User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Պոստ-ռոք / Post-rock

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պոստ-ռոք / Post-rock

    Մի փոքրիկ պատմական ակնարկ վիկիից

    Պոստ-ռոք

    Ոճային սկզբաղբյուրները՝ ալտերնատիվ ռոք, կրաուտռոք, ամբիենտ, էլեկտրոնիկա, մինիմալիզմ, շուգեյզիգ, պրոգրեսիվ ռոք
    Մշակութային սկզբնաղբյուրը՝ 1980-ականների վերջից մինչև 1990-ի սկիզբը, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում
    Հիմնական գործիքները կիթառ, բասս կիթառ, հարվածայիններ, ջութակ և թավջութակ: Երբեմն կիրառվում են նաև վոկալ, փայտե փողային գործիքներ, գլոկենշպիլ և ստեղնաշարային գործիքներ
    Սկսվել է համատարած պոպուլյարություն վայելել 2000-ականներից և գնալով ավելի պոպուլյար է դառնում:
    Պոստ-ռոքի հիմնական ռեգիոններ Մոնրեալ, Իսլանդիա, Չիկագո, Լուիսվիլլ և Գլազգո

    Պոստ-ռոքը ալտերանտիվ և պրոգրեսիվ ռոքի ենթաոճ է, որը բնորոշվում է ռոքին բնորոշ գործիքների կիրառմամբ : Պոստ-ռոք ոճի երաժիշտների ու խմբերի երաժշտությունը հիմնականում ինստրումենտալ է: Պոստ-ռոքի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է 60-70-ականների Velvet Underground խումբը, էքսպերիմենտալ, մինիմալիստ երաժիշտներ ու կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասսը, Բրայըն Ինոուն, Ստիվ Ռեյքը:

    Պոստ-ռոքի ամենահայտնի խմբերից են.

    Sigur Rós
    Mogwai
    Talk Talk
    Explosions in the Sky
    Godspeed You! Black Emperor
    God Is An Astronaut
    Thee Silver Mt. Zion Memorial Orchestra & Tra-La-La Band
    Mew
    Múm
    Amiina
    The Evpatoria Report
    Mono

    և այլոք
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.01.2011, 04:45:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (29.01.2011), Freeman (06.02.2011), Kita (28.01.2011), Rhayader (28.01.2011), Sagittarius (28.01.2011), Skeptic (28.01.2011), Yellow Raven (28.01.2011), Դատարկություն (28.01.2011), Հարդ (31.03.2012), Մուշու (12.11.2016), Ֆոտոն (03.05.2012)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sigur Rós, Mogwai, God Is An Astronaut, Thee Silver Mt. Zion Memorial Orchestra & Tra-La-La Band, Múm լսել եմ՝ լավն են: Mew տանել չեմ կարողանում: Մնացածին ծանոթ չեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #3
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sigur Rós ու God Is An Astronaut
    Էս երկու խմբերի մասին վատ բան ասել նշանակումա փայտե տախտակին գլխով երեք անգամ խփել Ընդ որում չնայած երկուսն էլ ստեղծագործում են հիմնականում պոստ-ռոք ոճում, բայց երկուսի երաժշտությունը կիլոմետրերով տարբեր է իրարից

    Mogwai ու Explosions in The Sky էլի սիրում եմ, ժամանակի ու ալբոմների պակասի պատճառով շատ չեմ լսել իրանց, բայց վերևիններին շատ քիչ են զիջում իմ կարծիքով:

    Mono-ն մի քանի անգամ փորձեցի լսեմ, բայց ամեն անգամ կեսից փոխում էի ալբոմը, մի փոքր ձանձրալի էին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (29.01.2011)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ մի քիչ փիլիսոփայելը...

    Պոստ-ռոքի հետ առաջին անգամ ծանոթացա Vanilla Sky ֆիլմի շնորհիվ, ֆիլմի վերջում հնչում էր մի երաժշտություն, որը պարզապես ապշեցնում էր իր գեղեցկությամբ: Հետո պարզեցի, որ դա իսլանդական Սիգուռ Ռոս խումբն է, երգի անունը՝ Untitled 4 (հայտնի է նաև Njósnavélin Ոչինչ Երգ անունով): Յութուբում գտա Սիգուռ Ռոսի մի քանի երգեր, լսում էի, վայելում ու ապշում, մի՞թե ժամանակակից երաժշտությունն այսքան առաջադիմել է, որ արդեն այսպիսի եթերային գործեր են ստեղծվում:



    Սիգուռ Ռոսից հետո ծանոթացա մյուս պոստ-ռոք խմբերի հետ՝ Մոգվայ, Explosions In The Sky, Godspeed You! Black Emperor, Mono և այլն: Չէի ասի, որ բոլոր խմբերը դուր եկան, կամ բոլոր խմբերի երգերը հավանեցի: Շատ դեպքերում միօրինակ ու ձանձրալի երաժշտություն էր (ինչն ի դեպ որոշ խմբերի դեպքում իրոք այդպես է), բայց հիմնականում շատ գեղեցիկ գործեր կային: Ու ամենահետաքրքիրն էն է, որ պոստ-ռոքում ստեղծագործող խմբերը իրար հետ բազմաթիվ նմանություններ ունենալով հանդերձ շատ տարբեր են թե ոճային, թե երաժշտական առումներով: Սկսեմ ներկայացնել իմ ամենասիրած խմբերին:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (31.03.2012)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոստ-ռոք ասելով ես նախևառաջ պատկերացնում եմ Իսլանդիան, քանի որ ոչ մի ուրիշ երաժշտական ոճ չի կարողանում էդքան լիարժեքորեն ներկայացնել Իսլանդիայի հրաշալի բնությունը: Սկսենք բնականաբար Սիգուռ Ռոսից, որին նվիրված թեմա Ակումբում արդեն կա -Սիգուռ Ռոս



    Թողարկել է հինգ ալբոմ

    Von (1997)
    Ágætis byrjun (1999)
    ( ) (2002)
    Takk... (2005)
    Með suð í eyrum við spilum endalaust (2008)

    Սիգուռ Ռոսի երաժշտությունը ունի մի քանի առանձնահատկություններ.
    1. Աղեղով կիթառի օգտագործումը, որը Սիգուռ Ռոսի երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ եթերային, առեղծվածային էֆեկտ
    2. Վոկալիստ Յոնսի Բիրգիսսոնի ֆալցետը, որն իրականում ոչ թե վոկալ է, այլ ևս մեկ «երաժշտական գործիք»
    3. Ի տարբերություն պոստ-ռոքային խմբերի մեծ մասին, Սիգուռ Ռոսի երգերն ունեն խոսքեր: Որոշ երգերում երգում են իսլանդերեն, սակայն հիմնականում երգերը իրենց հորինած «վոնլենսկա» լեզվով, որը բաղկացած է անիմաստ վանկերից:

    Ինչպիսի՞ բառերով կարելի է բնութագրել Սիգուռ Ռոսի երգերը - եթերային, առեղծվածային, կախարդական, մռայլ, մինիմալիստական, հեքիաթային, մի փոքր դեպրեսիվ, բայց հուսադրող, հանգստացնող, ծորացող... Սիգուռ Ռոսի երաժշտությունը կարծես թե Իսլանդիայի բնությունը լինի՝ դատարկ, առաջին հայացքից միապաղաղ ու միանման, սակայն իրականում շատ բազմազան, սառն ու անհրապույր, սակայն միևնույն ժամանակ գեյզերների ու հրաբուխների պես ջերմ ու կենդանի:

    Իմ կարծիքով Սիգուռ Ռոսի լավագույն ալբոմը ( ) է (չնայած Von ու Ágætis byrjun ալբոմներն էլ գրեթե նույնքան լավը): ( ) ալբոմը անուն չունի, հենց զույգ փակագծերն են անունը, նույնիսկ երգերը անուն չունեն, հենց էդպես էլ կոչվում են Untitled 1, Untitled 2 ... Untitled 8: Ալբոմն ամբողջովին հորինած «վոնլենսկա» լեզվով է: CD-ի հետ գալիս է դատարկ բուկլետ, որի մեջ երգերի անվանումների տակ ունկնդիրները կարող են գրել երգերի իրենց սեփական մեկնաբանությունները: Ալբոմը պայմանականորեն բաղկացած է երկու մասից. առաջին չորս երգը ավելի թեթև ու հուսադրող են, մինչդեռ երկրորդ կեսը ավելի ծանր ու մռայլ է:

    Untitled 1 (հայտնի է նաև Vaka անունով)


    Untitled 7 (հայտնի է նաև Dauðalagið Մահվան երգ անունով)


    Untitled 8 (հայտնի է նաև Popplagið Փոփ երգ անունով)


    Դե իսկ Սիգուռ Ռոսի ամբողջական գեղեցկությունը անհնարին է զգալ ու պատկերացնել առանց Heima համերգային ֆիլմի, որտեղ խումբն ու Իսլանդիան մեկ ամբողջական օրգանիզմ են ներկայացնում:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (29.01.2011), Freeman (27.06.2011), Yellow Raven (28.01.2011), Հարդ (31.03.2012), Մուշու (12.11.2016)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որը տալու ու հետ չստանալու համար շնորհակալություն ...-ին
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    amiina



    Սիգուռ Ռոսի «Heima» համերգային ֆիլմը դիտողները կհիշեն լարային գործիքներ նվագող աղջիկների կվարտետը: Աղջիկները սկզբում դասական երաժշտություն էին նվագում, իսկ Սիգուռ Ռոսի հետ մոտ տասը տարի տևած համատեղ ձայնագրություններից ու համերգային շրջագայություններից հետո 2007թ-ին թողարկեցին առաջին ստուդիո ալբոմը՝ Kurr անվանումով: Այնուհետև նրանց միացան երկու տղա և խումբը 2010թ-ին թողարկեց երկրորդ ստուդիո ալբոմը՝ Puzzle անվանումով: Բացի դասական լարային գործիքներից աղջիկներն (ու տղաները) օգտագործում են բազմաթիվ ավանդական ու էկզոտիկ գործիքներ - երաժշտական սղոցներ, կալիմբաներ, երաժշտական տուփեր, մի խոսքով ամեն ինչ, ինչի վրա կարելի է նվագել, արդյունքում ստացվում է տարօրինակ ու մի տեսակ անմեղ երաժշտություն:

    ամիինայի երաժշտությունը եթերային է, հեքիաթային, ձմեռային, կարելի է նույնիսկ ասել աղջկական: ամիինա լսելիս պատկերացնում ես մանկական հեքիաթները, որտեղ վերջում բարին միշտ էլ հաղթում է չարին

    Rugla


    Seoul


    What are you waiting for?
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (16.03.2011), Մուշու (12.11.2016)

  13. #8
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող. նոր Sigur Ros - Untitled 7-ն էի փնտրում,արդյունքների մեջ սենց բան կար՝Sigur Ros - Untitled 7 [OST Dead Space] «Dead Space»-ի մեջ էս երգը կա՞
    The cake is a lie.

  14. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող. նոր Sigur Ros - Untitled 7-ն էի փնտրում,արդյունքների մեջ սենց բան կար՝Sigur Ros - Untitled 7 [OST Dead Space] «Dead Space»-ի մեջ էս երգը կա՞
    Ոնց հասկացա ոչ թե OST-ի մեջ է, այլ թրեյլերի մեջ է օգտագործվել:
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.06.2011), Yellow Raven (27.06.2011)

  16. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման էլ մոռացության մատնեցի....
    I may be paranoid but no android!

  17. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Talk Talk



    Բոլոր հանճարեղ խմբերի պես կազմավորվել է Անգլիայում
    Թողարկել է 5 ալբոմ

    The Party's Over (1982)
    It's My Life (1984)
    The Colour of Spring (1986)
    Spirit of Eden (1988)
    Laughing Stock (1991)


    Հիմա կհարցնեք, թե էս 80-ականների խումբը ինչ գործ ունի 90ականների վերջին ձևավորված պոստ ռոքի հետ... Talk Talk սկզբում ստեղծագործել է New Wave ու SynthPop ոճերում: Չնայած Talk Talk-ը կարիերայի սկզբներում մեծ կոմերցիոն հաջողություններ ունեցավ, իսկ իրենց It's My Life երգը տեղ գտավ հիթ շքերթներում, քննադատները այդքան էլ բարեգութ չէին խմբի նկատմամբ՝ նրանց անվանելով Duran Duran-ի անհաջող ու անտաղանդ կլոն:

    Ամեն ինչ փոխվեց 1988թ-ին թողարկված Spirit of Eden ալբոմով, որում խումբը իրար խառնեց ռոքը, ջազը, դասականն ու էմբիենթը ու արդյունքում ստացավ մի ոճ, որը դեռ անուն չուներ: Ու չնայած Spirit of Eden-ն ու Laughing Stock ալբոմները հիացմունքով ընդունվեցին քննադատների կողմից, դրանք կոմերցիոն անհաջողություններ էին, ինչի պատճառով խումբը ցրվեց:

    Տարիներ անց քննադատները հետադարձ հայացք նետեցին Talk Talk-ի ուշ շրջանի գործունեությանը ու վերագնահատեցին խմբի ավանդը, քանի որ հենց Talk Talk խումբն (իր վերջին երկու ալբոմներով) ու Slint խումբն են, ովքեր ստեղծեցին պոստ ռոք երաժշտական ուղղությունը:

    Talk Talk-ը հսկայական ազդեցություն է թողել տաբեր երաժիշտների ու խմբերի վրա, ինչպիսիք են Portishead-ը, Radiohead-ը, Sigur Rós, No Doubt, Elbow, DJ Shadow, Bark Psychosis, Catherine Wheel, Lights, Shearwater, Death Cab for Cutie, Weezer ու նույնիսկ Duran Duran-ը:

    Իսկ Portishead-ի վոկալիստ Բեթ Գիբբոնսը Talk Talk-ի կիթառահար Paul Webb-ի (մականունը՝ Rustin Man) ձայնագրել է իր Out of Season ալբոմը:

    Մի խոսքով, էս լեգենդար խմբից մի քանի երգ լսեք, կհավանեք

    New Grass


    Myrrhman


    The Rainbow


    Eden
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 25.03.2012, 02:25:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.03.2012), Freeman (25.03.2012)

  19. #12
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ներկա պահին ինձ համար ամենամեծ հետաքրքրությունն առաջացնող ոճն ա սա: Թեթևակի ուսումնասիրել եմ (անգամ գործերիցս մեկի մեջ էլ ակնարկի նման օգտագործել եմ ), սակայն էդ նենց չի էլի, ոնց պետք ա:

    Պոստ ռոքի եթերայնությունն ու խորությունը մի տեսակ համապատասխան հոգեվիճակ ա ուզում, որ չձանձրանաս լսելուց: Կարծում եմ, որ պոստ ռոքն ապագայի երաժշտության սյուներից մեկն ա լինելու: Ու ինձ մեկ մեկ թվում ա, որ պոստ ռոքը սկսում ա լսողին «կոտորել» երբ մեջը զգալի չափով էմբիենթ ա լինում:

    Աներևակայելի երաժշտություն ա, բարձր բոլոր սահմանափակ օբյեկտներից :

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (03.04.2012), Freeman (01.04.2012), Ռուֆուս (02.04.2012)

  21. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասականից դեպի պոստ-ռոք կես քայլից էլ քիչ ա Հատկապես 20-րդ դարի մինիմալիստական դասականը ոնց որ պոստ-ռոքի հայրը լինի
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (03.04.2012), Հարդ (02.04.2012)

  23. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Mono



    Ճապոնական post-rock խումբ, մի քանի ժամ ա, որ լսում եմ, ու ոնց-որ նոր սկսած լինեմ post-rock լսելը, մինչև սրանց հանդիպելը մտածում էի,որ sigur ros-ի հետ ոչ մի խումբ չի կարա համեմատվի:

    Մի խոսքով, լսեք, կհասկանաք, ինչ նկատի ունեմ

    Ամենաշատը դուրս եկած երգը`

    Hymn To The Immortal Wind ալբոմի Ashes In The Snow երգն ա:

    The cake is a lie.

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (04.05.2012), Արշակ (14.11.2016), Մուշու (12.11.2016), Ֆոտոն (02.05.2012)

  25. #15
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև գրառումդ կարդալը, հենց միացրի երգը, միանգամից Սիգուր Ռոսը մտքիս եկավ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.05.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 14.10.2012, 12:20
  2. Լղիր դեմքդ ստեղնաշարին՝ պոստ արա արդյունքը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.03.2010, 00:23
  3. Rock in Astral
    Հեղինակ՝ Rock&Roll, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.03.2008, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •