User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Ֆենթզի

  1. #76
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այստեղ եմ ես… անունս տվել ե՞ք
    Խնդրում եմ թվարկել հոգեառության կոնտրակտի պայմանները: Մեջը առնվազն պիտի լինեն

    1/ ոսկու
    2/ աղջիկների
    3/ գրքերի

    մասին կետեր:

    Եվ այլն))) Ես Քրիստոֆեր Մարլոուի «Ֆաուստն» ավելի եմ սիրում)))
    Նահ, Գյոթեինը ավելի խորա: Մենակ "անձնական դժոխքի" իդեան ինչ ասես արժի: Բա նկարները...



    Ի դեպ, վարկած կա որ Մարլոուն իրա Ֆաուսթին առնվազն մասամբ արտապատկերելա ոմն Ջոն Դիից:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 17.03.2011, 00:08:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  2. #77
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելքին մոտ ա՝ Ջոն Դին Մարլոուի ժամանակակիցն էր)))

    Now, Faustus, must
    Thou needs be damn'd, and canst thou not be sav'd:
    What boots it, then, to think of God or heaven?
    Away with such vain fancies, and despair;
    Despair in God, and trust in Belzebub:
    Now go not backward; no, Faustus, be resolute:
    Why waver'st thou? O, something soundeth in mine ears,
    "Abjure this magic, turn to God again!"
    Ay, and Faustus will turn to God again.
    To God? he loves thee not;
    The god thou serv'st is thine own appetite,
    Wherein is fix'd the love of Belzebub:
    To him I'll build an altar and a church,
    And offer lukewarm blood of new-born babes.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (17.03.2011)

  4. #78
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ կարծիքի եք այս քարտեզի մասին՝


  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.04.2011), Ռուֆուս (03.04.2011)

  6. #79
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից հետևումա որ իրա անունը տեղանունա?



    Մեֆիսթոֆելի? Ոչ մի նմանություն չկա:
    Մի գուցե Ֆաուսթի հետ? Էլի ոչ մի նմանություն:

    Թոլքինը գրումա, որ Անգմարի արքան /մի հատ էլ նշեմ, ոչ թե Անգմար արքան, այլ Անգմարի/ նումենորցի տիրակալներից էր, հավանաբար մոգ, որը անհայտ, հավանաբար "բարի" մտադրություններից դրդված վերցրեց նազգուլների ինը մատանիներից գլխավորը ու դառավ նազգուլ: Ինչից հետո սկսեց մեթոդիկ բարի ու լուսավոր ուժերի ջարդը տալ` մերթընդմերթ պարտվելով ու Մորդոր փախնելով: Վարի գնաց սեփական մեծամտության ու թիկունքը չստուգելու ինքնավստահ սովորության պատճառով:

    Մեֆիսթոֆելը միջնադարյան դևա, առաջին անգամ հիշատակվումա Praxis Magia Faustiana գրիմուարում /բավականին միջակ գրիմուարա, պետքա նշել/: Գյոթեի մոտի կերպարը գլխից վեր չի թռնում, ընդհակառակը, պարտաճանաչ կատարումա իր պայմանագրային պարտականությունները:

    Գյոթեի Ֆաուսթը գիտնականա, Մեֆիսթոֆելին կանչումա գլխավորապես ձանձրույթից դրդված: Պետքա նաև նշել, որ Գյոթեի մոտի Ֆաուսթը փրկվումա, խուսափում պայմանագրային պարտականություններից ու փախնում դրախտ:
    Նկատի ունեի Սատանային, ապեր, էն որ աստծո դեմ դուրս եկավ - ու դրա համար պատժվեց...

    Խեղդում ես, Rhayader Մուրադ (c) "Հարսնացուն հյուսիսից"
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #80
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կարծիքի եք այս քարտեզի մասին՝

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Նոստալջի աչքիս սպրոսներից հետո վերընթերցեմ
    The cake is a lie.

  8. #81
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատի ունեի Սատանային, ապեր, էն որ աստծո դեմ դուրս եկավ - ու դրա համար պատժվեց...
    Իմ մոտ տպավորությունա ստեղծվում, որ դու Թոլքինի հետ շատը ծանոթ ես կինոյով:

    Սատանայի/Լուցիֆերի կերպարը Թոլքինի մոտ միանշանակորեն համապատասխանումա Մելկորին: Մելկորը /վերջինիս էլֆերը անվանում են Մորգոթ` ասելա թե թշնամի/ ի սկզբանե փորձումա հավասարվի Իլուվատարի` Թոլքինական դիցաբանության արարչի դեմ` որոշելով գտնել Անմահ Կրակը ու սեփական աստվածային/արարչական բիզնեսը բացել: Ոչ մի կրակ չի գտնում, փոխարենը լցվումա նախանձով ու դառնությամբ ու սկսում ահաբեկչական գործունեություն ողջ էության դեմ` վերջինս աղավաղելով ու տգեղացնելով: Տենց օրկերը` Մելկորի տանջանքներից կերպարանափոխված էլֆերն են: Պրծնումա նրանով, որ Մելկորին վարի են տալիս, երկաթյա թագից վզնոց սարքում ու քարշտալով նետում դատարկության մեջ` որտեղ Մելկորը պիտի մնա մինչև Արդայի վերջը: Վիշապների մեծ մասին բնաջնջում են, բալրոգները փախնում են քարանձավների խորքերը, օրկերը ժամանակավոր մնում են անտեր: Ահամ, Թոլքինի մոտ շատ մռայլ դիցաբանությունա:

    Մելկորից հետո Արդայի ամենաչար արարածի բիզնեսը ընկնումա իրա օգնական Սաուրոնի ձեռը: Սաուրոնը շատ չի մտածում ու ժամանակ չի կորցնում: Նախ սարքումա մատանիներ` որոնք ենթարկվում են իրա մեգամատանուն: Հետո գնում ու կեղծ պրոպագանդայա սկսում Նումենորի արքաների մոտ, վերջիններին անմահություն ու աստվածային ուժ խոստանալով: Արքաները կուտը ուտում են ու որոշում վրա տալ Վալինորի վրա` ինչի հետևանքով Իլուվատարը խառնվումա իրար ու Նումենորը խորտակում: Նումենորից փախած ժողովուրդը հիմնումա Արնորի ու Գոնդորի արքայությունները: Որոշ ժամանակ անց Սաուրոնին վարի են տալիս, մատանին ձեռից առնում, "մոռանում" ոչնչացնել, ու սկիզբ տալիս Մատանիների Տիրակալի դեպքերին /կինոյում Սաուրոնը պատկերվածա վառվող աչքի տեսքով, մինչդեռ գրքում հստակ մարմին ունի/:

    Ավելի կոնկրետ վերոնշյալ դեպքերին կարելիա ծանոթանալ Թոլքինի Սիլմարիլիոնում ու Մատանիների Տիրակալի հավելվածներում:

    Անգմարի արքան` կրկնվեմ, ի սկզբանե մարդա էղել /ի տարբերություն ի սկզբանե արքհրեշտակ էղած Սատանային/, որը ոչ մեկի դեպ առանձնապես չի ապստամբել, ընդունելա Սաուրոնի մատանին ու անցել վերջինի շտաբ: Որոշակի չափով մատանու շնորհիվ անմահ լինելով ու մի շարք այլ գերբնական հատկություններ ունենալով` նա դեռ տեղիք չի տալիս համեմատվելու ում-ում, էն էլ Սատանայի հետ:

    Ինչ վերաբերվումա Ֆաուսթին` Մեֆիսթոֆելը Ֆաուսթում Սատանան չի, շարքային դևա, որին հանձնարարածա Ֆաուսթին ճիշտ ճամփուց շեղել ու հոգին առնել:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 06.04.2011, 21:14:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (12.04.2011), Malxas (06.04.2011)

  10. #82
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, եղբայր, չհասկացար - ես ուղղակի անալոգիա չեմ անում, ուղղակի, փիլիսոփայական մակարդակով եմ նույնացնում այդ նազգուլին Սատանային - ես այդ կերպարը այդպես եմ ընկալում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (12.04.2011)

  12. #83
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, եղբայր, չհասկացար - ես ուղղակի անալոգիա չեմ անում, ուղղակի, փիլիսոփայական մակարդակով եմ նույնացնում այդ նազգուլին Սատանային
    Փիլիսոփայական, մեթաֆիզիկ, դիցաբանական, սիմվոլիկ, արքետիպիկ առումներով քրիստոնեական ըմբոստ հրեշտակ Սատանային Թոլքինի մոտ համապատասխանումա ըմբոստ վալառ Մելքորը, ու մասամբ վերջինիս ծառա Սաուրոնը /մասամբ` Գենդալֆը Մատանիների Տիրակալում մի պահ Սաուրոնի մասին ասումա, որ վերջինս ընդամենը իրական չարիքի սպասավորա/:
    Եթե Սաուրոնը, "երկրորդ սերնդի" չարիք լինելով, դեռ ունի Սատանայի հետ համեմատելի գծեր /երբեմն գեղեցիկ արտաքին տեսք, մարդկանց դյութելու ունակություն, միաժամանակ խավարի ու կրակի հետ առնչություն, մեռյալներին իշխելու ունակություն/ , ապա նազգուլների շեֆը, "երրորդ սերնդի" չարիք` սպասավորի սպասավոր լինելով, արդեն չափից մանրա արքետիպիկ չարիքի աղբյուր հանդիսանալու համար:

    Սատանայի ու թոլքինական կերպարների բավականին լավ համեմատական վերլուծություն կարելիա կարդալ ստեղ`

    http://tolkiensarda.se/new/alster/sauropap.pdf

    - ես այդ կերպարը այդպես եմ ընկալում
    Քո սուբյեկտիվ ընկալումը ընդամենը քո սուբյեկտիվ ընկալումնա: Իրան "փիլիսոփայական" արժեք տալը առանց դրա հիմքեր ունենալու ևս մի անգամա խոսում նրա մասին, որ Թոլքին դու ամենայն հավանականությամբ խորը ու ամբողջական չես կարդացել:

    Տենց ես կարամ սկսեմ Սատանայի հետ համեմատել "Աստեղային Պատերազմների" Դարթ Վեյդերին` բայց նման համեմատությունը հիմնավորել չեմ կարանա, ինչքան էլ վերջինիս "փիլիսոփայական" պիտակ չտամ:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 14.04.2011, 18:28:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  13. #84
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ կարճ անդրադառնալ ֆենտզի ժանրի ամենատարածված ստերետոիպներին, կերպարներին ու գաղափարներին, լիկբեզ անել, էսպես ասած: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք թեման զարգացնել: Կգրեմ էնքան, ինչքան ժամանակ կունենամ: Սկսեմ, երևի, բարբարոսներից:



    Բարբարոսը / The Barbarian




    Բարբարոսները ֆենտզի-սեթթինգի ամենաակնառու ու տիպիկ կերպարներից են: Բնակվում են ցանկացած քաղաքակրթությունից ու մեծ քաղաքներից շա՜տ հեռու տեղերում, հիմնականում՝ ծայրահեղ հյուսիսում (չնայած բացառությունները բավականին շատ են): Ապրում են ցեղային կամ կլանային համակարգներում, համեմատաբար փոքր խմբերով ու փոքր «գյուղերում», կլանների միջև հաճախ պասիվ կամ ակտիվ թշնամանք կա:

    Բարբարոսները հաճախ զբաղվում են պրիմիտիվ-հում մոգությամբ (շամանիզմ, զանազան տոտեմներ/աստվածություններ, բնության ուժեր (ցուրտ, կրակ, մառախուղ և այլն)), պաշտում են իրենցից ոչ պակաս բրուտալ աստվածների (օրինակ՝ Կրոմ), թշնամու նկատմամբ արյունոտ հաղթանակն ու գետնին փռված հակառակորդի դին (ցանկալի է՝ աջ աչքից դուրս ցցված դաշույնի կոթով) վեր են դասում ցանկացած կրոնական զիզիբիզիներից: Բացառություններ, ինչպես միշտ, այս դեպքում էլ կան, օրինակ՝ Ֆաֆհրդը, ով նույնիսկ ընդունակ է հեկեկալու անծանոթ թշնամու դիակի վրա (ում հենց նոր երկու կես է արել սեփական թրով): Եթե ոչ մայրիշխանությունը, ապա «մայրապաշտությունը» բավականին հաճախ հանդիպող երևույթ է, ընդ որում՝ դա որդիական սիրո հետ ոչ մի առնչություն չունի:



    Այս մարդիկ առանձնանում են միջինից շատ բարձր հասակով, խիստ ուժեղ կազմվածքով, լայնաթիկունք են, մկանոտ, հզոր: Բարբարոսները հիանալի ռազմիկներ են՝ լինի զենքով, թե առանց զենքի. առյուծին կամ ինչ-որ հասարակ օռկի եթե թրով կամ կացինով չեն ճղում մեջտեղից, ապա անշնչացնում են ահռելի բռունցքի հարվածով կամ ուղղակի խեղդամահ են անում: Զենքերից գերադասում են երկձեռքանի երկար թուրը (որ գործածում են թեթև սուսերից ոչ վատ), ծանր մարտական կացինը, հաճախ՝ մարտական մուրճը: Չնայած սրան՝ բարբարոսները վարպետ են ցանկացած զինատեսակի գորածության մեջ. անվրեպ կրակում են աղեղից, շպրտած դաշույնով կարող են հեռվից պատին մեխել ցանկացած անզգույշ արարածի և այլն: Ավելին՝ բարբարոսները հայտնի են իրենց մոլեգին բնավորությամբ, դյուրաբորբոքությամբ ու ցավին դիմանալու կարողությամբ: Հաճախ բարբարոսների թրերը կախարդական են լինում և/կամ կռված-կոփված են լինում զանազան կախարդական քարանձավներում, տաճարներում և այլն. այդ թրերը հաճախ հատուկ անուն ունեն: Եթե նույնիսկ զենքը կախարդական չէ, բարբարոսը կարող է դրան ինչ-ինչ կախարդական հատկություններ վերագրել ու մարտի ժամանակ հույսը դնել դրանց վրա, չնայած իրականում բարբարոսի առավելության պատճառը նրա գերմարդկային ուժն են, ճարպկությունը, դիմացկունությունն ու ռեակցիան: Կարողանում են կատարելապես անաղմուկ տեղաշարժվել ցանկացած միջավայրում:



    Հագուստի մասին. բարբարոսները առանձնապես չեն մտահոգվում իրենց հագուկապով, ու հաճախ բավարարվում են գազանների՝ մարմինը մասամբ ծածկող մորթիներով, մի քանի կաշվե աքսեսուարներով (գոտի, ուսափոկ) ու սանդալներով: Սա վերաբերում է նաև ցուրտ հյուսիսում ապրող բարբարոսներին: Սակայն նրանք հաճախ անտարբեր չեն զարդերի նկատմամբ, ու սիրում են իրենց զարդարել բազմաթիվ ապարանջաններով՝ ձեռքերի և ոտքերի, ոսկե շղթաներով, մատանիներով և այլն: Ունենում են երկար մազեր՝ հիմանակում ինչ-որ թելով մի կերպ հավաքած, ավելի հազվադեպ՝ երկար մորուք:



    Բարբարոսները խմում են ավելի շատ, քան ուտում են (իսկ ուտում են աներևակայելիորեն շատ, ինչպես և կարող են առանց սննդի գոյատևել անհնարինության չափ երկար), ու գեղեցիկ սեռին սիրում են ավելի շատ, քան խմում են: Սիրում են անկրկնելիորեն լավ, ըստ հավաստի աղբյուրների, ընդ որում՝ ինչ-որ կենդանական անդիմադրելի ձգողականությամբ են օժտված: Թուլություն ունեն արքայադուստրների նկատմամբ, կամ, ավելի շուտ, արքայադուստրները թուլություն ունեն բարբարոսների նկատմամբ: Խմելուց ուշ ու դժվար են հարբում, բայց երբ հարբում են՝ թող ու փախիր (չնայած Կոնանը մի անգամ խմած ժամանակ քիչ էր մնում գլուխը ջարդեր՝ բախվելով պատին. սա համարվում է նրա սակավաթիվ պարտություններից մեկը): Հարբած բարբարոսի ձեռքում ամեն ինչ մահացու զենք է՝ սկսած քնարից, վերջացրած պանդոկի կաղնեփայտե նստարաններով:



    Ռասսայական առումով բարբարոսները ավելի շատ երվորպեոիդ են, ընդ որում՝ հյուսիսային Եվրոպայի ժողովուրդներին են նման. սկանդինավյան վիկինգները բավականին մոտ օրինակ են: Սպիտակամաշկ են, բաց գույնի մազերով կամ կարմրահեր: Սա, ամեն դեպքում, օրինաչափություն չէ, որովհետև հանդիպում են նաև ցանկացած ուրիշ տեսքի բարբարոսներ, որոնց միավորում է միայն հաղթանդամ կազմվածքն ու քաղաքակիրթ հագուստի նկատմամբ արհամարանքը: Բարբարոսի համար տարածված զբաղմուն է վարձկան կամ ծովահեն լինելը, պակաս հաճախ՝ գողությունը (չնայած բարբարոսների մեջ վարպետ գողեր լինում են): Ինչ-որ թանկարժեք բան եթե չի ստացվում թաքուն վերցնել, բարբարոսը առանց մի վայրկյան վարանելու գործի է դնում իր տպավորիչ զինանոցը, ու վայն եկել է տարել այդ պահին նրան խանգարել փորձող ցանկացածին՝ լինի մարդ, հրեշ, վիշապ, կախարդ, թե գազան: Արդյունքում ոմանք մնում են առաց ոտքերի/ձեռքերի/գլուխների, իսկ բարբարոսի ձիու թամբի վրա ավելանում է ոսկու հերթական պարկը:



    Բարոյական հատկությունները: Բարբարոսները հաճախ եսակենտրոն, սեփական շահը հետապնդող ու բարոյականությունից մղոններով հեռու մարդիկ են, չնայած՝ ձգտելով սեփական շահին՝ նրանք հաճախ լավություն են անում նաև շրջապատող մարդկանց: Անկախ ամեն ինչից՝ առանձնանում են ընկերության սուրբ գիտակցությամբ ու պարտքի զգացումով:

    Ինտելեկտուալ առումով բարբարոսները շատ տարբեր են լինում: Պրատչետի «Սկավառակ-աշխարհում» այն բարբարոսը, ով կարողանում էր առանց շուրթերը շարժելու մտածել, գրեթե ակադեմիկոս էր համարվում իր տեսակի մեջ: Լեյբերի ստեղծած ամենահայտնի բարբարոսը, ընդհակառակը, հրաշալի երգում էր իր գրած երգերն ու ներբողները, տավիղ էր նվագում, ազատ խոսում էր մի քանի լեզուներով ու կարդում էր հին ռուները: Կիմմերիացի Կոնանը բավականին լավ հումորի զգացում ուներ, հակառակ հայտնի ֆիլմին: Չնայած այս ամենին՝ թե՛ ողնուղեղային պարզունակ ռեֆլեքսներով առաջնորդվող բարբարոսին, թե՛ կատակող բարաբրոսին և թե՛ ասմունքող բարբարոսին ավելի լավ է չբարկացնել, որովհետև երկսայր կացինը պտտեցնելով քեզ վրա վազող մկանների ու մորթիների լեռը բավականին տհաճ տեսարան է, և քիչ մարդիկ են ողջ մնացել նման տեսարանից հետո՝ իրենց տպավորությունները շարադրելու համար:


    ------------

    Ոչ միայն կարճ չստացվեց, այլ նույնիսկ անկապ երկար ստացվեց : Կշարունակե՞ք: Հլը էնքա՜ն բան կա գրելու...
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 17.05.2011, 22:43:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (19.05.2011), Kita (17.05.2011), Leo Negri (18.05.2011), Lion (17.05.2011), Sagittarius (17.05.2011), Yellow Raven (17.05.2011), Ռուֆուս (18.05.2011)

  15. #85
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենահետաքրքիրը էն ա, որ ուզում էի սկսել մարդիկ-էլֆեր-օռկեր դասական եռյակի էլֆերից, բայց չգիտես ինչու՝ գրվեց բարբարոսների մասին :
    DIXI
    carpe noctem

  16. #86
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրատչետի «Սկավառակ-աշխարհում» այն բարբարոսը, ով կարողանում էր առանց շուրթերը շարժելու մտածել, գրեթե ակադեմիկոս էր համարվում իր տեսակի մեջ:
    Լաաավն էր: Ու հատկապես միանգամից հիշեցի Շվարցի տապոռ դեմքը "Կոնան"-ում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #87
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաաավն էր: Ու հատկապես միանգամից հիշեցի Շվարցի տապոռ դեմքը "Կոնան"-ում...
    Իսկական Կոնանը լուրջ ու խորը կերպար ա: Նկատի ունեմ Ռոբերտ Հովարդի ստեղծած կերպարին:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.05.2011)

  19. #88
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական Կոնանը լուրջ ու խորը կերպար ա: Նկատի ունեմ Ռոբերտ Հովարդի ստեղծած կերպարին:
    Ի դեպ, Մայքլ Մուրքոքի Էլրիքը ի սկզբանե մտադրվում էր որպես Կոնանի վրա ղժժալու համար նախատեսված կերպար` ընդհուպ մինչև սեփական ալբիմոսության պատճառով աչքերի կարմիր գույնը: Բայց դե հենց առաջին գրքից սեփական կյանք ստացավ ու դարձավ տիպիկ հակահերոսի առաջին նմուշներից մեկը:



    Հուսով եմ հակահերոսների մասին էլ նյութ կլինի:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  20. #89
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ հակահերոսների մասին էլ նյութ կլինի:
    Հակահերոսների մասին գրելը դժվար ա: Իրանց համարյա անհնար ա բերել մի ընդհանուր հայտարարի իրար հետ ու նկարագրել տիպիկ հակահերոսի արքետիպը, որովհետև տիպիկ նախնական հակահերոս չկա: Հերոս-հակահերոս զույգը էնքան էլ պարզ չի, էլի, ինչքան պրոտագոնիստ-անտագոնիստ զույգը: Էլրիկին ու Ռինսվինդին նույն կաղապարի մեջ տեղավորելը շատ բարդ ա, օրինակ: Եթե հասկացող մարդիկ օգնեն, կարող ա և ստացվի, եթե չէ, մենակս գրողը չեմ. հազիվ թե նենց բան գրեմ, որ վերջում ինձ բավարարի: Հետո իրանք համեմատաբար շատ ավելի քիչ են, քան ցանկացած ամենասովորական անտառային էլֆ կամ ինչ-որ քարե գոլեմ: Ավելի լավ ա սկզբում դվարֆերից, մարդկանց թագավորություններից, զանազան ուրիշ հասարակ գոբլիններից պրծնենք, հետո անցնենք երկիմաստ բաներին:
    DIXI
    carpe noctem

  21. #90
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրանց համարյա անհնար ա բերել մի ընդհանուր հայտարարի իրար հետ ու նկարագրել տիպիկ հակահերոսի արքետիպը, որովհետև տիպիկ նախնական հակահերոս չկա: Հերոս
    Էն էլ ոնց կա: Էգիլ Սկարլագրիմսոն, Կուլլերվո, վերջապես Ոդիսևս` առաջին մտքի էկածներն: Սաղ մարդկային դիցաբանությունը վխտումա հակահերոսներով, մարդիկ հնուց ի վեր հակահերոսներին սիրում են:

    Հետո իրանք համեմատաբար շատ ավելի քիչ են, քան ցանկացած ամենասովորական անտառային էլֆ կամ ինչ-որ քարե գոլեմ:
    Դրա համար իրանց մասին գրելը ավելի դժվարա, իսկ կարդալը հետաքրքիր: Մենակ Ժելյազնիի կերպարները ինչ ասես արժեն:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •