User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Մակերեսայնությունն արվեստում

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ԳագոՋան-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ժողովուրդ ջան, լսեք կոչս: Մատներդ դեռ բերանից չհանած սկսեք ստեղծագործել, եթե զգում եք, որ ասելիք ունեք:
    Սխալ էս տվյալ արտահայտությունս հասկացել «դեռ մատը բերանից չհանած»
    մեջբերեմ այն.
    Մեր ապագա սերունդը մի կերպ մակերեսորեն և մեկընդմիշտ անցնելով կիսատ պռատ ուսուցման պռոցեսը, դեռ մատը բերանից չհանած, անմիջապես սկսում է լիաթոք ստեղծագործել և արարել:
    Ընդգծվածներին առանձնահատուկ ուշադրություն,
    Այսինքն ,««դեռ մատը բերանից չհանած»»էս միտքը վերաբերվումա,այն սերնդին,որը մի կերպ մակերեսորեն ,մեկնդմիշտ, և կիսատ պռատ է անցնում ուսուցման պռոցեսը:
    Հիմա քո կոչի մասին,ընկեր փաստորեն բառից բուն իմաստով ,բարձրաձայն խրախուսում ես հետևյալը
    Ժողովուրդ ջան,ուսուցումը մի կերպ մակերեսորեն,և մեկընդմիշտ անցնելուց հետո,սկսեք ստեղծագործել,եթե զգում եք,որ ասելիք ունեք:
    Անընթեռնելի ու տեխնիկապես սխալ ձևով կառուցված գրառումդ հաղթահարեցի մինչև այս հատվածը, արձագանքում եմ այսքանին:

    Ժողովուրդ ջան, անկախ ձեր կրթական մակարդակից, անկախ նրանից, թե ինչքան եք կարողացել/հասցրել/հնարավորություն ստացել սովորելու, եթե ունեք ասելիք, եթե ձեր հոգին ճչում ա, եթե ձեր մեջ կա բարձրաձայնելու բան, ապա անգամ մի վայրկյան չվարանելով արտահայտեք դա, ստեղծագործեք, արարեք, անկախ նրանից ես ու ԳագոՋանը դա կհավանենք, թե կհամարենք մակերեսային, ստեղծեք ու ստեղծագործեք: Իհարկե հենց ձեզ ու ձեր ստեղծածի համար ավելի ճիշտ կլինի, որ հետո ձեր կրթական ցենզը բարձրացնեք, բայց լավ արվեստ ստեղծելու համար դա անհրաժեշտ նախապայման չի, հետևաբար ստեղծագործեք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.02.2011, 02:52:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (07.02.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գագո ջան խոսքս քեզ եմ ուղղում: Դու կարող էս ինչ որ բան ցույց տալ և դնել քո չափման չափանիշների մեջ և մեզ ասել այ սա մակերեսային է, իսկ մյուսը ոչ: Ինչ էլ որ դնես հիշի, որ դա ընդհամենը քո գիտակցական մակարդակի պատկերացրած չափանիշներն են, ոչ թե բոլորի:
    Մի բան եմ ուզում հուշել, մարդիկ տարբեր են և այն ինչը քեզ համար կլինի մակերեսային արվեստ, մյուսի համար կլինի հակառակը: Դու չես կարող բոլորին քո պատկերացրած բարձրագույն արվեստի չափանիշները թելադրել, ցանկացած մարդ յուրովի է ընկալում և գիտակցում:
    Մարդիկ նույն ընկալողականության չափանիշները չունեն, հետևաբար, նրան՝ ինչին դու կամ մեկ ուրիշը փնովում և պիտակներ եք կպցնում, որպեսզի ցույց տաք թե ինչքան չարվեստ է դա, երրորդը և չորորդը կարող են դրանից մեծ գեղագիտական հաճույք ստանալ:
    Ստացվում է որ ամեն մեկը իր « բարձրությունից» է հասկանում և ընկալում ամեն բան:
    Ցանկացած ստեղծագործության մեջ կա էներգետիկ դաշտ, և ամեն բան կախված է նրանից, թե տվիալ էներգետիկ դաշտը որքանով է համահունչ քո ներքին աշխարհին, և ըստ այդմ էլ մարդիկ չհասկանալով պիտակավորում են, (յառլիկներ) են կպցնում ցանկացած երևույթին, չգիտակցելով որ եթե մի բանը քո համար «վատ» է, ուրիշի համար կարող է լինել «լավ», և հակառակը:
    Այնպես որ միանշանակ չես կարող ասել սա աղբ է, իսկ սա ոչ: Ինչքան էլ փորձես համոզել միևնույնն է, դա ընդհամենը քո պատկերացումներն են տվիալ երևույթի վերաբերյալ, ոչ թե իմ, կամ մեկ ուրիշի:
    Գիտես իմ համար հեղինակություններ գոյություն չունեն որ ասեն սա բարձրագույն արվեստ է և դու էլ դա ընդունիր և ընկալիր որպես այդպիսին: Ցանկացած ստեղծագործություն կամ իմն է, կամ իմը չէ, և այն ինչը իմը չէ, ( այսինքը իմ ներքին աշխարհին համահունչ չէ) դա չի նշանակում որ ուրիշնն էլ պիտի չլինի:

    Սա էլ դնում եմ, որպեսզի ասեմ՝ որ ինձ համար հետաքրքիր չէ, Արմիկը վեց տարեկանից է ստեղծագործել, թե ավելի բարձր տարիքից, և արդյո՞ք տիրապետել է նոտաների նուրբ երանգին թե ոչ: Միևնույնն է սա իմն է, ուզում է թող ամբողջ աշխարհը ասի աղբ է: Դրանից այս ստեղծագործությունը չի դադարի ինձ գեղագիտական հաճույք պատճառելուց:

    http://www.youtube.com/watch?v=qRrYE...eature=related
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (06.02.2011), Tig (06.02.2011), VisTolog (06.02.2011), Ֆոտոն (07.02.2011)

  5. #48
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Կոնֆլիկտային, թեմայից դուրս գրառումները ջնջվել են,մնացեք թեմայի սահմաններում…
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  6. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնում ա դեռ 80 տարի որպես ազգ ու պետություն մնալ, ու չձուլվել թրքերին ու քրդերին Կստածի սովետական «արվեստը» չի վերացել, իմհո.
    Այս գրառումը չէի նկատել:
    Արմ ջան, կարո՞ղ ես նշել 60-ական թվականների հայ նկարիչների, երաժիշտների, գրողների:
    Վստահ եմ որ կարող ես, նաև վստահ եմ, որ խիստ սահմանափակ քանակությամբ:

    Իսկ կարող ես նշել 30-ական թվականների հայ նկարիչների, երաժիշտների, գրողների:
    Վստահ եմ որ կարող ես, նաև վստահ եմ, որ էլ ավելի խիստ սահմանափակ քանակությամբ:

    Իսկ ի՞նչ ես կարծում, սահմանափակ քանակությամբ են եղել: Հարցս հռետորական է: Իհարկե սահմանափակ են եղել, բայց ոչ այնքան, ինչքանին դու կիմանաս, այլ շատ ու շատ ավելի շատ: Ավելին, մեծամասնությունը կարող էինք որակել անտաղանդ, պրիմիտիվ, մակերեսային...

    Եթե էսօր կա վտանգ ինչ-որ մեկին ձուլվելու, ապա դա ավելի շուտ ռուսներին, այլ ոչ թե «թրքերին ու քրդերին» ձուլվելու վտանգն ա.
    • Օտարալեզու դպրոցների վերաբացում
    • Կառավարական օղակներում ռուսաց լեզվի իմացության պահանջում
    • Ռուսական էստրադայի համատարած սփռում, հիացում, կրկնօրինակում
    • Քաղքենիական կիսառուսալեզու խոսք
    • Ստրատեգիական նշանակության կառույցների ռուսական տիրապետության տակ գտնվում
    • Եվ իհարկե և այլն


    Էն, որ էսօր ունենք տարածված կլկլոցային երաժշտություն անձամբ իմ համար ցանկալի չի: Բայց էդ նույն կլկլոցայինը նոր չի ի հայտ եկել: Եթե քեզ թվում ա, որ ասենք նույն 60-ականներին գյուղերում ուրիշ բաներ էին երգում քեֆերին՝ չարաչար սխալվում ես: Սա որպես օրինակ, ընդամենը: Ի դեպ ռադիոյով էլ նույն 60-ականներին կար որոշակի ժամ, որ այդ նույն կլկլոցային երաժշտությունն էին տալիս, մարդիկ էլ սիրում էին, համերգներն անցնում էին անշլագ: Իհարկե կար որոշակի խավ, որն իրեն ավելի վեր դասելով դա անվանում էր անճաշակ երաժշտություն, ճիշտ էնպես, ինչպես հիմա: Մի տարբերությամբ. եթե հիմա ասողների մեծ մասը դա անկեղծ են ասում, անկախ նրանից իրենք ճիշտ են, թե չէ, ապա այն ժամանակ ավելի շատ էին քաղքենիները, որ էդպես էին ասում, որ իրենց «մտավորական» ցույց տան: Ու չնայած սրան դեռ ոչ թրքացել ենք, ոչ էլ քրդացել:

    Իսկապես ժամանակի ցանկացած պահին լինում է թե՛ լավ, թե՛ վատ արվեստ: Օրինաչափ է, որ վատն ավելի շատ է: Ինչքան էլ որ սա ցավալի է, դա իրողություն է: Ոչ միայն իրողություն է, այլև բնական է, որովհետև իսկապես տարբերվող ու իսկապես տաղանդավորներն ավելի քիչ են լինում միշտ, քան նրանք, ովքեր ուզում են ստեղծագործել կամ իրենց տաղանդավոր են կարծում:

    Վատի դեմ պայքարել պե՞տք է:
    Անշուշտ: Միանշանակ: Առանց մի վայրկյան անգամ վարանելու:
    Բայց պայքարելը չի կարող լինել ստեղծագործողին ստեղծագործելու դեմ բողոքելով:

    Կրթվել նոր ստեղծագործելը, ճիշտ նկատեց Ռամշը, սովետաբույր ա: Բազում են կրթված երաժիշտները, ում երգն ու երաժշտությունը լսելուց մենակ սրտխառնոց ես զգում: Ու կան այնպիսիք, որ երաժշտական կրթություն չունեն, բայց լավ, հրաշալի արվեստ են արարում: Խնդիրը շատ պարզ է, մանավանդ տեղեկատվության տարածման այս դարում: Կարողանալ այդ լավը, անկախ իր կրթված կամ անկիրթ լինելուց, տարածել: Ցույց տալ մտերիմներին, ընկերներին, ծանոթներին: Ներկայացնել գեղեցիկ արվեստը: Արդյունքում եթե էս պահին էդ լավը առաջատար էլ չլինի, ապա 15-20-30-40 տարի անց կհիշվեն իրենք, իսկ տարատեսակ էմմիառիվասախառը «էստրադան» կգնա պատմության գիրկն ու կմոռացվի: Պայքարել էս պահին այդ կլկլոցների դեմ, նշանակում է գրաքննել: Ես ինքս էլ հաճախ ցավով եմ արձանագրում գրաքննության բացակայությունը, բայց գրաքննությունն ինչքան էլ որ լավ բան է, դա նաև այն է, որը խոչընդոտում է իսկական արվեստին, կանգնեցնում է արվեստի զարգացման ուղղին:

    Եթե որոշենք պայքարել կրթություն չունեցող ու այսպես կոչված մակերեսային արվեստի դեմ, ապա կներեք իհարկե, բայց ուրեմն պետք է արգելենք ստեղծագործել ակումբի բացառապես բոլոր ստեղծագործողներին. երաժիշտ, գրող ու նկարիչ, որովհետև նրանցից անգամ նրանք, ովքեր կրթություն ունեն, կարելի է հիմնավորել, որ իրենց կրթությունը թերի ու մակերեսային է: Բայց չէ՞ որ նրանցից շատերն իսկապես արվեստ են արարում ու լավ արվեստ: Ես չեմ ասում, որ էնքան լավ արվեստ, որ դարեր է ապրելու, դա ժամանակը ցույց կտա, բայց իսկապես արվեստ են արարում: Ու իհարկե նրանց կողքին կան նաև այնպիսիք, ում արարածն ասենք իմ չափանիշներով արվեստ չի, է բայց ի՞նչ անենք: Ո՞վ է, որ պիտի ջոկի, որն է լավ, որը վատ:

    Ե՞ս:
    Դու՞:
    Պողո՞սը:

    Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ չափանիշով:
    Մենք ընդամենը կարող ենք օգնել, նպաստել մեր կարծիքով լավի տարածմանը: Եթե էդ գործը լավ արեցինք, էդ լավը կապրի ու լավ արվեստը կապրի:
    Իհարկե մենք պետք է նաև քննադատենք վատը, մեր կարծիքով վատի մասին մեր կարծիքը գրենք, բարձրաձայնենք, ինչու ոչ, փորձենք տարածել:
    Բայց պարզապես չի կարելի դնել սահմաններ, արգելքներ:
    Մենք կարող ենք մեր ընկերոջը խորհուրդ տալ կարդալ A ստեղծագործությունը ու չկարդալ B ստեղծագործությունը, բայց իրավունք չունենք պահանջել կարդալ A ստեղծագործությունը ու չկարդալ B ստեղծագործությունը, ավելին, իրավունք չունենք պահանջել, որ մեր կողքինը նույն կարծիքն ունենա A ու B ստեղծագործությունների մասին, ինչ-որ մենք:

    Մի քիչ երկար ստացվեց: Ու ստացվեց, որ Արմ, սկսեցի պատասխանել քեզ, բայց իրականում արձագանքեցի թեմայի բազում պնդումների:
    Որովհետև կա մի չափանիշ. արվեստը չի կարելի դնել սահմանների մեջ: Արվեստը չունի սահմաններ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անտիգոնե (06.02.2011), ԿԳԴ (06.02.2011), Ուլուանա (12.10.2012), Ֆոտոն (07.02.2011)

  8. #50
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, էնքան երկար գրեցիր, կեսս գնաց կարդալուց
    Ես թեմայից դուրս գրառում էի արել, Ջուլին հարց էի տվել, ինչքա՞ն ժամանակ ա պետք, որ էդ «լավ» արվեստը մնա, իսկ էն օտարներից սխալմամբ վերցրածը մաղվի, գնա, ինքն էլ ասեց՝ 80 տարի: Ես կարծես թե չէի ասում սահմանափակել ստեղծագործողին: Իմ օրագիրը, որքան էլ զարմանալի ա, գտնվում ա Ստողծագործողի Անկյուն բաժնում, բայց դա երբեք չի նշանակել, որ այն գրականության արժեք ունի, բայց եթե ես ու իմ պես շատ մարդիկ գրախանութները լցնեն նմանատիպ «հիմարություններով», սերունդը կբթանա, ինչը հիմա ա: Օտարալեզու դպրոցը դա մի օրինակ ա, որը վտանգավոր է, կարող է լրջորեն վնասել, սեղմել, փոքրացնել հայերենը, բայց ես գերադասում եմ իմ երեխան վատ հայերեն իմանա, գիրք կարդալուց ինձ հարցնի, թե ոսկեղենիկ բառն ինչ է նշանակում, ես էլ կարողացածիս չափով իմ օտար լեզու տիրապետող երեխային բացատրեմ, քան թե ամսագրում տեսնի Լուսինե Զաքարյանի նկարը, ու ասի ՝ էս ծիտն ո՞վ ա: (իրական օրինակ էր)
    Ասածս էն ա, որ հիմա հանգիստ նստենք, մտածենք ժամանակը կմաղի, կթողնի իրական արվեստը, մենք էլ չենք լինի, ֆիզիկապես, ազգ տեսակը կվերանա, բայց դեռ էդ «արվեստը» դեռ մաքրված չի լինի:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.02.2011, 21:15:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.02.2011)

  10. #51
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էնքան երկար գրեցիր, կեսս գնաց կարդալուց
    Ես թեմայից դուրս գրառում էի արել, Ջուլին հարց էի տվել, ինչքա՞ն ժամանակ ա պետք, որ էդ «լավ» արվեստը մնա, իսկ էն օտարներից սխալմամբ վերցրածը մաղվի, գնա, ինքն էլ ասեց՝ 80 տարի: Ես կարծես թե չէի ասում սահմանափակել ստեղծագործողին: Իմ օրագիրը, որքան էլ զարմանալի ա, գտնվում ա Ստողծագործողի Անկյուն բաժնում, բայց դա երբեք չի նշանակել, որ այն գրականության արժեք ունի, բայց եթե ես ու իմ պես շատ մարդիկ գրախանութները լցնեն նմանատիպ «հիմարություններով», սերունդը կբթանա, ինչը հիմա ա: Օտարալեզու դպրոցը դա մի օրինակ ա, որը վտանգավոր է, կարող է լրջորեն վնասել, սեղմել, փոքրացնել հայերենը, բայց ես գերադասում եմ իմ երեխան վատ հայերեն իմանա, գիրք կարդալուց ինձ հարցնի, թե ոսկեղենիկ բառն ինչ է նշանակում, ես էլ կարողացածիս չափով իմ օտար լեզու տիրապետող երեխային բացատրեմ, քան թե ամսագրում տեսնի Լուսինե Զաքարյանի նկարը, ու ասի ՝ էս ծիտն ո՞վ ա: (իրական օրինակ էր)
    Ասածս էն ա, որ հիմա հանգիստ նստենք, մտածենք ժամանակը կմաղի, կթողնի իրական արվեստը, կամ մենք էլ չենք լինի, ֆիզիկապես, ազգ տեսակը կվերանա, բայց դեռ էդ «արվեստը» դեռ մաքրված չի լինի:
    Արմ ջան, գրառմանս վերջում գրել էի.
    Ու ստացվեց, որ Արմ, սկսեցի պատասխանել քեզ, բայց իրականում արձագանքեցի թեմայի բազում պնդումների:
    Ուղղակի իսկապես սկսեցի գրել ու ծավալվեցի: Մի ասածիցս մյուսն էր գալիս:
    Արմ, ուզենք թե չուզենք է էդպես: Ուզենք թե չուզենք պետք է սպասենք 80 կամ 40 կամ 20 տարի: Ստեղ թիվը չի էական:
    Ես գրառմանս մեջ նշել էի, որ էն, ինչը դու վտանգավոր ես համարում (իրականում իսկապես որոշակի քանակով վտանգ կա) նոր չի: Դա միշտ ա եղել:
    Բայց դա չի բերել մեր թրքացմանն ու քրդացմանը:

    Քո ասածի դեմ կտրելու միակ տարբերակը գրաքննությունն ա՝ շատ բարձր մակարդակով: Ինչը բերելու ա արվեստին վնասելուն:

    Հիմիկվա միակ տարբերությունը էն ա, որ ինֆորմացիայի տարածման ամենամեծ աղբյուրներից մեկը՝ հեռուստատեսությունը, լրիվ վերահսկողության տակ ա ու օգտագործվում ա էն արվեստի տարածմանը, որը ես ու դու այնքան էլ նորմալ արվեստ չենք համարում: Բայց կա սրա հակակշիռը, հզոր հակակշիռը ու էդ ինտերնետն ա, որ գնալով դառնալու ա շատ ավելի հզոր գործիք, քան հեռուստատեսությունը: Ստեղ կա ազատության շատ բարձր աստիճան, ստեղ համ մենք ենք մեր կարծիքով բարձրարժեքը տարածելու, համ էլ ոմանք իրենց կարծիքով բարձրարժեքը, մեր կարծիքով ցածրարժեքը: Օրինակ նույն ակումբը ինչ-որ չափով օգնում է բարձրարժեքի տարածմանը: Ու էդ լավ ա: Էս ամեն ինչը նշանակում ա, որ մենք չենք «թրքանալու ու քրդանալու», ու ոչ էլ «ռուսանալու» ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #52
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ, Արտ, բայց չեմ կարող չվախենալ, որ թրքանալու ենք, ավելի շատ, քան ռսանանք: Մենք ռսանում ենք երկրով, իսկ թրքանում ՝ ազգովի: Մեքենաներից, բակերից, տներից, հեռուստացույով, ամեն տեղ էդ զզվելի, ականջ սղոցող երաժշտությունն ա: Քիչ առաջ տատիկս ինչ-որ ռաբիզ հաղորդում էր նայում, երգում էին «Ամպի տակից...» ու նենց ռաբիզ, նենց զզվելի, որ եթե ես երեխա լինեի ու Անուշ լսած չլինեի, կամ էնքան կռաբիզանայի, որ դասական տարբերակը ինձ չէր հասնի, կամ էս տարբերակը լսելուց հետո էլ չէի ուզի դասականը լսել: Ինչ վերաբերվում ա ինտերնետին, էստեղ մի քիչ ծայրահեղացված ա ամեն ինչ: Նույն Ակումբում, որտեղ մեծամասամբ հայախոս հասարակության «լավ» մասն է կուտակվել, ամենատարբեր «ճաշակի» թեմաներ կան ՝ թե երաժշտության, թե գրականության, թե կերպարվեստի, թե կինոմատոգրաֆիայի բաժիններում, որոնցից ոմանք «գուցե» մաղվելու են ժամանակի ընթացքում:
    Օրինակներս երաժշտության վրա եմ բերում, որովհետև քիչ թե շատ «անվտանգ» են:

  12. #53
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,390
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ կներեք, որ մանրամասն բոլորի գրածները չեմ կարդացել ու գրառում եմ անում, բայց ուզում էի ասել, որ ստորագրում եմ հետևյալ գրառմանը.
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, էնքան երկար գրեցիր, կեսս գնաց կարդալուց
    Ես թեմայից դուրս գրառում էի արել, Ջուլին հարց էի տվել, ինչքա՞ն ժամանակ ա պետք, որ էդ «լավ» արվեստը մնա, իսկ էն օտարներից սխալմամբ վերցրածը մաղվի, գնա, ինքն էլ ասեց՝ 80 տարի: Ես կարծես թե չէի ասում սահմանափակել ստեղծագործողին: Իմ օրագիրը, որքան էլ զարմանալի ա, գտնվում ա Ստողծագործողի Անկյուն բաժնում, բայց դա երբեք չի նշանակել, որ այն գրականության արժեք ունի, բայց եթե ես ու իմ պես շատ մարդիկ գրախանութները լցնեն նմանատիպ «հիմարություններով», սերունդը կբթանա, ինչը հիմա ա: Օտարալեզու դպրոցը դա մի օրինակ ա, որը վտանգավոր է, կարող է լրջորեն վնասել, սեղմել, փոքրացնել հայերենը, բայց ես գերադասում եմ իմ երեխան վատ հայերեն իմանա, գիրք կարդալուց ինձ հարցնի, թե ոսկեղենիկ բառն ինչ է նշանակում, ես էլ կարողացածիս չափով իմ օտար լեզու տիրապետող երեխային բացատրեմ, քան թե ամսագրում տեսնի Լուսինե Զաքարյանի նկարը, ու ասի ՝ էս ծիտն ո՞վ ա: (իրական օրինակ էր)
    Ասածս էն ա, որ հիմա հանգիստ նստենք, մտածենք ժամանակը կմաղի, կթողնի իրական արվեստը, մենք էլ չենք լինի, ֆիզիկապես, ազգ տեսակը կվերանա, բայց դեռ էդ «արվեստը» դեռ մաքրված չի լինի:

    Մի քանի գրառում առաջ Անտիգոնեն ասում էր.
    ենթադրենք ես մի օր հայտարարեմ, որ ճարտարապետ եմ ու որպես ապացույց մի քանի աղյուս դասավորեմ իրար վրա, Դուք կհավատա՞ք ինձ: Ինքներդ էլ ինձ ճարտարապե՞տ կանվանեք: Թույլ կտա՞ք Ձեր տունը կառուցեմ: Կարծում եմ ոչ: Դուք պարզապես կժպտաք, կհրաժարվեք իմ առաջարկած ծառայություններից ու կփորձեք գտնել մի այլ մասնագետ, որն իսկապես իզորու կլինի կառուցել Ձեր տունը: Դե հիմա ել եկեք պատկերացնենք թե ինձ նման դատարկախոսները, հանգամանքների բերումով, շաաաար շատ են: Մեկը, կարողանում է կիսատ պռատ ներկել, մյուսը` կիսատ պռատ փորել, մեկ այ մարդ էլ երկու ուղիղ գիծ գծել: Եվ այս մարդիկ ամեն միջոցների դիմում են իրենց ծառայությունները գովազդելու համար` ինտերնետ, հեռուստատեսություն, ազդագրեր, հեռու-մոտիկ բարեկամներ, ընկերներ, սիրեցյալներ ու սիրուհիներ...

    Իսկ հիմա էլ եկեք պատկերացնենք, որ այս ինքնակոչերին զուգնըթաց կան ան նաև իսկական Ճարտարապետներ, որոնք իրենց գործի գիտակն են ու վարպետորեն և իմաստությամբ են կատարում իրենց աշխատանքը: Պարզապես այս վարպետները այնքան են նվիրված իրենց գործին և ամբողջությամբ ընկալված նրանով, որ չեն բարձրաձայնում իրենց գոյության ու վարպետության մասին: Անկեղծ ասած դա նրանց պետք էլ չէ, որովհետև տարիներ հետո իրենց օգտին ամենախոսուն փաստը իրենց իսկ կատարած աշխատանքն է լինելու: Նրանք պարզապես սիրում են իրենց աշխատանքը, հաճույքով ու նվիրումով կատարում են այն և դրանով իրենց երջանիկ են զգում: Բոլորս էլ գիտենք, որ լիքը հասկը գլուխը խոնարհ է պահում:
    Իսկ ինձ ի վերջո հուզում է, թե որտեղ ապրեմ: Փնտրում եմ, փնտրում, բայց որտե՞ղ գտնեմ իսկական ճարտարապետին: Չէ՞ որ անկախ այն բանից, որ նրանք գոյություն ունեն ու սերունդներին են թողնելու իրենց ստեղծածը, ես՝ ապրող մարդս, այնուամենայնիվ մնացի առանց ծածկի, առանց լավ կառուցված տան: Ուրեմն ինձ մնում է կա՛մ հաշտվել անտուն լինելու մտքին, կա՛մ էլ դիմել վատ ճարտարապետներին:

    Անձամբ ես բողոքելով արվեստի մակերեսայնությունից՝ նկատի ունեմ այն արվեստը (եթե կարելի է այդպես անվանել, իհարկե), որը հիմա ներկայացվում է մեզ որպես այդպիսին: Որակ եմ ուզում, ուզում եմ՝ երաժշտություն լսելիս սիրտս չխառնի, ուզում եմ նկար տեսնելիս ինչ-որ բան զգալ, երգի տեքստերի կամ գրված «գրականության» անիմաստությունից ու անգրագիտությունից նյարդերս չխախտվեն, կինո դիտելիս ինքնա- կամ ուրիշի սպանության մասին չմտածեմ…

    Մի խոսքով, արվեստ եմ ուզում, հոգևոր սնունդ եմ ուզում: Ոչ թե Սոֆի Մխեյան կամ Հրաչ Քեշիշյան կամ ԱնինԱ… Կամ նման մի ուրիշ բան:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես բողոքելով արվեստի մակերեսայնությունից՝ նկատի ունեմ այն արվեստը (եթե կարելի է այդպես անվանել, իհարկե), որը հիմա ներկայացվում է մեզ որպես այդպիսին: Որակ եմ ուզում, ուզում եմ՝ երաժշտություն լսելիս սիրտս չխառնի, ուզում եմ նկար տեսնելիս ինչ-որ բան զգալ, երգի տեքստերի կամ գրված «գրականության» անիմաստությունից ու անգրագիտությունից նյարդերս չխախտվեն, կինո դիտելիս ինքնա- կամ ուրիշի սպանության մասին չմտածեմ…
    Անի, և դու ուզում ես ինձ հավատացնես, որ նույն Հայաստանում արվեստ չե՞ս գտնում
    Ի՞նչ անեմ, ման գամ հայկական տարբեր խմբերի ու երգիչների մասին հիացական գրառումներդ գտենեմ, որ «աչքդ մտցնեմ»:
    Ես էլ եմ լավ արվեստ ուզում: Բոլորս ենք լավ արվեստ: Ու ունենք էդ լավ արվեստը՝ վատի կողքին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն Ակումբում, որտեղ մեծամասամբ հայախոս հասարակության «լավ» մասն է կուտակվել, ամենատարբեր «ճաշակի» թեմաներ կան ՝ թե երաժշտության, թե գրականության, թե կերպարվեստի, թե կինոմատոգրաֆիայի բաժիններում, որոնցից ոմանք «գուցե» մաղվելու են ժամանակի ընթացքում:
    Իսկ ի՞նչ էիր ուզում, որ մենակ քո՞ ճաշակովը լիներ:
    Շատ կներես, Արմ ջան, բայց քո ճաշակով ահագին բաներ կան, որ իմ ճաշակով չեն, ու իմ ճաշակով բաներ կան, որ քո ճաշակով չեն:

    Այ ամբողջ ասածս էդ ա, որ չի կարելի ինչ-որ սահմանների մեջ դնել ու պահանջել մենակ մեկի գոյությունը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #56
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ էիր ուզում, որ մենակ քո՞ ճաշակովը լիներ:
    Շատ կներես, Արմ ջան, բայց քո ճաշակով ահագին բաներ կան, որ իմ ճաշակով չեն, ու իմ ճաշակով բաներ կան, որ քո ճաշակով չեն:

    Այ ամբողջ ասածս էդ ա, որ չի կարելի ինչ-որ սահմանների մեջ դնել ու պահանջել մենակ մեկի գոյությունը
    Ճաշակիս անուն չկպցնես Անդռե ֆոռեվը

    Արտ ջան, իրականում եթե երաժշտական ճաշակին նյաենք, ապա ես լավագույնը չունեմ, ու ես արդեն թեմայից շատ-շատ շեղվել եմ: Էստեղ թեման չգիտեմ էլ ինչի մասին էր, ես խոսում եմ մեր ունեցած էս մոդեռն արվեստի ու «դրան» մեր վերաբերմունքի մասին, որը բացակայում ա, ինչը իմհո, կբերի ու բերել ա ծայրահեղ վիճակների:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (07.02.2011)

  17. #57
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,390
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի, և դու ուզում ես ինձ հավատացնես, որ նույն Հայաստանում արվեստ չե՞ս գտնում
    Ի՞նչ անեմ, ման գամ հայկական տարբեր խմբերի ու երգիչների մասին հիացական գրառումներդ գտենեմ, որ «աչքդ մտցնեմ»:
    Ես էլ եմ լավ արվեստ ուզում: Բոլորս ենք լավ արվեստ: Ու ունենք էդ լավ արվեստը՝ վատի կողքին:
    Քիչ են, Chuk, չափազանց քիչ: Տարիներ շարունակ խանութներում Oaksenham-ի ալբոմն եմ փնտրում, լավագույն դեպքում, եթե գիտեն անունը, պատասխանում են, թե խումբը թողարկած ալբոմ չունի:
    «Ակունք»-ի, ավելի ճիշտ՝ Հասմիկ Հարությունյանի ձայնասկավառակը ստիպված եմ եղել ինտերնետով պատվիրել:
    Մի անգամ սխալվեցի, ձայնասկավառակների մի խանութում Լուսիկ Քոշյանի անունը տվեցի… Վաճառողուհին զարմացավ, որովհետև դրանից առաջ ասել էի, թե ժողովրդական երգ-երաժշտություն եմ ուզում: Իսկ հետո իմ հերթն էր զարմանալու, երբ ասաց, որ ունեն ու գնաց բերելու: …Ձայնասկավառակի վրա մի երիտասարդ ժամանակակից աղջիկ էր, որ ոչ մի դեպքում Լուսիկ Քոշյան լինել չէր կարող: Սկավառակի վրա գրված էր երգչուհու անունը («բնականաբար» լատինատառ). Լուսինե Կոշյան (կարծեմ):

    Հլա փորձեի՝ Քրիստինե Պեպելյանի անունը տալ Լուսիկ Քոշյանի փոխարեն… Առնվազն 6-8 սկավառակ կառաջարկեին մի ակնթարթում:

    Լավ արվեստ ստեղծվում է, դրան դեմ ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե աղբը ամեն աստծու օրով ավելացնում են կողքերդ, մի՞թե ավելի դժվար ու զզվելի գործընթաց չի դառնում իսկական արվեստի գործերը դրա տակից պեղել-հանելը:

    Մակերեսայնություն «տերմինի» մասին էլ կարծիքս ասեմ, որ իրար ավելի ճիշտ հասկանանք. պարզությունը նկատի չունեմ, այլ արվածի մեջ հոգու, ջանքի բացակայությունը: Օրինակ՝ Արտո Թունջբոյաջյանի ստեղծագործությունը պարզ է, անկեղծ ու խիստ դրական, Էմմիի արածը՝ պարզունակ, կեղծ ու բացասական:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անի ջան, տարածի լավը:
    Կրկնում եմ, սրանից 40-50-60-70-80-90 տարի առաջ էլ է նույնը եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (07.02.2011)

  20. #59
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,390
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, տարածի լավը:
    Կրկնում եմ, սրանից 40-50-60-70-80-90 տարի առաջ էլ է նույնը եղել:
    Նույնը չի եղել, Chuk, չեմ հավատում: Մարդիկ կային, որ ճաշակ էին թելադրում, ու սովորական մարդը գիտեր, որ այդ թելադրողներին հարգել է պետք, որ իրենց ցույց տվածն իրական արվեստ է, որ, գուցե, հետագայում նաև մշակույթի մաս դառնա: Իսկ եթե այդ նույն մարդուն, թեկուզ բարձր արվեստի գործից առավել, դուր գար իր հարևանի երգածը, երբ վերջինս մի քանի բաժակ կոնծել է, ապա նա հստակ գիտեր, որ դա արվեստ չէ: Մեզ մոտ սա բացակայում է: Ամեն մեկը, ում մտքով անցնում է, իր կոմպլեքսների շղթաները գցում է ժողովրդի վզին ու փորձում «ինքնահաստատվել»: Ինքնահաստատվել՝ մեր հաշվին: Ու ցավալին այն է, որ մենք դա հանդուրժում ենք:
    Մի հատիկ ալիք էին բացել, որ քչից-շատից արվեստ էր ներկայացնում («Արարատ»-ը), այն էլ ծնված օրվանից օրական 2 ժամ պիտի աղբ արտահաներ եթեր: Ու նույնիսկ դա իրեն չարդարացրեց. ալիքը փակեցին:
    Հանրային հեռուստատեսությամբ էնպիսի երաժշտություն են մատուցում ու էնպիսի ֆիլմեր են ցուցադրում, որ գետինն ես ուզում մտնել միայն այն մտքից, որ օտարները հանկարծ կարող են արբանյակային հեռարձակմանը հետևել…

    Չգիտեմ, չգիտեմ…
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 07.02.2011, 00:52:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (12.10.2012)

  22. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,930
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    64 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնը չի եղել, Chuk, չեմ հավատում: Մարդիկ կային, որ ճաշակ էին թելադրում, ու սովորական մարդը գիտեր, որ այդ թելադրողներին հարգել է պետք, որ իրենց ցույց տվածն իրական արվեստ է
    Ան ջան, դու փաստորեն նույնիսկ չես կռահում, որ դու այն ժամանակվ ճաշակ թելադրողներից չես տարբերվում ու նույն ձևով ճաշակ ես թելադրում:
    Ափսոս, որ չես հասկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •