User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Հայ արվեստի վերջը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արս, ես երաժշտությունից շատ հեռու եմ տեքստով զգացածս արտահայտելու համար՝ մասնավորապես «քառալար», «մաժորա-մինորային կառուցվածք» արտահայտությունները ինձ ոչինչ չեն ասում, էս վերջերս մոդայիկ է դառել ինչ-որ կոտորակային թվեր նշել՝ «ինքը 8/6-ի մեջ ա երգում» դա էլ ինձ ոչինչ չի ասում, բայց երբ լսում եմ երաժշտություն, գլխումս կարմիր «լամպուշկա» ա վառվում, երբ որ չհայկական (իմ կարծիքով) երանգներ եմ նկատում: Օրինակ էդ կարմիր լամպը երբեք չի վառվում Կոմիտաս լսելիս, շատ հաճախ վառվում է գուսանական երգերի դեպքում, դե ժամանակակից կլկլացնողներին էլ չասեմ: Այնուամենայնիվ իմ զգացողությունը էն ա, որ ինչը որ ստեղծել, մշակել ա Կոմիտասը հենց դա ա բուն հայկականը, որը զերծ ա օտար ազդեցություններից (ավելի ճիշտ կլինի ասել երկար ժամանակ զերծ ա մնացել օտար ազդեցություններից՝ մասնավորապես արաբա թրքական ազդեցությունից, կարող ա 2000 տարի առաջ մեկից ազդվել ա, էդ չենք հաշվում): Ըստ այդմ, քո նշած արևելյանը ոչ մի կերպ չեմ կարողանում վերագրել նաև մեզ այդուհանդերձ ասածս զգացական, սուբյեկտիվ ու չհիմնավորված ա, դրա համար չեմ հանդգնում չհամաձայնվել հետդ:

    Հետաքրքիր է, իսկ, օրինակ արաբներն ունե՞ն այնպիսի երաժշտություն, որը հնարավոր չէ «մտցնել» ընդհանուր արևելյանի տակ, ինչպես որ մենք ունենք նշածդ գեղչկական և հոգևոր երաժշտությունը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (19.02.2011), CactuSoul (18.02.2011), davidus (19.02.2011), Philosopher (18.02.2011), Rhayader (18.02.2011), Skeptic (18.02.2011), Շինարար (18.02.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս, ես երաժշտությունից շատ հեռու եմ տեքստով զգացածս արտահայտելու համար՝ մասնավորապես «քառալար», «մաժորա-մինորային կառուցվածք» արտահայտությունները ինձ ոչինչ չեն ասում...
    Խնդրեմ, Բագ ջան, սա քառալարերի մասին:

    Օրինակ էդ կարմիր լամպը երբեք չի վառվում Կոմիտաս լսելիս, շատ հաճախ վառվում է գուսանական երգերի դեպքում, դե ժամանակակից կլկլացնողներին էլ չասեմ:
    Գուսանական երգերը, իմ կարծիքով էլ՝ տարբերվում են: Բայց ես համարում եմ Սայաթ-Նովայի արվեստը հայկական, բայց զուտ հայկական չեմ կարող անվանել՝ հայկական-արևելյան: Չեմ կարող մեր մշակույթի այդ հսկայական ու արշեքավոր շերտից հրաժարվել, ու ասել, թե չէ՛, մերը միայն Կոմիտասն է: Վերջիվերջո, ի՞նչ կշահենք մենք գուսանականից հրաժարվելով:

    Այնուամենայնիվ իմ զգացողությունը էն ա, որ ինչը որ ստեղծել, մշակել ա Կոմիտասը հենց դա ա բուն հայկականը, որը զերծ ա օտար ազդեցություններից (ավելի ճիշտ կլինի ասել երկար ժամանակ զերծ ա մնացել օտար ազդեցություններից՝ մասնավորապես արաբա թրքական ազդեցությունից, կարող ա 2000 տարի առաջ մեկից ազդվել ա, էդ չենք հաշվում): Ըստ այդմ, քո նշած արևելյանը ոչ մի կերպ չեմ կարողանում վերագրել նաև մեզ ...
    Ինչո՞ւ ոչ: Անգամ լրիվ օտար մեղեդին հայ մարդը երբ սկսել է երգել, իր մշակույթին բնորոշ ձևով է սկսել երգել, ձևափոխել է, ու դրանով արդեն սկզբնականը չի մնացել օտար (չի էլ դարձել զուտ հայկական, իհարկե), բայց արդեն հայկական տարր կա մեջը: Ինչո՞ւ դա էլ չասենք՝ մերն է: (Ինչ-որ չափով, գոնե):

    Հետաքրքիր է, իսկ, օրինակ արաբներն ունե՞ն այնպիսի երաժշտություն, որը հնարավոր չէ «մտցնել» ընդհանուր արևելյանի տակ, ինչպես որ մենք ունենք նշածդ գեղչկական և հոգևոր երաժշտությունը:
    Դժվարանում եմ պատասխանել հարցիդ, արաբական երաժշտությանը շատ մակերեսայնորեն եմ ծանոթ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (18.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նարեկացի արվեստի կենտրոն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.01.2012, 13:06
  2. Մտքեր արվեստի մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 14.07.2011, 13:36
  3. Facebookի վերջը?????
    Հեղինակ՝ Amalia_, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.01.2011, 22:49
  4. Ազգային երգի երեկո «Նարեկացի» արվեստի միությունում
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.09.2010, 09:42
  5. Մտքեր արվեստի մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 23.03.2009, 08:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •