Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Հայերը ասիացի են՝ Եվրոպային սահմանակից, բայց ասիացի: Եթե Հայկական լեռնաշխարհն ա մեր պատմական հայրենիքը, ուրեմն բոլորս էլ լավ գիտենք Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը: Ու ի՞նչ վատ բան կա ասիացի լինելու մեջ: Ասիացի են արաբները, չինացիները, ճապոնացիները, հնդիկները, պարսիկները, ազգեր, որոնք այնպիսի հետք են թողել համաշխարհային մշակույթի պատմության մեջ, որ ոչ միայն հայերի, այլև ցանկացած եվրոպական ժողովրդի համար շատ դժվար կլինի համեմատվել:
Չասացի, թե վատ բան կա ասիացի լինելու մեջ: Եվրոպացի լինելու մեջ էլ վատ բան չկա: Ուղղակի, իմ կարծիքով, հայերը ասիացի կամ եվրոպացի չեն: