Talk Talk
Բոլոր հանճարեղ խմբերի պես կազմավորվել է Անգլիայում
Թողարկել է 5 ալբոմ
The Party's Over (1982)
It's My Life (1984)
The Colour of Spring (1986)
Spirit of Eden (1988)
Laughing Stock (1991)
Հիմա կհարցնեք, թե էս 80-ականների խումբը ինչ գործ ունի 90ականների վերջին ձևավորված պոստ ռոքի հետ... Talk Talk սկզբում ստեղծագործել է New Wave ու SynthPop ոճերում: Չնայած Talk Talk-ը կարիերայի սկզբներում մեծ կոմերցիոն հաջողություններ ունեցավ, իսկ իրենց It's My Life երգը տեղ գտավ հիթ շքերթներում, քննադատները այդքան էլ բարեգութ չէին խմբի նկատմամբ՝ նրանց անվանելով Duran Duran-ի անհաջող ու անտաղանդ կլոն:
Ամեն ինչ փոխվեց 1988թ-ին թողարկված Spirit of Eden ալբոմով, որում խումբը իրար խառնեց ռոքը, ջազը, դասականն ու էմբիենթը ու արդյունքում ստացավ մի ոճ, որը դեռ անուն չուներ: Ու չնայած Spirit of Eden-ն ու Laughing Stock ալբոմները հիացմունքով ընդունվեցին քննադատների կողմից, դրանք կոմերցիոն անհաջողություններ էին, ինչի պատճառով խումբը ցրվեց:
Տարիներ անց քննադատները հետադարձ հայացք նետեցին Talk Talk-ի ուշ շրջանի գործունեությանը ու վերագնահատեցին խմբի ավանդը, քանի որ հենց Talk Talk խումբն (իր վերջին երկու ալբոմներով) ու Slint խումբն են, ովքեր ստեղծեցին պոստ ռոք երաժշտական ուղղությունը:
Talk Talk-ը հսկայական ազդեցություն է թողել տաբեր երաժիշտների ու խմբերի վրա, ինչպիսիք են Portishead-ը, Radiohead-ը, Sigur Rós, No Doubt, Elbow, DJ Shadow, Bark Psychosis, Catherine Wheel, Lights, Shearwater, Death Cab for Cutie, Weezer ու նույնիսկ Duran Duran-ը:
Իսկ Portishead-ի վոկալիստ Բեթ Գիբբոնսը Talk Talk-ի կիթառահար Paul Webb-ի (մականունը՝ Rustin Man) ձայնագրել է իր Out of Season ալբոմը:
Մի խոսքով, էս լեգենդար խմբից մի քանի երգ լսեք, կհավանեք
New Grass
Myrrhman
The Rainbow
Eden
Էջանիշներ