, օր օրի չտեսնված ու չլսված, չափից դուրս յուրահատուկ և բարձրակարգ ներքին զգացողությամբ օժտված արվեստագետների տիպ է հայտնվում, որոնք ոտից գլուխ շրջել և շրջում են այն ամենը, ինչը կար մինչ իրենց հայտնվելը, և որոնք, ազատությունը ընդունելով որպես ուղեցույց, աչքերը փակ ընկել են արվեստի ինքնաարտահայտման բացարձակ ընտրյալների ուղին: Իսկ արդեն ոչ թե իրենց արվեստը, այլ հենց իրենց ընկալելու, հասկանալու համար մեզ հող ու ջրի պես հարկավոր են չափազանց խորաթափանց և խորիմաստ մտքեր արտահայտող և ինչ որ մեկի կողմից օժտված ժամանակակից և այդքան արդիական արվեստաբանները:
    Մեր ապագա սերունդը մի կերպ մակերեսորեն և մեկընդմիշտ անցնելով կիսատ պռատ ուսուցման պռոցեսը, դեռ մատը բերանից չհանած` անմիջապես սկսում է լիաթոք ստեղծագործել և արարել` իր ներքինի անսպառ աղբյուրից, քանզի նա ի սկզբանե արվեստագետ է, որի անմարդկային սիրո տառապանքներից ծնված զգացմունքները պետք է անպայման պոռթկան` հանուն բարձր արվեստի և կյանքի իմաստի... ու այսպես շարունակ, և ոչ միայն Հայաստանում:
    «Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ» միտքը ուռճացվում և անտեսանելիորեն գրվում է նրանց ճակատներին, տակը անպայման ստորագրված ինչ-որ մի յուրահատուկ կեղծանվամբ, և իրենց ներքին ամբողջ ասելիքը անմիջապես կենտրոնացնելով հենց իրենց արտաքին տեսքի, շարժուձևի և այնքան ժամանակակից և գրավիչ խոսելաոճի վրա:
    Արվեստը այդ զերծ է ինչ-ինչ չափանիշներից, օրինաչափություններից և ինչ-ինչ սահմաններից: Արվեստը այդ մարդու հոգեկանի, զգացածի, ներաշխարհի արտացոլումն է, որը և չի կարող հասկացվել կամ ինչ-որ գաղափարներով փաթաթվել: Դա շնորհք է, որը տրված և մեկընդմիշտ մարսված արտացոլվում է որպես գեղեցիկ, այն կարելի է միայն զգալ, այլ ոչ թե հասկանալ: Հենց այս մակերեսային սկզբունքն է կարծես այսօր տիրապետում մեր հարգելի և ամենա ժամանակակից արվեստագետների կամ արվեստաբանների սրտերում:
    Իսկ ի՞նչն է վտանգավոր, եթե խոսենք կոնկրետ խնդրից: Արվեստը (տվյալ արվեստը) դառնում է ոչ թե անհասկանալի, այլ չափազանց մակերեսային, որը զուտ մակերեսային և ժամանակակից երևալուց զատ (արտաքին գրավիչ էֆեկտների միջոցով), չունի այնպիսի ասելիք, գաղափար, որը ուղղված կլինի համընդհանուր համամարդկային և հավերժական խնդիրներին: Աստիճանաբար անտեսվում է արվեստի այդքան յուրահատուկ դաստիարակչական, կրթող, զարգացնող և մարդուց Մարդ սարքող դերը: Արվեստագետը ինքը բառիս բուն իմաստով դառնում է իր մակերեսային հույզերի գերին, ոչ միայն չզսպելով, այլ ամբողջ հոգով արտահայտվելով այն, ինչը ինքն էլ ի վիճակի չէ ո՛չ հասկանալ և ո՛չ էլ կառավարել՝ ստեղծելով մակերեսային և բառից բուն իմաստով անիմաստ արժեք: Արվեստը ոչ թե տանում, այլ գնում է նյութապաշտական իզմերի հետևից:
    Արվեստի ստեղծագործությունը դա համամարդկային արժեք է, որը իր մեջ խտացնում է այն ամեն լավը, կարևորը, հիմնականը, որոնք ձեռք են բերվել համայն մարդկության պատմականորեն ձևավորված գիտակցությամբ: Այն անկարևորի մակերեսային խաբուսիկ շերտի տակից ի հայտ է բերում կարևորն ու էականը, արտահայտում ոչ թե ժամանակակից, այլ հավերժական գաղափարներ, որոնք ձևավորվել, զարգացել և հասունացել են կոնկրետ սուբեկտի՝ մարդու ինքնազսպման, ինքնազարգացման և ինքնակատարելագործման վերմարդկային դժվարին կյանքի ճանապարհին՝ ամբողջ իրականությունը խտացնելով և արտահայտելով իր Մարդկային պրիզմայի միջոցով:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2011), Hab (09.02.2011), Hayazn (31.01.2011), Jarre (31.01.2011), Malxas (31.01.2011), Moonwalker (31.01.2011), Արևածագ (01.02.2011), Գանգրահեր (31.01.2011), ԿԳԴ (31.01.2011), Մաեստրո (07.02.2011), ՆանՍ (01.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •