User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Հայ արվեստի վերջը

  1. #61
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, եթե մեկն ու մեկդ Աշոտ Լյուդվիգովիչի ֆեյսբուքյան ֆրենդն եք, նայեք նրա պատին, էդ վահրամ պետրոսօղլուի թեմայով ազգիս «մեծերն» են քննարկումներ անում (Նազենի Հովհաննիսյան, Շպռոտ և այլն), կարծում եմ լիքը ջղայնանալու թեմա կգտնեք, եթե ուզում եք իհարկե

  2. #62
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հայազն երիտասարդները ԱԱԾ-ին խնդրում են միջոցներ ձեռնարկել «ազգի քերուկների» դեմ
    22:20 • 17.02.11

    «Հայազն երիտասարդների միաբանություն» (ՀԵՄ) հասարակական կազմակերպությունը այսօր մամլո հաղորդագրություն է տարածել, որը վերնագրել է որպես «Բաց նամակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը» և որում մտահոգություն է հայտնում օրերս «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանի և երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած որոշ մտքերի կապակցությամբ։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ «վահրամ պետրոսյան (թերևս անուն ազգանունը դիտավորյալ է փոքրատառերով գրվել- Tert.am) անունով թյուրիմացությունը, ով իրեն կոմպոզիտոր է հորջորջում, մեծ Հայ, աշխարհահռչակ երգահան Սասուն Պասկևիչյանի հետ տված ասուլիսում հանդես է եկել ակնհայտ պրոադրբեջական քարոզչությամբ` քանիցս բարձրացնելով թշնամական ադրբեջանի չեղած մշակույթի արժեքը, ստորադասելով ազգային ցանկացած արժեք»։

    Այնուհետև հաղորդագրության մեջ ներկայացվում են բառացի մեջբերումներ ասուլիսից, որոնք հնչեցրել է Վահրամ Պետրոսյանը. «Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է, որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն, և իմ բոլոր ընկերները, ես չունեմ էնպիսի ընկեր, ով չսիրի ադրբեջանական երաժշտություն։ Նշանակում է, որ նրանց էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն»։

    «Հայազն երիտասարդների միաբանությունը» իր զայրույթն է հայտնում, որ «այսպիսի մտքեր է արտահայտում մի ազգի ներկայացուցիչ, ում ազգը ադրբեջան կոչվող պետության ձևավորումից մինչ օրս անդադար կոնֆլիկտների մեջ է ներքաշվում հենց ադրբեջանի կողմից, մի ազգի ներկայաչուցիչ, որը գազանաբար մորթվեց Սումգայիթում, Բաքվում… Ցավալին այն է, որ այսպիսի ելույթ ենք լսում հենց Սումգայիթի ոճրագործության տարելիցի նախօրեին։ Համոզված ենք, որ այսպիսիք կարող են մեծ ազդեցություն ունենալ դեռահասների հոգեբանության վրա, և պահանջում ենք ձեռնարկել միջոցներ ազգի այսպիսի քերուկների դեմ»,- ասվում է ՀԵՄ-ի հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք, որ երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վահրամ Պետրոսյանը իր արտահայտած մի շարք մտքերով զարմացրել է ասուլիսի ներկաներին՝ միաժամանակ ակնհայտորեն զբաղվելով թուրքական և ադրբեջանական երաժշտության քարոզչությամբ։ «Ես կարող եմ ապացուցել, որ իմ երգերը կապ ունեն թուրքական մելիզմների հետ։ Բայց դա մի քիչ անլուրջ զբաղմունք կլինի։ Կոնսերվատորիայի ֆոլկլորի բաժնի մասնագետներն անգամ չեն կարող ապացուցել, թե որ մելիզմն է թուրքական, որը` արաբական, որը` հայկական։ Այդ խնդրի մեջ իրենց քիթը չեն խոթում շատ լուրջ մասնագետներ, փոխարենը դրանով զբաղվում է բնակչության 99%-ը։ Բոլորը ծակ պրոֆեսորներ են, որոնք վստահ են, թե շատ լավ պատկերացնում են, որ դա հայկական չէ։ Թե ինչակա՞ն է, թե ինչո՞ւ է ինչական, չեն կարող բացատրել, դա նրանց պետք չէ, որովհետև դիլետանտներին հիմնականում հետաքրքրում է խոսելը, այլ ոչ թե փաստերով ինչ-որ բան ապացուցելը։ Չեմ ուզում արդարանալ, թե իմ երգերում չկան թուրքական լադեր, որովհետև շատ հնարավոր է, որ կան։ Ես շատ եմ ուզում, որ լինեն թուրքական էլեմենտներ, և շատ ուրիշ ազգերի նույնպես»։

    Երիտասարդ երգահանը նաև կասկածի տակ է առել Առնո Բաբաջանյանի երաժշտության հայկական ծագումը. «Այնտեղ ջազային էլեմենտներ են օգտագործված, ռուսական, արտասահմանյան էստրադային ինչ-որ էլեմենտներ։ Եթե Բաբաջանյանի երգերը կոնկրետ արաբական չեն, հայկական էլ չեն։ Դե, ո՞նց լինեն հայկական։ Հայկականը ո՞րն է, կարո՞ղ եք բացատրել։ Ինձ համար ծիծաղելի է, երբ լրագրողները կամ այլ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում են խոսել արաբականացումից կամ թուրքականացումից։ Ես շատ ուրախ եմ այն միքսի համար, որ այսօր կատարվում է հայկական երգարվեստում, ամեն ինչ անում եմ, որ այդ միքսը շարունակվի։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում շատերն ունենալու են առիթ ականջները փակելու, որովհետև հիմա արդեն ունեմ մի քանի գործեր, որ Առնո Բաբաջանյանի երգերը սիրողները չեն սիրելու»,- ասել է նա։

    Ներկաներին զարմացրել է նաև Սայաթ-Նովայի վերաբերյալ նրա հնչեցրած միտքը. «Մարդիկ փաստեր ունեն, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի է, որովհետև ադրբեջաներեն երգեր է գրել։ Դե, մի լսեք Սայաթ-Նովա»։

    Զավեշտալի են եղել հատկապես նրա արտահայտած մտքերը, որոնք վերաբերել են տաղանդաշատ երգիչ-երգահան Արթուր Մեսչյանին, որի մասին խոսելու առիթը եղել է «32 ատամ» ակումբի կողմից Մեսչյանին ծաղրի ենթարկելու փաստը։ «Ես շատ եմ ծիծաղացել այդ համարի վրա։ «32 ատամ» ակումբն այսօր մասսաների համար շատ ավելի մեծ բան է կատարում, քան Արթուր Մեսչյանը, անհամեմատելի է այսօր նրանց ռեյտինգը։ Արթուր Մեսչյանն ինձ համար չի կարող լինել լավ արվեստագետ, որովհետև լավ արվեստագետը չի կարող միանգամից բացառել նոր երգիչներին։ Տեսել եմ հարցազրույց, որ նա իրոնիկ խոսում էր Արման Հովհաննիսյանի և նրա երգածի մասին։ Այդպես իրոնիկ ես հիմա կարտահայտվեմ նրա մասին. այդ ի՞նչ է երգում, այդ ո՞նց է երգում։ Ավելի հեշտ է գրել խոր երգեր, քան թեթև, լայն զանգվածներին հասու երգեր։ Դրա նման ինչ-որ մեկը, որ միշտ մնացել է իր այդ ձևի մեջ, իր դիրքի մեջ` կիթառը ձեռքին նստած` խորը բաներ է ասում, չի ընդունում Ալիշա Քեյսին։ Մինչդեռ նա համաշխարհային դեմք է։ Չեմ ընդունում Մեսչյանին, որովհետև կաղապարված մնացել է իր «Ուր էիր, Աստված» երգի մեջ»,- ասել էր Վահրամ Պետրոսյանը, ում արտահայտած մտքերը քննարկումների առարկա են դարձել նաև բլոգերում և սոցիալական ցանցերում։ Այս թեմայի վերաբերյալ բլոգներից մեկում արված գրառումը նույնիսկ վերնագրվել է «Հերթական սև փիառը կամ վահրամ պետրոսօղլու»։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (19.02.2011), CactuSoul (18.02.2011), Chilly (18.02.2011), davidus (18.02.2011), einnA (18.02.2011), Hayazn (11.09.2011), Lianik (18.02.2011), Malxas (18.02.2011), Նաիրուհի (18.02.2011), Ռուֆուս (18.02.2011)

  4. #63
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձնից չի, Արս, ազնիվ խոսք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (18.02.2011), Ungrateful (18.02.2011)

  6. #64
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կռուտիտլա՞ր
    Վահրամ Պետրոսյան «Ադրբեջանի նկատմամբ ատելությունն իմ արյան մեջ է ` մեծ չափաբաժնով»

    Վերջին շրջանում հասարակության մեջ ու մամուլում ամենաքննարկվող թեման հայտնի երգահան Վահրամ Պետրոսյանի մամուլի ասուլիսն էր: Այն wikilieks-ից ու Եգիպտոսի հեղափոխությունից հետո ամենաքննարկվողն էր հայկական իրականությունում: Տաղանդավոր երգահանին մեղադրեցին վերջին տասնամյակում հայկական իրականության բոլոր թերությունների մեջ` տնտեսական աճի ցածր տոկոսից ու դրամի արժեզրկումից մինչև մարտի 1-ի իրադարձությունները ու Շահումյանի անկումը: Այն, որ այս ամենը պատվիրված էր, պարզ էր ի սկզբանե: Մշակութային ասուլիսի նման լայնածավալ տարածումը, հեռուստաընկերություններից մեկի պարբերաբար ցուցադրումն ու արագ և չկողմնորոշված կարծիքի ձևավորումը ապացուցում էր, որ աղմուկը պատվիրված է: Neonews.am-ի հետ զրույցում Վահրամ Պետրոսյանն անրադառնալով թեմային` նշեց. <<Հրավիրվել էր մամուլի ասուլիս, որտեղ անընդհատ մեղադրանքեր էին հնչում իմ հասցեին` կապված արևելյան ելևէջներ օգտագործելու հետ, ինչը ես չեմ ընդունում: Նշեմ , որ հեռուստաընկերություններից մեկով գնացած ռեպորտաժը ոչ միայն բացարձակապես կապ չունի իրականության հետ, այլև իրականացվել է մարդկային ու լրագրողական էթիկայի բացահայտ խախտումներով: Ես ընդամենը ասել եմ, որ մենք` հայերս, գտնվում ենք նաև արևելյան մշակույթի դաշտում, և ուզենք թե չուզենք, մեր մեջ կրում ենք այդ մշակույթի տարրերը: Ես սա դիտարկել եմ մշակույթի, երգարվեստի դաշտում, ոչ թե քաղաքականության, կամ հասարակական գիտակցության, եվ իմ ասածը լրագրողի կողմից կտրվել է ենթատեքստից ու օգտագործել կեղտոտ նպատակներով: Իմ համար պարզ է այս ամբողջ պատմության և պատվիրատուն, և նպատակը, ինչը ինձ ընդամենը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ես ճիշտ էի, որ որոշեցի չշարունակել համագործակցությունս այդ մարդկանց հետ: Ես ընդհանրապես չէի անդրադառնա այս թեմաներին, եթե վիրավորանքը լիներ անձնական, բայց ինչ-որ մարդիկ, որոնք հայրենիքի ու հայրենասիրության հետ որևէ կապ չունեն, ինձ փորձում են մեղադրել իմ հարենիքը չսիրելու մեջ: Նշեմ, որ ի տարբերություն իրենց, ես ծառայել եմ Հայոց բանակում և երդում տալուց եղել եմ բացարձակ անկեղծ, ես սահման եմ պահել ու սահման եմ պահել նույն ադրբեջանի դեմ, որոնց հանդեպ ես ավելի քիչ ատելությամբ չեմ լցված,քան մյուսները: Այդ ատելությունը, ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ իմ արյան մեջ է` մեծ չափաբաժնով: Եվ անձնական ատելությունը Ադրբեջանի նկատմամբ ու իմ սերն առ հայրենիք այնտեղ չի քննարկվել. չի քննարկվել, որովհետև ավելորդ եմ համարել այդ մասին խոսել, ինչպես, որ ավելորդ է ամեն անգամ խոսել նրանից, որ ես սիրում եմ իմ ծնողներին: Ես այնտեղ խոսել եմ այն մասին, որ կան որոշակի արևելյան ելևէջներ հայկական որոշ երգերում, բայց ես չեմ արտահայտել իմ վերաբերմունքն այդ մասին, այսինքն ես չեմ ասել, որ դա լավ է կամ վատ, այլ ասել եմ, որ դա կա: Բայց դա չի նշանակում, որ դա ադրբեջանական է կամ, ես սիրում եմ դա, ավելին, ասեմ ճիշտ հակառակը` ադրբեջանական երաժշտության ճնշող մեծամասնությունը փոխառնված է հայկականից և այսօր անգամ իմ երգերը թարգմանելու և երգելու համար նրանք ինձանից թույլտվություն են խնդրում: Ինչևէ, ամենակարևորն այն է, որ այդ ասուլիսի ժամանկ չի խոսվել այդ ամենի նկատմամբ իմ վերաբերմունքի մասին, այլ խոսվել է դրանց առկայության մասին, և ավելին, ասել եմ, որ այդ երևույթը, ինչքան որ կա մեզ մոտ, տաս անգամ շատ կա Ադրբեջանում: Ու ինձ համար ամենացավալին այն է, որ իմ հայրենասիրությունից խոսում են մարդիկ, որոնք պատրաստ եղան հանուն վերևի հրամանի` կասկածի տակ դնել ամեն մի սրբություն ու շահարկել այնպիսի սուրբ բան, ինչպիսին հայրենիքն է: Ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ իմ հայրենիքի համար, իմ գրած երգերից շատերը, այդ թվում <<Մանկական Եվրատեսիլի>> երգը, Ռազմիկ Ամյանի երգը, որով նա բերեց Հայաստանին գլխավոր մրցանակ ու էլի շատ ու շատ երգեր հաղթանակ են բերել իմ երկրին ու իմ հայրենիքին, ու այսօր էլ պատրաստ եմ թե իմ երգերով ու թե իմ արյամբ ծառայել ազգիս ու հայրենիքին: Իմ համար որևէ նշանակություն չունի, թե ինչ կմտածի իմ մասին ինչ-որ լրագրող, ես այս հարցազրույցը համաձայնվեցի տալ միայն այն բանի համար, որ իմ ժողովրդին ասեմ, որ ես սիրում եմ իմ հայրենիքը, որ ես արյամբ ու գենետիկ հիշողությամբ ատում եմ ադրբեջանցիներին, ու ներողություն խնդրեմ այն թյուր կարծիքի համար, որ ստեղծվել էր իմ անձի շուրջ, լրագրողի ոչ մասնագիտական ու ոչ մարդկային արարքի և իմ` հավասարակշռությունից դուրս գալու պատճառով>>:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Absar21 (18.02.2011), davidus (18.02.2011)

  8. #65
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական արվեստի վերջը = Վահրամ Պետրոսյան +1+1+....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.02.2011), davidus (18.02.2011), Kuk (18.02.2011), Lianik (18.02.2011), Tig (18.02.2011)

  10. #66
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ո՞վ ա արա. ինչքան ուզում ա մոնտաժեն, մեկա մեջն ասում ա՝ ինձ ու իմ հընգերներին դուր ա գալիս, իմ ու իմ հընգերի էության մեջ կա ադրբեջանական ելևեջները: Ուղղակի հիմա մոդա ա դառել արհեստական ձևով ինչ-որ անասուն սկանդալ սարքել սեփական անձի շուրջ ու դրանով դառնալ ճանաչված, սա ուղղակի հետ կանգնեց կեսից, որտև մեծ թափով քֆուր թափվավ դեմքին, չդիմացավ ճնշմանը: Նույն ձևով շպռոտը ոռը բացում ընգնում էր մեյդան, նույն ձևով էն ֆիան մի հատ տափակ ապուշություն գրեց ու իրան կադրի մեջ գցեց, նույն ձևով էն վիոլետը, հազար ներողություն, իրա ծորացող հեշտոցը փորձեց սարքել հանրության քննարկման թեմա, նույն ձև վերջերս ինչ որ եթերի պուտանկա իրա նկարը ֆոտոշոփով սարքել էր ծեծված պուտանկի նկար ու տարածել էր, ինքն էլ տենց էր փորձել սկանդալ հորինել իր շուրջ, էդ էլ չստացվեց, ու սենց սրանց նմանները գալիս-գնում մոռացվում են: Ուշադրություն դարձրեք հիմիկվա ստեղծագործողներին. ոչ թե փորձում են արժեք ստեղծել, այլ փորձում են տարբերվել մյուսներից, ու քանի որ չի ստացվում որպես լավը տարբերվել, ընտրում են ավելի հեշտ ու իրանց հոգեհարազատ տարբերակը՝ վատով տարբերվելը, որ մարդիկ կարդան, տեսնեն աղբ ա, էդ քիչ ա, պետքա էն կարգի աղբ ստեղծեն, որ մարդիկ չդիմանան ու քֆրտեն բարձրաձայն, ու իրանց անունը հերթական անգամ պղծի միջավայրը: Վերջերս ակումբի էջերն էլ էր պղծվում ինչ որ չիշիկի հոտ ունեցող բառակույտով: Զզվելի ա արդեն էս կեղտի համատարած արտադրությունը: Ու որ մեղադրում ես, ասում ես՝ էս ինչ քաք ես ստեղծել, արդարանում են՝ Բիյոնսն էլ ա ոռը բացում, Ջանիս Ջափլինն էլ ա նառկաման, Ֆրեդի Մերկուրին էլ ա գոմիկ և այլն: Արա՛, դուք ձեզ մի համեմատեք համաշխարհային մեծությունների հետ, դուք Ջանիս Ջափալին ու Բիյոնս չեք, Մադոննա ու Էլթըն Ջոն չեք, Չարենց չեք ու չեք դառնա սրանցից ոչ մեկը, այ չկայացածներ, որտև ձեր համար արվեստը ոչ թե արժեքավորը ստեղծելն ա, այլ արվեստը քաքի ու հեշտոցի վերածելն ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Absar21 (18.02.2011), davidus (18.02.2011), Farfalla (18.02.2011), Lianik (18.02.2011), murmushka (18.02.2011), My World My Space (18.02.2011), Norton (18.02.2011), Tig (18.02.2011), Ungrateful (18.02.2011), Դարք (18.02.2011), Հենրիկ Բաբաջանյան (18.02.2011), Շինարար (18.02.2011), Ուրվական (18.02.2011)

  12. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ ստեղ են ասել՝ իձի նա ֆիգ... քեզ էլ, հընգերներիդ էլ...

    Ժողովորւդ, բայց ինձ էլ է թվում, որ սա շոու է՝ ևս մեկ անգամ հանրության ատելությունը ադբեջանցիների նկատմամբ բորբոքելու։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (18.02.2011)

  14. #68
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ստեղ են ասել՝ իձի նա ֆիգ... քեզ էլ, հընգերներիդ էլ...

    Ժողովորւդ, բայց ինձ էլ է թվում, որ սա շոու է՝ ևս մեկ անգամ հանրության ատելությունը ադբեջանցիների նկատմամբ բորբոքելու։
    Դավ ջան, ի՞նչ շոու...
    Խի ատելություն բորբոքելու համար մարդիկ ինքնապատվազրկության են գնո՞ւմ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  16. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ի՞նչ շոու...
    Խի ատելություն բորբոքելու համար մարդիկ ինքնապատվազրկության են գնո՞ւմ...
    Նախ ատելությունը բորբոքելու համար չէ, այլ փողի։ Հետո էլ մի մոռացի, որ «թիթեռները» աշխարհում ամենաշուտն են սկսել փողով ինքնապատվազրկությամբ զբաղվել։ Նորմալ երևույթ ա, չեմ զարմանում....

  17. #70
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, ի՞նչ շոու...
    Խի ատելություն բորբոքելու համար մարդիկ ինքնապատվազրկության են գնո՞ւմ...
    Ոչ թե գնում են, այլ ուղարկվում են: Ով իրանց մեջտեղ ա քցել, ով հացի փշուրներ ա շպրտել երեսներին, որ հիմա սենց լպիրշ ձևով ասում ա՝ ես լավ եմ ապրում, այ իրանք էլ ոնց ուզեն՝ հետները վարվելու են, Որտև սրանք լավ ապրել ասելով հասկանում են չորս ակ ունեցող ժեշտ քշելը, քաղաքի կենտրոնում գտնվող խանութներից շոր առնելը, քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններում կոֆե խմելը: Այ էսքանը ով իրանց համար ապահովի, կդառնան էդ մարդու նասկու թայը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 18.02.2011, 14:20:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Absar21 (18.02.2011), Albus (19.02.2011), Lianik (18.02.2011), Norton (18.02.2011), Tig (18.02.2011), Ungrateful (18.02.2011), Դարք (18.02.2011), Ձայնալար (18.02.2011), Նաիրուհի (18.02.2011)

  19. #71
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Դաաաաաաաաաաաաաաաաաա՜...

    Աննորմալ ա...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  20. #72
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեք, երնեկ կլիպի հեղինակի ու ձեր բոլորի արտահայտած, իմ չարտահայտած զայրույթը, ու մեր բոլորի ծախսած ներվերը իմաստ ունենային:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2011), einnA (18.02.2011), Tig (18.02.2011), Դեկադա (18.02.2011), Նաիրուհի (18.02.2011), Շինարար (18.02.2011)

  22. #73
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, Վահրամ Պետրոսյանի գրած երգերը համոզված չեմ որ լսել եմ, հետևաբար չեմ կարող օբյեկտիվ կարծիք հայտնել իր երգերի մասին, չնայած հարցազրույցում մի երկու երգի բառերի հատվածներից ոնց որ մի երկու բան հիշեցի, եթե ճիշտ եմ հիշում՝ անկապություն էին։

    Բայց հարցը դրանում չի։ Անկախ նրանից, իրա գրած երգերը օբյեկտիվորեն լավն են թե՝ չէ, Էդ մարդը կարծում ա, որ ինքը լավ երգեր ա գրում։ Ես էլ, դուք էլ, եթե մտածենք, որ մի բան լավ ենք անում, շարունակելու ենք անել ու պաշտպանել մեր արածը, չէ՞։ Ու ինքն էլ փորձում էր քննարկել, հարցնում էր ի՞նչն ա վատ իր երգերի մեջ և այլն։ Որպես պատասխան Պասկևիչյանը, լրագրողները, ֆեյսբուքի, Ակումբի և այլն անդամները կատաղած հայհոյում են էդ տղուն։

    Ինչի՞ համար։ Որ կարծում ա որ լավն են էդ երգերը ու անկեղծորեն ասում ա էդ մասի՞ն։

    Ժողովուրդ ջան, ինձ թվում ա զայրույթը սխալ տեղ ա ուղղված, անզորությունից քավության նոխազ ենք փնտրում։
    Պրոբլեմը նրանում չի, որ էդ տղու ստեղծածը զիբիլ ա։ Պրոբլեմը նրանում ա, որ էսոր չունենք կամ քիչ ունենք լավ արվեստ։ Որ լավը չի տարածվում, որ հեռուստատեսությամբ լավի փոխարեն զիբիլն են ցույց տալիս, մեր հարսանիքներին ու քեֆերին էդ նույն մակարդակի երաժշտություն ա հնչում։ Ու կոպիտ ասած, էսօր մեր պրոբլեմը մեր ամլությունն ա, լավ արվեստ ունենալու մեր անկարողությունն ա։ Մենք էդ գիտակցությունից ենք սենց կատաղում։
    Եթե լավը շատ լիներ, ընտրություն կատարողն էլ լավը ընտրեր, մեզ էդքան չէր հուզի Վահրամ Պետրոսյանը, էդքան չէր խանգարի տենց մարդկանց գոյությունը։ Կամ մաքսիմում կհուզեր էնքանով, որքանով որ կմտահոգեր, եթե, ասենք, ձեր ինչ–որ հարազատ մարդ ցածր մակարդակի երաժշտություն լսեր։ Վատ երաժշտություն լսելու համար չեք հայհոյում չէ՞ ձեր հարազատին, ուղղակի փորձում եք ծանոթացնել լավի հետ, ցույց տալ լավը։

    Մի խոսքով, ոնց որ Բգոն ասեց, ավելի լավ ա էդ տղուն հայհոյելու փոխարեն գնանք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գլուխը ջարդենք, կամ ՀՌԱՀ–ին ու նմանատիպ բաներին նշանակողներից սկսենք։

    Կամ գուցե ավելի լավ ա եթե կարում ենք լավ արվեստ ստեղծենք ու լավը տարածենք։ Մեր հարսանիքներին էլ էդ ադրբեջանական կոչվածի փոխարեն որակյալ երաժշտություն միացնենք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2011), ars83 (18.02.2011), CactuSoul (18.02.2011), Rhayader (18.02.2011), Հենրիկ Բաբաջանյան (18.02.2011), Ձայնալար (18.02.2011)

  24. #74
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոի գիտեք վերջը որն ա, որ էսքանից հետո ասում են համարձակ տղայա, մարդկանց ականջին խորթ բաներ ա ասել, դրա համար ծանր են տանում: Էն որ գրել ա, որ ազգին կծառայի իրա արյամբ ու երգերով, չհավատաք: Ինքը մենակ կարա ծառայի ազգին մարդկանց սեռական պահանջները գոնե մասամբ բավարարելով:
    Лучше Гор могут быть только Горы.

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (18.02.2011), Ungrateful (18.02.2011), Դարք (18.02.2011)

  26. #75
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում ա ադրբեջանական կամ թուրքական երաժշտությանը, եթե դրա տակ ռաբիզը, մուղամն ա հասկացվում, էն որ մեր ռեստորաններում օր ու գիշեր լսվում ա էլի, ես էդ երաժշտությունը ցածրարժեք եմ համարում։ Բայց ոչ նրա համար, որ ադրբեջանական ա։ Արվեստը երկրների միջև քաղաքական հարաբերություններով չի արժեվորվում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2011), Rhayader (18.02.2011), Skeptic (18.02.2011), Դարք (18.02.2011), Հենրիկ Բաբաջանյան (18.02.2011), Ռուֆուս (18.02.2011)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նարեկացի արվեստի կենտրոն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.01.2012, 13:06
  2. Մտքեր արվեստի մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 14.07.2011, 13:36
  3. Facebookի վերջը?????
    Հեղինակ՝ Amalia_, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.01.2011, 22:49
  4. Ազգային երգի երեկո «Նարեկացի» արվեստի միությունում
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.09.2010, 09:42
  5. Մտքեր արվեստի մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 23.03.2009, 08:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •