User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հայաստանի համար

  1. #16
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի համար

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ա պրոբլեմը. շատերն են հեռվից նայում:
    Հեռվից նայելը դա պրոբլեմ չի, դա մարդկանց պարապ-սարապությունն է: Բան ու գործ չունեն , ուրիշների կյանքն են քննադատում: Եթե էտքան լավնն են, թեղ իրանց կյանքով ապրեն: Չէս? կարծում...

  2. #17
    Սկսնակ անդամ Basaeff-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.01.2007
    Հասցե
    ֆորպոստ, հարավային կովկաս
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի համար

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ ոչ մի կապ չունեմ մետրոյում փակցված հայտարարությունների հետ:
    Ապա պետք է նշեմ , որ ինձ ոչ ոք գումար չի վճարում այդ աշխատանքի համար: Ես այն անում եմ սիրով և իմ վարձատվությունը` այդ մարդկանց աչքերի շնորհակալությունն է:

    Հարկեր էլ միայն մուծում են այն մարդիկ, ովքեր հազիվ են ծայրը ծայրին հացնում: Փորձը ցույց ա տալիս, որ մարդ ինչքան հարստանում է, այդքան քդզիբանում է:


    Նույնիսկ մեր պայմաններում ոմանք ստիպված են հարկ վճարել անկախ ցանկությունից կամ նույնիս դա չանելու ռիսկից: Այդ պատճառով կարծում եմ չափազանցնում եք:

  3. #18
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, հասկանում եմ, մեր երկիրը պաշտպանել ա պետք, ռուսներին չպետք ա թողենք որ մեր երկրի սաղ գործարանները, երկաթգիծն ու կարևորագույն օբյեկտներն առնեն, "փախցնեն" մեր իսկ առաջից, ես միայն Հայաստանիս "համար եմ", ok.
    Խնդրում եմ "դավաճան", "անհայրենասեր" պիտակները չկպցնել ու մի հատ հեշտ ու հասարակ հարցիս պատասխանել, իմ սիրելի Հայաստանը իմ համար ի՞նչ ա արել:

    I love my life and I celebrate it every day...

  4. #19
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչքանով է տեղին այստեղ տեղադրել այս հոդվածը, բայց կարծում եմ Հայաստանի համար հանուն Հայաստանի մենք ՉՊԻՏԻ ՀԱՆԴՈՒՐԺԵՆՔ նման բաներ, հերիք է, վերջ, ու ինչքան կարելի է

    Ինչո՞ւ և ի՞նչ անել, որ «ինչու»-ներ չլինեն
    ՇԱԲԱԹ, 31 ՀՈՒԼԻՍ 2010 17:04

    Երեկ երկար ու ծանր օր էր: Արտակ Նազարյանի հուղարկավորությունն էր: Երբեք ինձ էդքան անօգնական ու անպաշտպան չէի զգացել իմ երկրի ներսում տեղի ունեցածի անհեթեթության կոնտեքստում: Երբ հայկական facebook-ն ակտիվանում է ինչ-որ հարցի շուրջ, ես սպասում եմ հասուն, լուրջ ակցիայի: Այս դեպքում սպասում էի ժողովրդական պոռթկման… Հուսախաբ եղա… Տղայի վերջին ճանապարհը Բանգլադեշից Շահումյանի գերեզմանոցն էր: Նախօրեին շատերն ինձնից հասցե էին հարցնում ու երբ ես ասում էի՝ «ՀԱ Բ2 թաղամաս, Բաբաջանյան 129, երկրորդ մուտք, 31 բն. 7-րդ հարկ», ասում էին՝ «Չենք գտնի»… Ու իրոք, եթե ընկերներս ինձ մեքենայով չբերեին, ես էլ գուցե չգնայի, որովհետև ձին ոտք կկոտրեր էդ անծանոթ թաղերում Նազարյանների տունը փնտրելով: Ամենահամառներն էին եկել, և նրանք, ովքեր նախկինում եղել էին Արտակենց տանը: Եկան մարդիկ, որոնք դժավրությամբ գտել էին, ու պատմեցին, որ երկու շենք էն կողմ թաղի բնակիչները անտեղյակ էին պատահարից, իսկ դա նշանակում է, որ ինտերնետից դուրս շատ քիչ է եղել ինֆորմացիան միջադեպի մասին:

    Ամերիկան իր զոհված զինվորականներին թաղում է պատվով, նրանց դագաղները ծածկվում են պետական դրոշով, հուղարկավորությունը հաճախ վեր է ածվում հայրենասիրական շքերթի, ինչ պայմաններում էլ զինվորականը մահացած լինի: Զգացվում է, որ երկիրն է կորուստ կրել, ոչ միայն ընտանիքը:

    Ինչո՞ւ չպիտի Արտակի հուղարկավորությունը սկսվեր քաղաքի կենտրոնից, թափորը լիներ բազմամարդ, դիակառքը՝ Հայաստանի դրոշներով, ինչո՞ւ չպիտի անցներ Աբովյանով, Մաշտոցի Պողոտայով, Սարյանով ու Թումանյանով, ինչո՞ւ ողջ Երևանը չպիտի տեսներ իր բանակի խայտառակությունը: Դրա փոխարեն գերեզմանոցի ճանապարհին սառած ու անբնական դեպքերով, դպրոցականի անճաշակ դիզայնով ճանապարհային պաստառների վրայից մեզ էին նայում զոմբիացած մեր «անունավոր», հայտնի մարդիկ, ու ասում էին՝ «Մեր անունն է Հայկական Բանակ»: Այո, քո անունն է Հայկական Բանակ, զոմբիացած հայ ժողովուրդ, քո բանակը քո պետության «մինի» տեսակն է, ուր շատ խտացված, փակ համակարգում դրսևորվում են քո բոլոր արատները: Իսկ ամենամած արատը դա անարխիա ծնող ուժի գերադասությունն է:

    «Անպատժելիությունը ամենամեծ հանցանքն է, նա նորանոր հանցանքներ է ծնում» աֆորիզմը վազն է անցել մեր մեծամեծների ուղեղների մոտով, դե խի՞ չանցնի որ, բա իրենց ո՞վ պատժի, որ երկիրը սարքել են «բարդակ», էնպիսի մի անարխիա է տիրում, որ Մախնոն ի՞նչ է դրա կողքին…

    Ինչո՞ւ գոնե մեկը ընդդիմադիր կուսակցություններից չառաջարկեց իր օֆիսային տարածքը արարողոթյան համար, այդ էլ է ինձ համար անհասկանալի: Նրա՞նք ինչից են վախենում: Թե ողջը մետաֆորա է, ողջը սուտի, ողջը անկապ ու աննպատակ պայքարի իմիտացիա: Ես չեմ հասկանում այլևս ոչինչ:

    Արտակի դեպքում հայրենիքի, պետության մասնակցությունն արարողությանը սահմանափակվեց զորամասի փոխհրամանատար, փոխգնդապետ Եղոյանի և երկու զինվորների ձևական այցելությամբ Արտակենց բակ: Տուն նրանք այդպես էլ չհամարձակվեցին մտնել ոչ երեկ, ոչ էլ հոգահանգստի օրը, բա երե՞ս պիտի ունենաս նայելու սգող մոր աչքերին, լուռ կամ գոռացող «Հանուն ինչի՞ զոհվեց, սպանվեց որդիս» հարցին պատասխանելու համարձակություն, գոնե պաշտոնական՝ ինքնասպանության վարկածը ինչ-որ կերպ հիմնավորելու վարկած…

    Զինվորականները, որոնք իհարկե հենց իրենք չէին սպանել Արտակին, ու նաև իրենց վրա ծանր պարտականությունն էր դրված «գալոչկա» դնելու համար, իբր՝ ցավակցում է Հայկական Բանակը, ամեն կերպ փորձում էին աննկատ լինել թաղմանը մասնակցող ընկերների և բարեկամների մեջ: Հետո՝ չնայած տրանստպորտի սուղությանը, ոչ ոք նրանց մեքենան չնստեց գերազմանատուն հասնելու համար:

    Ինչո՞ւ Պաշտպանության Նախարարը չբարեհաճեց այցելել, ցավակցել ու ներողություն խնդրել Արտակի մորից որդու անհեթեթ մահվան համար, որը ոչ հայրենիքի պաշտպանությանն էր պետք, ոչ բարգավաճմանը:

    Ես գիտեմ, թե ինչու: Որովհետև մենք ոչխարի հոտ ենք, հովիվի ճիպոտից վախեցած, նույնիսկ հարևանի մինուճար որդու թաղմանը պատուհաններից նայող ժողովուրդ ենք: Բա ո՞նց կլինի, բա ընտանիքներ ունենք, աշխատանք ունենք, գուցե՝ պետական, պետական էլ չլինի, համենայն դեպս իշխանական կլանների մանկլավիկներից ու պարազիտներից մեկի բիզնեսի մեջ ենք աշխատում: Որովհետև թաղմանը մասնակցողներից մեկի արդար պոռթկումը քիչ էր մնում վեր ածվեր վեճի: Մարդն ասեց, որ Արտակին սպանել են, ու թող մարդիկ պահանջեն արդարադատություն, որ մեղավորները պատժվեն, իսկ մեղավորներին կոծկողները պաշտոնաթող արվեն, որ մարդիկ պատուհաններից չնայեն, այլ իջնեն մոտիկից նայեն աճյունին, որից սահմռկեցուցիչ բան ես կյանքում չէի տեսել…

    Եվ որ Արտակի կարված բերանը մեր բոլորիս դեմքն է՝ եթե չես փակում բերանդ, չես խոսում բանակում տիրող ուժի լեզվով՝ կրակում են ու կարում, պետք է հասկանալի լինի յուրաքանչյուրիս: Ի դեպ, խոսակցություններ էին պտտվում մարդկանց մեջ, ելնելով մարմնի քայաքայման աստիճանից որ դեպքը հուլիսի 27-ին չի կատարվել, այլ ավելի շուտ: Եվս մի վարկած, որ շատ տարօրինակ է: Եթե ոչ մի կրիմինալ չկա, ապա ինչո՞ւ են թաքցնում իրական մահվան օրը, ինչո՞ւ են դատաբժշկական փորձաքննիչները խուսափում ինքասպանությունից զատ այլ վարկածներ դիտարկել, ինչո՞ւ են քիչ թե շատ այդ ոլորտներում ընդգրկված մարդիկ փսփսում, ու նույնիսկ չեն էլ անհանգստանում, որ փսփսոցները կարող են լսվել… Ինչո՞ւ էր հոգևորականը «Հայր մեր» կարդում ու դրախտ ճամփում մեղք գործած երիտասարդին, որն ինքասպանության դեպքում պիտի գնար ուղիղ քրիստոնեական դժոխք… Ինչուների շարանը վերջ չունի, բայց դրանք տալուց հետո պետք է հաստատակամություն ունենալ դրանց պատասխանները ստանալու համար պայքարել:

    Ես չեմ կարող երբեք մոռանալ Ծովիկենց բնակարանը, որի նորոգման ու կարգի բերման համար էլ (երևում էր, ինչ-որ նախանորագային վիճակ էր տանը) Արտակը գնացել էր ծառայելու մեր «ՀԶՈՐ ԲԱՆԱԿՈՒՄ», Ծովիկը՝ ԱՄՆ սովորելու, որը հարամեց էլի Հայրենիքը, որ գա ու մի լավ տեղ ավելի լավ վարձատրվող լրագրություն անի…

    Ես չեմ կարող մոռանալ նրանց մոր՝ Հասմիկի դեմքը, նրա խոսքերը՝ «Ախր ինչի՞ քեզ սպանեցին, հրեշտակս, սպանեցին՝ թող գոնե դու վերջին զոհը լինես»:

    Ու երբ Ծովիկին գրկեցի ցավակցելու, նա ինձ ասեց՝ «Լուս ջան, գիտեմ դու ինչեր ես անում facebook-ում», ես պատասխանեցի՝ «Ոչինչ չլիներ, ես էլ ոչինչ չանեի»… Մարդիկ հո գիժ չե՞ն, հո ինադու ընդդիմություններ ու պայքարներ չեն մոգոնում, մարդիկ բողոքում են անարդարության դեմ, մարդիկ չեն ուզում աննպատակ ու անհեթեթ զոհեր, ուզում են կարգուկանոն լինի երկրում: Իսկ երբ չկա, պիտի ամեն ինչ անեն փոխելու համար:

    Մի քանի ամիս առաջ, եթե մեկն ինձ ասեր, որ ես սոցիալապես կակտիվանամ էն կարգի, որ ռիսկ կանեմ նույնիսկ թաղման գնալ, որ ինձ համար պրոբլեմ է, էսպիսի բաներ կգրեմ՝ չմտածելով, որ կարող եմ դառնալ մերժված պերսոն իշխանական գրական շրջաններում, որ հիմա դոշ կտամ ամենուր իմ «ճշտի» համար, որը միակն ՝ «Ազատություն և արդարություն», ես կասեի՝ գնացեք հոգեբուժարան: Բայց ամեն ինչ փոխվում է, ես էլ եմ փոխվում, ու փոխվում է առաջնայնությունը…

    Երբ սեփական անվտանգությունդ ու հացի խնդիրը տեղի են տալիս համամարդկային արժեքների համար պայքարին, ուրեմն մարդաէությունդ բարելավում է ապրում, որը սոցիալականից կարևոր է՝ այն հավերժության խնդիր է, այլ ոչ միայն այս կյանքի:

    Շատ խոսեցի: Ես ուզում եմ, որ Արտակի գործով արդարությունը հաղթի: Բայց ես չգիտեմ ո՞նց անել: Չեմ ուզում ամեն ինչ մնա միայն facebook-ում: Ի՞նչ է պետք անել դրա համար: Ուզում եմ բանվոր դասակարգ լինել, որ կորցնելու ոչինչ չունենամ…

    Հողը թեթև լինի քեզ Արտակ, որին չեմ ճանաչել, բայց ով օգնեց ինձ ինքս ինձ ճանաչել…

    Լուսինե Վայաչյան
    ---------- Ավելացվել է՝ 15:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:47 ----------

    իսկ հետո.........

    САМОСУД-Ը ՍԿՍԵԼ Ա…

    Բանակում իրավիճակն իրապես հասել է քաոսայինի, ընդ որում հեռանկարի վտանգավոր հետևանքներով: Սա մի տեղ է, որտեղ մարդկային հարաբերությունները կարգավորվում են մոնղոլ-սովետական, կիսագողական, գազազած ու սոված պատրիարխալ տրամաբանությամբ: Վիճակն այնքան ծանր է, որ ազատության օդը մի քիչ շնչած մարդն ընտրում է ինքնադատաստանը` ընդհուպ մինչև սպանության և ինքնասպանության միջոցով:

    Ինքն իր երկրի քաղաքացու վրա կրակելու հրաման արձակած հրամանատարն ու այդ հրամանն իրականացնող զինվորը հայտնվել են էկզիստենցիալ ընկճախտի մեջ և այս սահմանային իրավիճակում կյանքի գինը որպես արժեք այլևս ոչ ակտուալ է դարձել: Վիրավորանքն այնքան խորն է, որ մարդն ընտրում է իր կյանքի գնով վրեժ լուծել` առանց վարանելու ու ամենևին կարևոր չէ` իրեն են այս անգամ վիրավորում, թե կողքինին:

    Մարդկային համակեցության պաշարը սպառած այս “ուժեղների” հասարակությունում խնդիրներն այլևս լուծվում են самосуд-ով: Երբ մարդը հասկանում է, որ այլևս ելք չունի, որ որևէ մեկը` լինի դա իր ընտանիքը, պետությունը, հասարակությունն ու աշխարհն ընդհանրապես, իրեն գոյության ապաստան չի տալու: Ավելին` ընկճված, վիզը կախ ու աչքերն ամբողջ կյանքում գետնին հառած, վախվորած մի անասունի է վերածելու ու ստրուկի պես սատկացնելու է որպես հոգի: Ինքն այլևս ապրելու այսպիսի հեռանկար չի ուզում: Սա է այն սահմանը, երբ մարդն ընտրում է ինքն իր դատն ու դատաստանն անել, պատիժ ու մեղք անել և ազատվել ստորաքարշ այս գոյությունից, որ կոչում են կյանք:

    Վախի ու անդադար լարվածության պայմաններում ապրող մի ողջ հասարակություն, որը նման հոգեվիճակում է հենց այդ բանակում ստեղծված իրավիճակի պատճառով: Սա իրապես դժոխային պայմաններում չհայտնվելու, ողջ կյանքում հոգեբանական լուրջ բարդույթներից ու հետքերից զերծ մնալու, մարդկային արժանապատվությունը վիրավորող ու սրտի ամենրոպեական երկյուղով ապրող ամիսներից “խուսափելու” մասին է:

    Անհանգստությունից ծերացող ու իրենց ձագերին գազազած, անկուշտ-անաստված գել ու գազանին հանձնած ծնողների մասին է: Սա մի տարածք է, որտեղ մարդկային կեցությունն այլևս ինքնահոսի մեջ է և աննպատակ գոյության այս մղձավանջում գորշությունից, հոգևոր ու մտավոր դատարկությունից հոգնած մարդու միակ ազատումը մահն է գիտակցված:

    Ինքնադատաստանն ու ինքնասպանությունը սահմանային իրավիճակին բնորոշ երևույթներ են, մինչդեռ ազատությունը սահման չունի, ինչպես սահման չունեն միտքն ու տիեզերքը, իսկ “սահմաններ դնողներին” այսուհետ самосуд-ն է պատասխանում` ուրիշ ելք չկա…

    ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ
    30 հուլիս, 2010 թ.
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 94
    Վերջինը: 03.09.2012, 11:10
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Գովազդը Facebook-ում՝ հասանելի Հայաստանի համար
    Հեղինակ՝ Sench, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.04.2010, 23:09
  5. Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2010, 08:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •