User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 95 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Մակերեսայնությունն արվեստում

  1. #91
    Լիարժեք անդամ Մաեստրո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    ...................
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հ.գ.Չուկ ես մնում եմ իմ կարծիքին:
    Կարևորն այն է, որ մեր երկիրն ունենա ամուր մշակույթ, իսկ դա հիմնվում է պրոֆեսիոնալիզմի վրա:Պրոֆեսիոնալ արվեստն իր տեղում լինի,
    սիրողական էլ իր, որպեսզի պարզաճակատ հանդես գանք մյուս երկրների դատին, և ճանաչեն մեզ որպես քաղաքակիրթ երկիր,
    ինչպես ժամանակին արեցին մեր մեծանուն արվեստագետները:
    Վերջին խմբագրող՝ Մաեստրո: 09.02.2011, 16:13:
    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.10.2012), ԿԳԴ (09.02.2011)

  3. #92
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաեստրո ջան, պրոֆեսիոնալն էլ ունենք, ոչ պրոֆեսիոնալն էլ ունենք: Ու լրիվ ի վիճակի ենք աշխարհի հետ ոտ մեկնել: Չնայած ինձ միլիոն տարի պետք չի, թե աշխարհի N երկրում իմ մասին ինչ են մտածում, իմ համար ավելի կարևոր ա, որ ես արվեստ ունենամ

    Հա, ինչ էի ասում: Հենց նոր մի հետաքրքիր նկարչի հանդիպեցի: Չեմ ասի որ հիացած եմ: Չգիտեմ կրթությունն ինչպիսին է: Բայց փոխարենը բավական հետաքրքիր նկարներ են: Է դուք էլ նայեք՝ http://www.arev-art.com

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.02.2011), ԿԳԴ (09.02.2011), Մաեստրո (09.02.2011), Ֆոտոն (09.02.2011)

  5. #93
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկան նկարչի գործերը: Ինձ համար արվեստ են դրանք, միջինից էլ ահագին բարձր:
    Արտ ջան, ճիշտ ես ասում, թեման շեղելու ժամանակն է: Ես էլ հենց առաջարկում էի ամեն մեկս դնենք մեր կարծիքով մակերեսային ու արվեստ պիտակվող գործեր, երգեր, որպեսզի տեսական հարթությունից գործնական ու տրամաբանված հետևություններ անենք:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2011), erexa (12.10.2012)

  7. #94
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,031
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր են գալիս Ասատուր Դեմիրճյանից՝ որոշ գործեր: Ցավոք յութուբում շատ չկան նրա վիդեոներից: Այս երկուսն իմ կողմից: Ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք այն համարում եք արվեստ:



    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  8. #95
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ կարծում եմ՝ «մակերեսային» բառն արվեստի դեպքում օգտագործելն էնքան էլ տեղին չի։ Ինձ համար արվեստը կարող է լինել լավ կամ վատ, դա էլ, իր հերթին, սուբյեկտիվ է։

    Մաեստրոյի գրառումներում հանդիպեցի էն միտքը, որ թող ոչ պրոֆեսիոնալն էլ լինի, բայց թող պրոֆեսիոնալն իր տեղում լինի, սիրողականն՝ իր։ Ի՞նչ է նշանակում՝ իր տեղում։ Ու ո՞վ է որոշում էդ տեղերը, շատ հետաքրքիր է։ Եթե արվեստի գործը լավն է՝ գեղեցիկ է, աչք շոյող է և այլն, ապա ու՞մ է հետաքրքրելու, որ հեղինակն, ասենք, ոչ մի համապատասխան, այսինքն՝ պրոֆեսիոնալ կրթություն չի ստացել։ Ու էդ ո՞ր մի պրոֆեսիոնալը պիտի իրեն իրավունք վերապահի էդ լավ գործը դնել «իր տեղը», այսինքն՝ պիտակել որպես սիրողական և միջազգային ասպարեզ դուրս գալուն ոչ արժանի։ Եվ, ի վերջո, հանճարեղ ու հանրահայտ արվեստագետներից քանի՞սն են պրոֆեսիոնալ կրթություն ստացել։

    Ինչ վերաբերում է որոշ մարդկանց էդքան սարսափեցնող զանազան –իզմ–երին, ապա դրանք էլ միշտ եղել են ու կլինեն, ու դրանցից բնավ ոչ բոլորն են վատ ու սարսափելի։ Պատմության մեջ, իհարկե, այս կամ այն «–իզմ»–երն, ի հայտ գալով, հաճախ փորձել են ժխտել, սխալ հանել ու դուրս մղել իրենցից առաջ եղածը, դասականը, բայց մինչև հիմա դեռ ոչ մի իզմ–ի չի հաջողվել վերացնել կամ մոռացության մատնել իրենից առաջ եղած արժեքավորն ու մնայունը։ Էդ –իզմերից շատերն ինձ համար էլ արվեստ չեն, բայց դրանց գոյության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում։ Ինչպես արդեն բազմիցս ասվել է, ժամանակը միշտ էլ զտում է ամեն ինչ, ու առնվազն անցյալի աղբը մնում է անցյալում։ Բացի դրանից, չի կարելի է նաև ժխտել, որ զանազան –իզմերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն, ամեն դեպքում որոշակի թարմություն են բերում իրենց հետ, ու նույնիսկ եթե բուն ուղղություններն այս կամ այն չափանիշներով դրական չենք համարում, միևնույն է, դրանցից միշտ էլ կարող է ածանցվել ավելի լավը, ավելի դրականը։ Արվեստն էնքան բազմազան ու անսահման երևույթ է, որ ցանկացած ուղղությունից էլ կարելի է մի դրական բան քաղել ու ներդնել արժեքավորի ստեղծման մեջ։

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •