User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Ֆենթզի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ խառնել: Թոլքինի MiddleEarth-ը լիովին հորինած աշխարհա` հիմնովին տարբերվող մեզ ծանոթ աշխարհից, դրա համար էլ դասվումա բարձր ֆենթեզիին: Նույնը ասենք կարելիա ասել Նարնիայի, Ամբեռի կամ Մելնիբոնեի աշխարհների մասին:

    Բարձր Ֆենթեզիի աշխարհը`
    -կամ իրականա, բայց իրացիոնալ, մոգական հիմքեր ունի, հիմնվածա մոգական կանոնների վրա
    -կամ երկրորդականա /երբեմն առաջնային` Ամբեռի նման/ ու իրացիոնալ, ու գոյություն ունի իրականից անկախ
    -կամ երկրորդականա ու իրացիոնալ, ու գոյություն ունի իրականի ներսում:

    Իսկ այ Կոնանի դեպքերը տեղի են ունենում իրական, րացիոնալ աշխարհի շատ շատ հին, գրեթե միֆիկ ժամանակներում` ավելացրած մոգական էլեմենտներ, զուտ սյուժեն հետաքրքիր ու սուր դարձնելու համար:

    Թոլքինը իհարկե նամակներում գրումա, որ նկատի ուներ իրական աշխարհի վաղեմի անյալը /նույնը մեկ մեկ նշումա Մուրքոքը Էլրիքի աշխարհի մասին/, բայց իրա աշխարհի հիմնովին տարբերվելը, իրացիոնալ էլեմենտների /Վալինորի նման տեղ ցածր ֆենթեզիում շատ դժվար տեղ կանի/ ճնշող առկայությունը ու հիմքում ընկած ֆանտաստիկ արմատները /որը շատ հեշտա զգալ` համեմատելով նույն Կոնանի հետ/ թույլ չեն տալիս իրան դասակարգել որպես ցածր ֆենթեզի:
    Միաժամանակ Կոնանից հնարավորա հանել ֆանտաստիկ էլեմենտները /ինչպես երբեմն անումա Հովարդը` օրինակ փոխելով ֆանտաստիկ էլեմենտները գիտաֆանտաստիկով, ինչպես "Փղի Աշտարակումա"/, իրանք չեն կազմում Կոնանի աշխարհի հիմքը` ու ինքը մեկա Կոնան կմնա:

    Ասելա թե, եթե բարձր ֆենթեզիում հեքիաթային էլեմենտները կազմում են գլխավոր ճաշատեսակը, ցածրում համեմունքի դեր են կատարում:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 29.01.2011, 22:46:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •