User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Մակերեսայնությունն արվեստում

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մակերեսայնությունն արվեստում

    Անդրադառնամ մի շատ կարևոր և արդիական (ինչպես ընդունված է ասել) թեմայի, հարցի, որը իր համապատասխան արտացոլանքն է գտնում արվեստի, հատկապես մերօրյա ժամանակակից աշխարհում:
    Օր օրի նոր չտեսնված իզմ է առաջանում, օր օրի չտեսնված ու չլսված, չափից դուրս յուրահատուկ և բարձրակարգ ներքին զգացողությամբ օժտված արվեստագետների տիպ է հայտնվում, որոնք ոտից գլուխ շրջել և շրջում են այն ամենը, ինչը կար մինչ իրենց հայտնվելը, և որոնք, ազատությունը ընդունելով որպես ուղեցույց, աչքերը փակ ընկել են արվեստի ինքնաարտահայտման բացարձակ ընտրյալների ուղին: Իսկ արդեն ոչ թե իրենց արվեստը, այլ հենց իրենց ընկալելու, հասկանալու համար մեզ հող ու ջրի պես հարկավոր են չափազանց խորաթափանց և խորիմաստ մտքեր արտահայտող և ինչ որ մեկի կողմից օժտված ժամանակակից և այդքան արդիական արվեստաբանները:
    Մեր ապագա սերունդը մի կերպ մակերեսորեն և մեկընդմիշտ անցնելով կիսատ պռատ ուսուցման պռոցեսը, դեռ մատը բերանից չհանած` անմիջապես սկսում է լիաթոք ստեղծագործել և արարել` իր ներքինի անսպառ աղբյուրից, քանզի նա ի սկզբանե արվեստագետ է, որի անմարդկային սիրո տառապանքներից ծնված զգացմունքները պետք է անպայման պոռթկան` հանուն բարձր արվեստի և կյանքի իմաստի... ու այսպես շարունակ, և ոչ միայն Հայաստանում:
    «Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ» միտքը ուռճացվում և անտեսանելիորեն գրվում է նրանց ճակատներին, տակը անպայման ստորագրված ինչ-որ մի յուրահատուկ կեղծանվամբ, և իրենց ներքին ամբողջ ասելիքը անմիջապես կենտրոնացնելով հենց իրենց արտաքին տեսքի, շարժուձևի և այնքան ժամանակակից և գրավիչ խոսելաոճի վրա:
    Արվեստը այդ զերծ է ինչ-ինչ չափանիշներից, օրինաչափություններից և ինչ-ինչ սահմաններից: Արվեստը այդ մարդու հոգեկանի, զգացածի, ներաշխարհի արտացոլումն է, որը և չի կարող հասկացվել կամ ինչ-որ գաղափարներով փաթաթվել: Դա շնորհք է, որը տրված և մեկընդմիշտ մարսված արտացոլվում է որպես գեղեցիկ, այն կարելի է միայն զգալ, այլ ոչ թե հասկանալ: Հենց այս մակերեսային սկզբունքն է կարծես այսօր տիրապետում մեր հարգելի և ամենա ժամանակակից արվեստագետների կամ արվեստաբանների սրտերում:
    Իսկ ի՞նչն է վտանգավոր, եթե խոսենք կոնկրետ խնդրից: Արվեստը (տվյալ արվեստը) դառնում է ոչ թե անհասկանալի, այլ չափազանց մակերեսային, որը զուտ մակերեսային և ժամանակակից երևալուց զատ (արտաքին գրավիչ էֆեկտների միջոցով), չունի այնպիսի ասելիք, գաղափար, որը ուղղված կլինի համընդհանուր համամարդկային և հավերժական խնդիրներին: Աստիճանաբար անտեսվում է արվեստի այդքան յուրահատուկ դաստիարակչական, կրթող, զարգացնող և մարդուց Մարդ սարքող դերը: Արվեստագետը ինքը բառիս բուն իմաստով դառնում է իր մակերեսային հույզերի գերին, ոչ միայն չզսպելով, այլ ամբողջ հոգով արտահայտվելով այն, ինչը ինքն էլ ի վիճակի չէ ո՛չ հասկանալ և ո՛չ էլ կառավարել՝ ստեղծելով մակերեսային և բառից բուն իմաստով անիմաստ արժեք: Արվեստը ոչ թե տանում, այլ գնում է նյութապաշտական իզմերի հետևից:
    Արվեստի ստեղծագործությունը դա համամարդկային արժեք է, որը իր մեջ խտացնում է այն ամեն լավը, կարևորը, հիմնականը, որոնք ձեռք են բերվել համայն մարդկության պատմականորեն ձևավորված գիտակցությամբ: Այն անկարևորի մակերեսային խաբուսիկ շերտի տակից ի հայտ է բերում կարևորն ու էականը, արտահայտում ոչ թե ժամանակակից, այլ հավերժական գաղափարներ, որոնք ձևավորվել, զարգացել և հասունացել են կոնկրետ սուբեկտի՝ մարդու ինքնազսպման, ինքնազարգացման և ինքնակատարելագործման վերմարդկային դժվարին կյանքի ճանապարհին՝ ամբողջ իրականությունը խտացնելով և արտահայտելով իր Մարդկային պրիզմայի միջոցով:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2011), Hab (09.02.2011), Hayazn (31.01.2011), Jarre (31.01.2011), Malxas (31.01.2011), Moonwalker (31.01.2011), Արևածագ (01.02.2011), Գանգրահեր (31.01.2011), ԿԳԴ (31.01.2011), Մաեստրո (07.02.2011), ՆանՍ (01.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի հոդված էր, գրված էր գրագետ ու բարձր մակարդակով:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2011), Jarre (01.02.2011)

  5. #3
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    58
    Գրառումներ
    532
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսուհանդերց մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել , որ բարցր և ազնիվ արվեստը քչերին է հասկանալի , հետևաբար այն քչերի կողմից է հովանավորվում և այն կարիք ունի պետական հովանավորության , այլապես այն չի գոյատևի : Բայց միևնույն ժամանկ չենք կարող փնովել մեծամասնության կողմից ընկալվող « նեյնիմ - նեյնիմը » :
    Բոլոր ժամանակներում բարցրաճաշակ արվեստը հովանավորվել է պետության կողմից , օրինակ Բեթհովենը և իր նման շատերը եղել են պալատական երաժիշտներ և գոյատևել են թագավորի կողմից նշանակված թոշակով , բայց երեխայություն կլինի մտածել , որ հասարակ ժողովուրդը նրան լսել է և նեցուկ կանգնել :
    Ահա թէ որտեղ է թաղված շան գլուխը :
    Հայաստանը պատկանում է բոլոր Հայերին և բոլոր Հայերը պատկանում են Հայաստանին :

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (31.01.2011), Անտիգոնե (31.01.2011), Արևածագ (01.02.2011), ՆանՍ (01.02.2011)

  7. #4
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    36
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ԳագոՋան, յուրաքանչուր ժամանակահատվածի արվեստ արտացոլում է տվյալ ժամանակն իր դրական ու բացասական երևույթներով: Եվ եթե այսօր մեր արվեստը Ձեզ "չափից դուրս յուրահատուկ" ու անհասկանալի է թվում ուրեմն ժամանակն ու իրավիճակն է այդպիսին: Լավ է որ մեր ապագա սերունդը փորձում է ստեղծագործել, թող որ Ձեզ (գուցե նաև շատերի) համար անհասկանալի ու անընդունելի լեզվով: Դա նշանակում է որ սերունդն ասելիք ունի և որ անտարբեր չէ ժամանակի ու կատարվող երևույթների նկատմամբ: Շատ անգամ ավելի սարսափելի կլիներ, որ այդ "դեռ մատը բերանից չհանած" սերունդը ասելիք չունենար ու չփորձեր ստեղծագործել: Իսկ այն որ, այդ ստեղծագործությունները ծայրահեղորեն անհասկանալի են թվում Չեզ, շատ հասկանալի երևույթ է: Յուրաքանչյուր մնայուն արժեք իր գնահատականը տարիներ հետո է ստանում: Սովորաբար շատ դժվար է որևէ երևույթի ճիշտ գնահատական տալ տվյալ ժամանակահատվածում:

    Չեմ կարող մեջ չբերել Պ. Սևակի Սերունդների հեղափոխությունը բանաստեղծությունը.

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
    Իսկ երբ խոսել է սկսում`
    Բարկացնում է ավագներին
    Եվ բարկացնում անկեղծորեն,
    Որովհետև...կրտսերը` միշտ անհասկացող,
    Իսկ ավագը... հասկացող է:

    Ավագ ասված,
    Միթե իրոք համանիշ են ու համազոր
    Հասկացողն ու կասկածողը...

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մահանում է կասկածելով:
    Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 31.01.2011, 20:59:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (01.02.2011), Malxas (31.01.2011), Tig (01.02.2011), Արևածագ (01.02.2011), Մանանա (02.02.2011), ՆանՍ (01.02.2011)

  9. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,389
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Լավ է որ մեր ապագա սերունդը փորձում է ստեղծագործել, թող որ Ձեզ (գուցե նաև շատերի) համար անհասկանալի ու անընդունելի լեզվով: Դա նշանակում է որ սերունդն ասելիք ունի և որ անտարբեր չէ ժամանակի ու կատարվող երևույթների նկատմամբ: Շատ անգամ ավելի սարսափելի կլիներ, որ այդ "դեռ մատը բերանից չհանած" սերունդը ասելիք չունենար ու չփորձեր ստեղծագործել: Իսկ այն որ, այդ ստեղծագործությունները ծայրահեղորեն անհասկանալի են թվում Չեզ, շատ հասկանալի երևույթ է: Յուրաքանչյուր մնայուն արժեք իր գնահատականը տարիներ հետո է ստանում: Սովորաբար շատ դժվար է որևէ երևույթի ճիշտ գնահատական տալ տվյալ ժամանակահատվածում:


    Մի ճշտում մտցնենք, է՞լի. մասնավորապես ի՞նչ նկատի ունեք արվեստ ասելով:
    Իսկ կարելի՞ է մի քանի բառով տեղեկանալ, թե Ձեր կարծիքով ինչ ասելիք կա մերօրյա արվեստ կոչվածի մեջ (ասում եք՝ սերունդն ասելիք ունի):

    Ավագ սերնդի ներկայացուցիչ չեմ, բայց ինձ համար էլ են անհասկանալի սերնդակիցներիցս շատերի «ստեղծագործությունները» (ինչպես Դուք դրանք անվանեցիք): Ու մի փորձեք ինձ համոզել, որ ես եմ անհասկացող
    Եթե ես մի ասպարեզում չկամ, ու գիտակցում եմ, որ չեմ էլ կարող լինել, որ նման միտքը առնվազն ծիծաղելի է, ու ինչ-որ ուրիշ մարդիկ նույն ասպարեզում որևէ բան են անում, որ ես իրենցից լավ կարող էի անել, ապա այդ մարդկանց ու առավել ևս իրենց արածը հարգելը կպահանջի (ամենաքիչը) սեփական անձը չհարգել:

    Ախր մակերեսային է արվեստը՝ լավ, մի կերպ կարելի է դիմանալ՝ հիշելով, որ լավ բաներ էլ են ստեղծվում, միայն դրանով չի: Բայց նախ՝ այդ վստահությունը չկա, մակերեսային «արվեստը» այնքան հաստ շերտով է ամեն ինչ պատել, որ եթե լավ բան կա էլ, ապա չի երևում, և երկրորդ՝ մակերես էլ կա, մակերես էլ. նույնիսկ մակերեսը կարող է գեղեցիկ լինել, չէ՞: Բայց հիմիկվա «արվեստ» կոչվածը գեղեցկության հետ գրեթե կապ չունի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԳագոՋան (02.02.2011)

  11. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդվածը չհավանեցի, միայն քննադատական է, բայց կոնկրետ ոչ մի ասելիք էլ չունի: Լիքը բաներ անհիմն են:
    Եթե հիմա ես ասեմ, որ երաժշտություն չկա մեր դարում, ասելիք չունեն, մակերեսային է և այլն, կամ էլ անհասկանալի, էդ շատ միակողմանի կարծիք կլինի, քանի որ երաժշտություն հիմա կա, և կա և՛ լավ, և՛ մակերեսային, և՛ անցողիկ, և՛ մնայուն: Պետք է հասկանալ, թե ստեղծողի կամ ստեղծագործողի նպատակն ինչ է: Նպատակներից որոշները նշեմ ինքս.

    • Զբաղմունք, խաղ անելու նման
    • Հավես, սեփական կարիքներից
    • Փող, ընտանիք պահել
    • Մի բան ասել, հասկացնել, սովորեցնել
    • Օրիգինալ մի բան անել, փորձել տարբերվել, ինքնահաստատվել
    • Մնայուն բան ստեղծել (իր կարծիքով)
    • Գեղեցիկ բան ստեղծել (իր կարծիքով)

    Էս բոլորը էդ արվեստ (դեռ պարզ չէ՝ արվեստն ի՞նչ է, ինչպե՞ս է սահմանվում, էդ նու՞յնն է մեր պապի ու մեր ժամանակներում) ստեղծողի կարծիքով են այսպիսին կամ այնպիսին: Այսինքն՝ ստեղծագործողն ինքը կարող է իր ստեղծածն արվեստ չհամարել նաև: Դուք եք պիտակավորում ու այս կամ այն անունը դնում:

    Օրինակ ես ստեղծագործում եմ, ոմանք հավանում են, ոմանք ոչ այնքան, ես ընդամենը իմ մտքերն եմ արտահայտում ու արվեստ ստեղծելուն չեմ հավակնում: Իսկ վերը գրված հոդվածի տերը կգա ու կասի, որ դա մակերեսային արվեստ է:

    Ու ընդհանրպաես. եթե արվեստ է, էլ ո՞նց է մակերեսային, ըստ ձեր հասկացողության: Ձեր պատկերացումով, ինքան ես նկատեցի, արվեստը պետք է խորը լինի ու ասելիք ունենա: Ինքներդ ձեզ հակասում եք: Եթե արվեստ է, ուրեմն մակերեսային արվեստն էլ արվեստի տեսակ է ու կարող է գոյություն ունենալ ու դա նորմալ է:
    Քննադատները ուղղակի կարծես ամեն ինչից տեղյակ լինելով՝ և՛ ժամանակի պահանջներից, և՛ ստեղծագործողների վարքուբարքից, և՛ աշխարհի մասշտաբով այդ ստեղծագործությունների արժեքից ու պահանջից, ինչ-որ կարծիք կարող են արտահայտել, որը կարելի է նաև ընդունել, բայց դա օրենք չի իհարկե:

    Այսքանը ձեր հոդվածի՝ իմ մեկնաբանությունը:

    Հիմա իմ կարծիքը:
    Արվեստը մարդու զգացմունքներն ու մտորումները արտահայտող ստեղծագործություն է: Բոլորովին պարտադիր չի, որ այն լինի համամարդկային, բոլորին հասկանալի, բարդ, պարզ, խորը, մակերեսային, արժեքավոր, մնայուն կամ գեղեցիկ: Բոլորովին պարտադիր չի, որ ստեղծագործուղն ունենա բարձրագույն կրթություն կամ որևէ այլ թուղթ: Ցանկացած ոք իրավունք ունի ստեղծագործելու: Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ ստեղծագործությունը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.02.2011), Chuk (04.02.2011), Rammstein (05.02.2011), Tig (01.02.2011), Մանանա (02.02.2011), ՆանՍ (01.02.2011), Ուլուանա (02.02.2011)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,389
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած ոք իրավունք ունի ստեղծագործելու: Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ ստեղծագործությունը:[/COLOR][/B]
    ԻՀԿ. ամեն ստեղծագործություն չի, որ արվեստ է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2011), Մաեստրո (07.02.2011)

  15. #8
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՀԿ. ամեն ստեղծագործություն չի, որ արվեստ է:
    Համաձայն եմ: Ոնց որ արվեստի՝ քո սահմանումն էլ պետք ա ասես էդ դեպքում: Արվեստ է, թե ոչ, արդեն սուբյեկտիվ մոտեցում է: Ոչ ոք չի կարող աշխարհի ստեղծագործությունները միանշանակ երկու մասի բաժանել ու հանգիստ նայել իր բաժանածին: Նույնիսկ աղբը միանշանակ աղբ չի լինում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.02.2011), Մանանա (02.02.2011), Ուլուանա (02.02.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՀԿ. ամեն ստեղծագործություն չի, որ արվեստ է:
    Ես կասեի`ամեն ստեղծագործություն չի, որ արվեստի գործ է
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  18. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի`ամեն ստեղծագործություն չի, որ արվեստի գործ է
    Արվեստ ու արվեստի գործ տերմինների տարբերությունը՞:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. #11
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արվեստ ու արվեստի գործ տերմինների տարբերությունը՞:
    Արվեստը ուղղակի ավելի գլոբալ իմաստ ունի
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  20. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ԳագոՋան, յուրաքանչուր ժամանակահատվածի արվեստ արտացոլում է տվյալ ժամանակն իր դրական ու բացասական երևույթներով: Եվ եթե այսօր մեր արվեստը Ձեզ "չափից դուրս յուրահատուկ" ու անհասկանալի է թվում ուրեմն ժամանակն ու իրավիճակն է այդպիսին: Լավ է որ մեր ապագա սերունդը փորձում է ստեղծագործել, թող որ Ձեզ (գուցե նաև շատերի) համար անհասկանալի ու անընդունելի լեզվով: Դա նշանակում է որ սերունդն ասելիք ունի և որ անտարբեր չէ ժամանակի ու կատարվող երևույթների նկատմամբ: Շատ անգամ ավելի սարսափելի կլիներ, որ այդ "դեռ մատը բերանից չհանած" սերունդը ասելիք չունենար ու չփորձեր ստեղծագործել: Իսկ այն որ, այդ ստեղծագործությունները ծայրահեղորեն անհասկանալի են թվում Չեզ, շատ հասկանալի երևույթ է: Յուրաքանչյուր մնայուն արժեք իր գնահատականը տարիներ հետո է ստանում: Սովորաբար շատ դժվար է որևէ երևույթի ճիշտ գնահատական տալ տվյալ ժամանակահատվածում:

    Չեմ կարող մեջ չբերել Պ. Սևակի Սերունդների հեղափոխությունը բանաստեղծությունը.

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
    Իսկ երբ խոսել է սկսում`
    Բարկացնում է ավագներին
    Եվ բարկացնում անկեղծորեն,
    Որովհետև...կրտսերը` միշտ անհասկացող,
    Իսկ ավագը... հասկացող է:

    Ավագ ասված,
    Միթե իրոք համանիշ են ու համազոր
    Հասկացողն ու կասկածողը...

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մահանում է կասկածելով:
    Անտիգոնե ջան ինձ թվումա գրառումս մակերեսորեն ես կարդացել,ահա թե ինչու
    Հարգելի ԳագոՋան, յուրաքանչուր ժամանակահատվածի արվեստ արտացոլում է տվյալ ժամանակն իր դրական ու բացասական երևույթներով:
    որը բացի զուտ մակերեսային և ժամանակակից երևալուց զատ /արտաքին գրավիչ էֆեկտների միջոցով/, չունի այնպիսի ասելիք, գաղափար, որը ուղղված կլինի համընդհանուր համամարդկային և հավերժական խնդիրներին:
    Արվեստի ստեղծագործությունը դա համամարդկային արժեք է, որը իր մեջ խտացնում է այն ամեն լավը, կարևորը, հիմնականը, որոնք ձեռք են բերվել համայն մարդկության պատմականորեն ձևավորված գիտակցությամբ: Այն անկարևորի մակերեսային խաբուսիկ շերտի տակից, ի հայտ է բերում կարևորն ու էականը, արտահայտում ոչ թե ժամանակակից, այլ հավերժական գաղափարներ, որոնք ձևավորվել, զարգացել և հասունացել են կոնկրետ սուբեկտի, մարդու ինքնազսպման, ինքնազարգացման և ինքնակատարելագործման վերմարդկային դժվարին կյանքի ճանապարհին

    Եվ եթե այսօր մեր արվեստը Ձեզ "չափից դուրս յուրահատուկ" ու անհասկանալի է թվում ուրեմն ժամանակն ու իրավիճակն է այդպիսին:
    չափից դուրս յուրահատուկ և բարձրակարգ ներքին զգացողությամբ օժտված արվեստագետների տիպ է հայտնվում
    իսկ արդեն ոչ թե իրենց արվեստը, այլ հենց իրենց ընկալելու հասկանալու համար

    Լավ է որ մեր ապագա սերունդը փորձում է ստեղծագործել, թող որ Ձեզ (գուցե նաև շատերի) համար անհասկանալի ու անընդունելի լեզվով: Դա նշանակում է որ սերունդն ասելիք ունի և որ անտարբեր չէ ժամանակի ու կատարվող երևույթների նկատմամբ: Շատ անգամ ավելի սարսափելի կլիներ, որ այդ "դեռ մատը բերանից չհանած" սերունդը ասելիք չունենար ու չփորձեր ստեղծագործել:
    Մեր ապագա սերունդը մի կերպ մակերեսորեն և մեկընդմիշտ անցնելով կիսատ պռատ ուսուցման պռոցեսը, դեռ մատը բերանից չհանած, անմիջապես սկսում է լիաթոք ստեղծագործել
    անտեսվում է արվեստի այդքան յուրահատուկ դաստիարակչական, կրթող, զարգացնող և մարդուց Մարդ սարքող դերը
    Արվեստի ստեղծագործությունը դա համամարդկային արժեք է, որը իր մեջ խտացնում է այն ամեն լավը, կարևորը, հիմնականը, որոնք ձեռք են բերվել համայն մարդկության պատմականորեն ձևավորված գիտակցությամբ:

    Իսկ այն որ, այդ ստեղծագործությունները ծայրահեղորեն անհասկանալի են թվում Չեզ, շատ հասկանալի երևույթ է:
    Արվեստը /տվյալ արվեստը/ դառնում է ոչ թե անհասկանալի, այլ չափազանց մակերեսային, որը բացի զուտ մակերեսային և ժամանակակից երևալուց զատ /արտաքին գրավիչ էֆեկտների միջոցով/, չունի այնպիսի ասելիք, գաղափար, որը ուղղված կլինի համընդհանուր համամարդկային և հավերժական խնդիրներին: Աստիճանաբար անտեսվում է արվեստի այդքան յուրահատուկ դաստիարակչական, կրթող, զարգացնող և մարդուց Մարդ սարքող դերը:
    ՍովորաբարՅուրաքանչյուր մնայուն արժեք իր գնահատականը տարիներ հետո է ստանում:
    Ստեղ անպայման սկզբում սովորաբար ,
    Սովորաբար շատ դժվար է որևէ երևույթի ճիշտ գնահատական տալ տվյալ ժամանակահատվածում:
    Համամիտ եմ,ահա թե ինչու ,,,,,,արտահայտում ոչ թե ժամանակակից, այլ հավերժական գաղափարներ, որոնք ձևավորվել, զարգացել և հասունացել են կոնկրետ սուբեկտի, մարդու ինքնազսպման, ինքնազարգացման և ինքնակատարելագործման վերմարդկային դժվարին կյանքի ճանապարհին:
    Իսկ վերջում ես հարցը ինկատի ունեցի Որն է արվեստի էությունը՞

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.02.2011)

  22. #13
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոդվածը չհավանեցի, միայն քննադատական է, բայց կոնկրետ ոչ մի ասելիք էլ չունի: Լիքը բաներ անհիմն են:
    Եթե հիմա ես ասեմ, որ երաժշտություն չկա մեր դարում, ասելիք չունեն, մակերեսային է և այլն, կամ էլ անհասկանալի, էդ շատ միակողմանի կարծիք կլինի, քանի որ երաժշտություն հիմա կա, և կա և՛ լավ, և՛ մակերեսային, և՛ անցողիկ, և՛ մնայուն: Պետք է հասկանալ, թե ստեղծողի կամ ստեղծագործողի նպատակն ինչ է: Նպատակներից որոշները նշեմ ինքս.

    • Զբաղմունք, խաղ անելու նման
    • Հավես, սեփական կարիքներից
    • Փող, ընտանիք պահել
    • Մի բան ասել, հասկացնել, սովորեցնել
    • Օրիգինալ մի բան անել, փորձել տարբերվել, ինքնահաստատվել
    • Մնայուն բան ստեղծել (իր կարծիքով)
    • Գեղեցիկ բան ստեղծել (իր կարծիքով)

    Էս բոլորը էդ արվեստ (դեռ պարզ չէ՝ արվեստն ի՞նչ է, ինչպե՞ս է սահմանվում, էդ նու՞յնն է մեր պապի ու մեր ժամանակներում) ստեղծողի կարծիքով են այսպիսին կամ այնպիսին: Այսինքն՝ ստեղծագործողն ինքը կարող է իր ստեղծածն արվեստ չհամարել նաև: Դուք եք պիտակավորում ու այս կամ այն անունը դնում:

    Օրինակ ես ստեղծագործում եմ, ոմանք հավանում են, ոմանք ոչ այնքան, ես ընդամենը իմ մտքերն եմ արտահայտում ու արվեստ ստեղծելուն չեմ հավակնում: Իսկ վերը գրված հոդվածի տերը կգա ու կասի, որ դա մակերեսային արվեստ է:

    Ու ընդհանրպաես. եթե արվեստ է, էլ ո՞նց է մակերեսային, ըստ ձեր հասկացողության: Ձեր պատկերացումով, ինքան ես նկատեցի, արվեստը պետք է խորը լինի ու ասելիք ունենա: Ինքներդ ձեզ հակասում եք: Եթե արվեստ է, ուրեմն մակերեսային արվեստն էլ արվեստի տեսակ է ու կարող է գոյություն ունենալ ու դա նորմալ է:
    Քննադատները ուղղակի կարծես ամեն ինչից տեղյակ լինելով՝ և՛ ժամանակի պահանջներից, և՛ ստեղծագործողների վարքուբարքից, և՛ աշխարհի մասշտաբով այդ ստեղծագործությունների արժեքից ու պահանջից, ինչ-որ կարծիք կարող են արտահայտել, որը կարելի է նաև ընդունել, բայց դա օրենք չի իհարկե:

    Այսքանը ձեր հոդվածի՝ իմ մեկնաբանությունը:

    Հիմա իմ կարծիքը:
    Արվեստը մարդու զգացմունքներն ու մտորումները արտահայտող ստեղծագործություն է: Բոլորովին պարտադիր չի, որ այն լինի համամարդկային, բոլորին հասկանալի, բարդ, պարզ, խորը, մակերեսային, արժեքավոր, մնայուն կամ գեղեցիկ: Բոլորովին պարտադիր չի, որ ստեղծագործուղն ունենա բարձրագույն կրթություն կամ որևէ այլ թուղթ: Ցանկացած ոք իրավունք ունի ստեղծագործելու: Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ ստեղծագործությունը:
    Քո կարծիքից սկսեմ
    Արվեստը մարդու զգացմունքներն ու մտորումները արտահայտող ստեղծագործություն է:
    Միտքը մակերեսայինա,որովհետև նախ այն արվեստը բնորոշում կամ արտահայտում է, մեղմ ասած միայն մակերեսից,ինչու՞, Նախ չես նշել թե հատկապես ինչպիսի զգացմունքներ ու մտորումներ արտահայտող ստեղծագործությունն է համարվում արվեստ,առանց դրա միտքը անիմաստա:Հետո, արվեստը մարդու զգացմունքներն ու մտորումները արտահայտող ստեղծագործություն չէ,արվեստը դա մարդկային գործունեության բարձրագույն ձև է/ոչ թե ուղակի ստեղծագործություն/ ,որը արտահայտում է/կամ որի տակ հասկանում ենք/...............:Անցնեմ առաջ,
    Բոլորովին պարտադիր չի, որ այն լինի համամարդկային, բոլորին հասկանալի, բարդ, պարզ, խորը, մակերեսային, արժեքավոր, մնայուն կամ գեղեցիկ:
    Այսինքն արվեսըի ստեղծագործությունը պարտադիր չէ լինի՝ համամարդկային,բարդ,պարզ,խորը,մակերեսային,արժեքավոր,մնայուն կամ գեղեցիկ/բոլորին հասկանալին չեմ նշել,իմաստ չունի/՞՞՞՞՞:
    Ֆոտոն ջան չգիտեմ էլ ինչ ասեմ,տակին ախր բան չթողեցիր,ես ավելի լավա չմեկնաբանեմ:
    : Բոլորովին պարտադիր չի, որ ստեղծագործուղն ունենա բարձրագույն կրթություն կամ որևէ այլ թուղթ:
    Չեմ հասկանում ստեղ բարձրագույն կրթության թղթերն ինչ կապ ունեն՞՞՞՞
    Ցանկացած ոք իրավունք ունի ստեղծագործելու:
    Լիովին համաձայն եմ,առանց որևէ երկմտանքի,ապրես
    Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ ստեղծագործությունը:
    Դե մոտավոր համամիտ եմ,ուղակի սրա իմաստը չմբռնեցի Ցանկացած ոք.., Ցանկացած այլ ոք...,:
    Պետք է հասկանալ, թե ստեղծողի կամ ստեղծագործողի նպատակն ինչ է: Նպատակներից որոշները նշեմ ինքս.
    • Զբաղմունք, խաղ անելու նման
    • Հավես, սեփական կարիքներից
    • Փող, ընտանիք պահել
    • Մի բան ասել, հասկացնել, սովորեցնել
    • Օրիգինալ մի բան անել, փորձել տարբերվել, ինքնահաստատվել
    • Մնայուն բան ստեղծել (իր կարծիքով)
    • Գեղեցիկ բան ստեղծել (իր կարծիքով)

    Ֆոտոն ջան ,էս էլ չգիտեմ թե ինչ ասեմ,չեմ հասկանում ուղղակի ,ախր ոչ մի քո ներկա նշված նպատակ ընդհանրապես չի տանում դեպի արվեստը,
    Ու ընդհանրպաես. եթե արվեստ է, էլ ո՞նց է մակերեսային,
    Սա էլ պատասխանեմ այսպես, քանի որ արվեստը ունի և խորություն ,և մակերես,խորությունն առանց մակերեսի գոյություն չունի,իսկ մակերեսն առանց խորության գոյություն ունի: /Էս իհարկե արվեստի առումով,գրառմանս մեջ նաի/
    Միտքս ուղղակի ես հասկացել,մի հատ էլ սենց ասեմ,երկու ծաղկաման կա,մեկի մեջ անընդհատ ծաղիկներ են լինում,իսկ մյուսում ընդհանրապես ծաղիկ չի դրվում:Ինձ թվումա իմաստ չունի էտ դատարկին չծաղկաման ասել/ տվյալ գրառման մեջ/:
    Հոդվածը չհավանեցի, միայն քննադատական է, բայց կոնկրետ ոչ մի ասելիք էլ չունի: Լիքը բաներ անհիմն են:

    Հիմա /քանի որ սենց շաատ երկար կգրեմ,կամ հետո կանդրադառնամ/ ինչպես դու ես ասում Ցանկացած այլ ոք էլ իրավունք ունի հավանելու կամ չհավանելու տվյալ գրառումը /մի փոքր փոփոխությամբ իհարկե/:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.02.2011), Jarre (01.02.2011), Մաեստրո (07.02.2011), ՆանՍ (02.02.2011)

  24. #14
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    36
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը


    Մի ճշտում մտցնենք, է՞լի. մասնավորապես ի՞նչ նկատի ունեք արվեստ ասելով:
    Իսկ կարելի՞ է մի քանի բառով տեղեկանալ, թե Ձեր կարծիքով ինչ ասելիք կա մերօրյա արվեստ կոչվածի մեջ (ասում եք՝ սերունդն ասելիք ունի):

    Ավագ սերնդի ներկայացուցիչ չեմ, բայց ինձ համար էլ են անհասկանալի սերնդակիցներիցս շատերի «ստեղծագործությունները» (ինչպես Դուք դրանք անվանեցիք): Ու մի փորձեք ինձ համոզել, որ ես եմ անհասկացող
    Եթե ես մի ասպարեզում չկամ, ու գիտակցում եմ, որ չեմ էլ կարող լինել, որ նման միտքը առնվազն ծիծաղելի է, ու ինչ-որ ուրիշ մարդիկ նույն ասպարեզում որևէ բան են անում, որ ես իրենցից լավ կարող էի անել, ապա այդ մարդկանց ու առավել ևս իրենց արածը հարգելը կպահանջի (ամենաքիչը) սեփական անձը չհարգել:

    Ախր մակերեսային է արվեստը՝ լավ, մի կերպ կարելի է դիմանալ՝ հիշելով, որ լավ բաներ էլ են ստեղծվում, միայն դրանով չի: Բայց նախ՝ այդ վստահությունը չկա, մակերեսային «արվեստը» այնքան հաստ շերտով է ամեն ինչ պատել, որ եթե լավ բան կա էլ, ապա չի երևում, և երկրորդ՝ մակերես էլ կա, մակերես էլ. նույնիսկ մակերեսը կարող է գեղեցիկ լինել, չէ՞: Բայց հիմիկվա «արվեստ» կոչվածը գեղեցկության հետ գրեթե կապ չունի:
    Իմ ընկալմամբ արվեստը բնության գեղեցկության բացահայտումն է: Մարդկային ներաշխարհի, հոգու ազատության տենչանքն ու իրագործումն է այս կամ այն արտահայտչամիջոցներով: Այն գտնվում է մշտական շարժման ու մշտական փոփոխության մեջ, որի արդյունքում իհայտ են գալիս նորանոր ոճեր:
    Ասելիքները շատ են, բազմաբնույթ ու տարատեսակ: Յուրաքանչյուր արվեստի գործ իր ասելիքն ունի և որևէ մեկի գրառումը կարդալով չէ, որ պիտի հասկանաք, թե ինչ է ուզում ասել այս կամ այն արվեստագետը: Հասկանալու համար անհրաժեշտ է հաճախել ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թատրոններ, համերգներ դիտել… Միայն համակարգչի ու հեռուստցույցի առաջ նստելով, դժվար թե պատկերացում կազմեք ժամանակակից և ընդհանրապես արվեստի մասին, իսկ եթե կազմեք էլ ապա այն միանշանակ մակերեսային կլինի:
    Հասկացեք, խոսքս շահադիտական նպատակներ հետապնդող մարդկանց, խմբերի, ծրագրերի ու միջոցառումների մասին չէ, որոնք գովազդում են ամենուր ու ամեն կերպ: Բնականաբար ամեն մետաղ չէ, որ ոսկի է:
    Ես կարող եմ հասկանալ ու ընդունել, որ արվեստի որոշակի նոր ոճեր անհասկանալի են որոշներին, բայց չեմ հասկանում և չեմ ընդունում այն պնդումը թե այդ անհասկանալին մակերեսային է: Որևէ երևույթի որակավորում տալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ այն: Եթե Դուք չեք, հասկանում, ուրեմն չեք կարող ու նաև իրավունք չունեք որակավորում տալու:
    Դուք պնդում եք, որ մերօրյա արվեստը գեղեցկության հետ կապ չունի: Փորձեք Արա Գևորգյան լսել, Հովիկ Գասպարյանի նկարներին ծանոթացեք, Նինա Գրիգորյանի բեմադրած պարերը դիտեք, Լեոնիդ Հարությունյանի և Սիրանուշ Ղուկասյանի բեմադրած ներկայացումները դիտեք, տիկնիկային արվեստի ամենամյա փառատոններին մասնակցեք, “Մեկ ազգ մեկ մշակույթ”, “նռան հատիկ” փառատոններին հետևեք և վերջապես համեցեք Շուշի: Ես ավելի քան համոզված եմ, որ տեսնելով թե ինչ սարսափելի պայմաններում, ինչպիսի պետական աջակցությամբ ու ինչպիսի համառ պայքարի միջոցով է այսեղ ստեղծվում յուրաքանչյուր արվեստի գործ, Ձեր պատկերացումը ժամանակակից հայ արվեստագետի մասին հիմնովին կփոխվի:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.02.2011), ՆանՍ (02.02.2011), Ֆոտոն (02.02.2011)

  26. #15
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    36
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԳագոՋան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արվեստի ստեղծագործությունը դա համամարդկային արժեք է, որը իր մեջ խտացնում է այն ամեն լավը, կարևորը, հիմնականը, որոնք ձեռք են բերվել համայն մարդկության պատմականորեն ձևավորված գիտակցությամբ: Այն անկարևորի մակերեսային խաբուսիկ շերտի տակից, ի հայտ է բերում կարևորն ու էականը, արտահայտում ոչ թե ժամանակակից, այլ հավերժական գաղափարներ, որոնք ձևավորվել, զարգացել և հասունացել են կոնկրետ սուբեկտի, մարդու ինքնազսպման, ինքնազարգացման և ինքնակատարելագործման վերմարդկային դժվարին կյանքի ճանապարհին[/I]

    ԳագոՋան ճշմարիտ արվեստը պետք է բխի մարդկային հոգուց և հասնի մարդկային հոգուն: Չկա արվեստ զգացմունքներից դուրս: Այն ինչ հմինված է սառը դատողության վրա, չի կարող կոչվել արվեստ և կամ արվեստի գործ: Իսկ թե տվյալ արվեստի գործը կդառնա համամարդկային արժեք, կխտացնի արդյոք իր մեջ ամենակարևորը, լավը և էականը ու կարտահայտի արդյոք հավերժական գաղափարներ, թույլ տուր որոշի ժամանակը և հավերժությունը:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.02.2011), Ֆոտոն (02.02.2011)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •