5. Խլացուցիչ + կրակոց = մեղմ շշուկ
Որտեղ եք տեսել.
Կրակի գծի վրա, Կռու պոպոք 2, Ծերուկներն այստեղ տեղ չունեն, Հրաձիգը, գործնականում բոլոր Ջեյմս Բոնդ կինոներում
Առասպելը.
Բոլոր լրտեսները, չարագործները և մարդասպանները անգիր գիտեն. եթե դու գնում ես օֆիսում, գրադարանում կամ թատրոնում ինչ-որ մեկին սպանելու, ապա հագցրու խլացուցիչը: Այդ զարմանալի հարմարանքը զարհուրելի «գըգը՜մփ»-ը դարձնում է մոտավորապես «պծյու» հիշեցնող ծվծվոցի նման մի բան:
Պծյու: Պծյու-պծյու-պծյու:
Զիզի-բիզի ատրճանակները միակ զենքերը չեն, որ կարելի է «խլացնել»: Ամենամեծ ու ամենավախենալու հրացանների վրա էլ է կարելի հատուկ խլացուցիչներ հարմարեցնել, որոնց շնորհիվ նույնիսկ աշխարհի ամենախաղաղ թաղամասում և նույնիսկ գիշերով ոչ ոք չի լսի, թե դու ոնց ես հարևան սենյակում բնաջնջում խաղաղ (և ոչ այնքան խաղաղ) բնակչությանը:
ՊԸԾՅՈՒ՜...
Բացի դրանից, չնայած որ կինոների խլացուցիչները միշտ էլ շատ թանկ, հետաքրքիր և մի քիչ էլ սեքսուալ տեսք ունեն, հոլիվուդյան իմաստունները ուսուցանում են, որ ցանկացած երկար ու դատարկ առարկա կարելի է որպես խլացուցիչ օգտագործել: Վերցում ենք, օրինակ, մեկ լիտրանոց պլաստմասսե դատարկ շիշ, մեջը ճխտում ենք, ասենք, հին գուլպաներ, և ահավասիկ՝ դու նույնքան զինված ու վտանգավոր ես, ինչքան Մարկ Ուոլբերգը «Հրաձիգում»:
Կներեք, ձեր զենքից ՆԱՍԿԻԻ հոտ է գալիս
Խնդիրը.
Պայթող վառոդի ձայնը բարձր է: Շատ բարձր: Նույնքան բարձր, ինչքան թափ հավաքող ինքնաթիռի ձայնը: Փոքրիկ մետաղյա խողովակը ուղղակի ի վիճակի չէ դրա դեմն առնելու: Ահա թե ինչ ձայն է հանում խլացված ատրճանակը.
Եթե վիդեոն չեք կարող նայել, թույլ տվեք համառոտ ամփոփել այն ձեզ համար. ատրճականից իսկական ատրճանակի ձայն է գալիս: Մեծ, բարձր, վախենալու «ԳԸՄՓ» ձայն: Ցանկացած դեպքում՝ դա հաստատ այն «փֆտ»-ը կամ «տըպ»-ը չէ, որ կարելի է լսել, երբ, ասենք, փոքրիկ փիսիկը ցատկում է փափուկ բարձի վրա:
Սովորական կրակոցի ձայնը 140-ից 160 դեցիբել է. դա արդեն այն մեծությունն է, երբ նույնիսկ մեկ անգամ լսելը կարող է ընդմիշտ վնասել ձեր լսողությունը: Եթե ձեր կողքին երբեք չեն կրակել, հավատացեք՝այդ ձայնը մարդկանց ստիպում է ամբողջ մարմնով ցնցվելով վեր թռնել: Խլացուցիչն այդ ձայնն իջեցնում է մինչև 120-130 դեցիբել, ինչը մոտավորապես հավասար է ասֆալտ քանդող ավտոմատ մուրճի աղմուկին: Դա դեռ բավական բարձր է՝ մոտ լինելու դեպքում ֆիզիկական ցավ պատճառելու համար:
Այսինքն՝ խլացուցիչն իրականում ընդամենը ստիպում է, որ մեծ զենքից մի քիչ ավելի փոքր զենքի ձայն գա: Եթե դու Ջեյմս Բոնդն ես ու որոշել ես խլացված ատրճանակով թափանցել թշնամու բանակ, քո միակ հույսը փաստորեն այն է, որ թշնամիներդ գուցե որոշեն, որ քո զենքը չափազանց փոքրիկ ու ճղճիմ երևույթ է՝ լուրջ վտանգ լինելու համար, և խղճան ու խնայեն քեզ:
Էդ ինչ ա, խլացուցիչով զե՞նք: Յախք, ֆու:
Բա էլ ու՞մ են պետք խլացուցիչները: Դե՜, եթե դու բաց ու աղմկոտ տարածության մեջ ես, խլացուցիչները կարող են ահագին օգուտ տալ: Մասնավորապես՝ դրանց շնորհիվ շատ դժվար է լինում հասկանալը, թե կրակոցը որ կողմից էր կամ ինչքան հեռվում:
Իսկ հիմա՝ խլացուցիչով շոթգանների մասին: Դրանք իրոք գոյություն ունեն: Ահա խնդրեմ.
Այո. սույն խլացուցիչը ոնց որ թե ավելի է բարձրացնում հրացանի ձայնը:
Էջանիշներ