Շատ լավ է, որ այդքան դիտումներ կան: Բայց իմ դիտողությունները վերաբերում էին ոչ թե դիտումների քանակին, այլ դիտորդների վրա ունեցած տպավորության աստիճանին: Իմ կարծիքով, այն կարելի էր դարձնել ավելի ազդեցիկ:
Համաձայն եմ: Իսկ եթե ցուցադրեր մի քանի պատմա-մշակութային հուշարձանների ողբերգական վիճակը և ավելացներ այն փաստը, որ մշակույթի նախարարը դրանցով չի զբաղվում, այլ նրա առաջնահերթ հոգածության առարկա է կազմում «կենդանի ձայնը» համերգների ժամանակ, պատկերն ավելի ցայտուն կդառնար:Իսկ նախարարներին ուղղված «մեղադրանքները», չեմ կարծում, որ չի հիմնավորում. եթե կոնկրետ օրինակներով ցույց ա տալիս, որ էսօրվա արվեստն աղբ ա, էդ արդեն բավարար հիմք չի՞ մշակույթի նախարարին մեղադրելու համար:
Ինչ վերաբերում է մնացած նախարարներին, շատերս ՀՀ-ում գիտենք նրանց «ցնցող» նախաձեռնությունների մասին: Բայց հատկապես Սփյուռքը կարող է այնքան էլ տեղյակ չլինել, թե ինչն է պատճառը նման մեղադրանքների: «Հիմարության մարմնավորման» փոխարեն կարելի էր պատմել «Լեզվի մասին օրենքի փոփոխությունների» միջոցով ստեղծվող բացասական նախադրյալների մասին, ու բոլորն ավելի շատ կհամոզվեին:
Ինչ ասեմ, անձամբ ինձ երբեք չի համոզել, երբ ինչ-որ մեկը որևէ խնդիր տեղափոխել է անձնական դաշտ: Եթե ուզում է բան ասել նրանց, թող անձամբ դիմի որևէ միջոցով:Իսկ վիրավորական արտահայտությունների պահով, Արս ջան, որ ասում ես՝ պետք չի ցածրանալ, ինձ թվում ա հեղինակը ինչքան նպատակ ա ունեցել որոշակի լսարանի էդ ցույց տալու, մի էդքան էլ նպատակ ա ունեցել ուղիղ վիրավորել էդ «արվեստագետներին». երևի մտածել ա, որ ուրիշ ձև վիրավորի, չեն հասկանա, որ վիրավորում ա![]()
Տվյալ նախաձեռնությանը դեմ չեմ, պարզապես նշել եմ, թե ինչպես, իմ կարծիքով, կարելի է նրա ազդեցությունն ավելի զգալի դարձնել:






Էջանիշներ