Արտ, էնքան երկար գրեցիր, կեսս գնաց կարդալուց
Ես թեմայից դուրս գրառում էի արել, Ջուլին հարց էի տվել, ինչքա՞ն ժամանակ ա պետք, որ էդ «լավ» արվեստը մնա, իսկ էն օտարներից սխալմամբ վերցրածը մաղվի, գնա, ինքն էլ ասեց՝ 80 տարի: Ես կարծես թե չէի ասում սահմանափակել ստեղծագործողին: Իմ օրագիրը, որքան էլ զարմանալի ա, գտնվում ա Ստողծագործողի Անկյուն բաժնում, բայց դա երբեք չի նշանակել, որ այն գրականության արժեք ունի, բայց եթե ես ու իմ պես շատ մարդիկ գրախանութները լցնեն նմանատիպ «հիմարություններով», սերունդը կբթանա, ինչը հիմա ա: Օտարալեզու դպրոցը դա մի օրինակ ա, որը վտանգավոր է, կարող է լրջորեն վնասել, սեղմել, փոքրացնել հայերենը, բայց ես գերադասում եմ իմ երեխան վատ հայերեն իմանա, գիրք կարդալուց ինձ հարցնի, թե ոսկեղենիկ բառն ինչ է նշանակում, ես էլ կարողացածիս չափով իմ օտար լեզու տիրապետող երեխային բացատրեմ, քան թե ամսագրում տեսնի Լուսինե Զաքարյանի նկարը, ու ասի ՝ էս ծիտն ո՞վ ա: (իրական օրինակ էր)
Ասածս էն ա, որ հիմա հանգիստ նստենք, մտածենք ժամանակը կմաղի, կթողնի իրական արվեստը, կամ մենք էլ չենք լինի,
ֆիզիկապես, ազգ տեսակը կվերանա, բայց դեռ էդ «արվեստը» դեռ մաքրված չի լինի:
Էջանիշներ