Կոմիտասյան մշակումները մեր երգարվեստի Սրբության Սրբոցն են.... էստեղ այլ կարծիք լինել չի կարող....
Մյուս կողմից սահմանափակվել միայն Կոմիտասյան մշակումներով, նշանակում է չզարգանալ, չունենանալ նոր մշակույթ... ի վերջո ընդունելով հանդերձ որ Նարեկացին մինչ այժմ էլ էտալոն է մեր գրականության մեջ, չենք կարող ժխտել որ ունենք նաև Չարենց, Թումանյան, Տերյան, Մեծարենց, վերջի վարյանտ նաև Անտաշայան.....
Ապրելով եվրոպական և ասիական մշակույթների մի յուրօրինակ խաչմերուկում մենք դարեր շարունակ հարևան ժաղովուրդներին տվել ենք մեր մշակույթից, օգտվել ենք նրանց մշակույթից: Այսօր նայելով թուրքական ազգային պարերը չենք կարող դրանք չնմանեցնել մեր Քոչարուն, ու այլ պարերի....
Ի վերջո զարգացումը նշանակում է նաև նորի ներդրում: Ի՞նչ արեցին թուրքերը. կին վերցնելով հայ, հույն, ասորի և այլ ազգերի կանանց, մաքրեցին իրենց իրենց արյունը, դարձրեցին նոր ազգ: Թուրքական մյուս ժողովուրդների համեմատ նրանք ավլի բարձրահասկան են, ավելի սպիտակամորթ, նրանց իգական սեռի ներկայացուցիչները ավելի գեղեցիկ էն, քան կարող էր լինել իր մեջ ներփակված ազգի պարագայում:
Արվեստը զարգանում է նույն պրիցիպներով:
Պատմության ընթացքում անընդհտ տուր և առից հետո արդեն դժվար է (եթե ոչ անհնարին) պարզել հստակ հայկականը կամ թուրքականը: Մենք ամենևին չպիտի խորշենք դրանից: Ընդֆունելով հանդերձ որ "ոմն կոմպոզիտոր" իր դելիտանտական հայտարարություններով սխալ եզրահանգումների բերեց, պետք չի չնկատել որ նրա ասածներում ճշմարտության հատիկ կար:
Սազը, օրինակ, վաղնջական ժամանակներից լինելով հայկական գործիք սովետական շրջանում "նվիրաբերվեց" Ադրբեջաբնցիներին ու մենք կորցրեցինք այդ մշակույթը... Ժամանակի մշակութային գործիչները հային անհարիր համարեցին սազանդարությունն ու աշուղական հայ արվեստը հավասարեցրին հողին, պատճառաբանելով թե դա քոչվորների մշակույթ է: Ադրբեջանը վերցրեց այն ու դարձրեց իր մշակույթի մի մասը, դարձրեց, զարգացրեց ու հիմա հպարտանում է դրանով:
Հիմա հարցը: ի՞նչն է մեզ խանգարում օգտվել ասիական ելևեջներից, եթե մենք նույնպես ասացի ենք:
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում..... Չարենց
Ի վերջո պետք չի հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: մենք ինչքան էլ ասենք, որ մենք եվրոպացի ենք, միևնույն է չենք դադարում ասիացի լինել` դրա բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ:
Ասիական ելևէջները պետք է մշակվեն և հայկականացվեն, համապատասխանեցվեն մեր մշակույթին լուրջ երաժշտագետ-երգահանների միջոցով, այլ ոչ թե դեռ պամպերսը չհանած երգահանիկներին թույլ տանք ուղղակի կիրառել դրանք: Այ ողջ խնդիրը սրանում է:





Էջանիշներ