User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Զվարճալի, իրական պատմություններ հայտնի մարդկանց մասին

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Զվարճալի, իրական պատմություններ հայտնի մարդկանց մասին

    Սկսեմ ես:

    Ստրադիվարիի ջութակը

    Մի անգամ ռեժիսյոր Հենրիկ Օհանեսյանը (հիշենք «3+2» ֆիլմը) իր ընկերոջ` կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հետ խոսում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի մասին:
    -«Котик», այդ Ավետն էնքա՜ն ժլատ է, արի մի լավ «դաս տանք» իրան:
    -Էդ ո՞նց:
    -Ես իր թանկանոց ջութակը հանել եմ պատյանից, դրա փոխարեն դրել եմ սովորական ջութակ: Կգնանք իր մոտ, ես պարտքով 100 ռուբլի կխնդրեմ ծննդյանս օրվա միջոցառումը կազմակերպելու համար: Ինքը չի տա իհարկե: Էդ ժամանակ ես կհանեմ պատյանից «Ստրադիվարիի ջութակը» ու կսպառնամ տեղնուտեղը ջարդել այն:
    -Լավ,,-համաձայնվում է կոմպոզիտորը:
    Գնում են մաէստրոյի մոտ եւ 100 ռուբլի խնդրում:
    -Ես իհարկե ուրախությամբ կօգնեի ձեզ, բայց այդքան փող չունեմ,-ասում է ջութակահարը:
    -Ուրեմն այդպե՞ս,-բարկանում է Հենրիկ Օհանեսյանը եւ իսկույն վերցնում ձեռքի տակ ընկած ջութակը:
    -Մինչեւ երեքն եմ հաշվում, տուր գումարը, թե չէ տեղնուտեղը կփշրեմ: Մեկ:
    -Գժվե՞լ ես... ի՞նչ ես անում,-վախեցավ ջութակահարը:
    -Երկու:
    -«Котик», «Котик» մի բան արա, էս ի՞նչ է պատահել իրեն:
    -Երեք,-շատ հանգիստ ասաց ռեժիսյորը ու ամբողջ ուժով մի քանի անգամ ջութակը գետնին զարկեց:
    Ավետ Գաբրիելյանը տեղնուտեղը ուշաթափվեց: Ալեքսանդր Հարությունյանը հիացմունքով նայեց Հենրիկ Օհանեսյանին, իսկ վերջինս բղավեց:
    -Աստված իմ... այս ի՞նչ արեցի... ի՞նչ արեցիիիի:
    -Ի՞նչ ես արել:
    -Ես մոռացել էի փոխել ջութակը:
    Ալեքսանդր Հարությունյանը ընկավ ուղիղ մաէստրոյի կողքին, իսկ ռեժիսյորը իսկույն դուրս փախավ սենյակից: Նա իհարկե փոխել էր Ստրադիվարիի ջութակը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 26.01.2011, 15:01:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Freeman (26.01.2011), John (15.07.2011), Lion (15.07.2011), Lusina (28.03.2011), Moonwalker (26.01.2011), murmushka (28.03.2011), V!k (26.01.2011), Valentina (26.01.2011), Varzor (15.07.2011), Yeghoyan (06.07.2011), Անտիգոնե (26.01.2011), Արևածագ (26.01.2011), Գաղթական (27.01.2011), Գանգրահեր (26.01.2011), Դատարկություն (27.01.2011), ՆանՍ (28.03.2011)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պատմություն էլ հայտնի դիրիժյոր Օհան Դուրյանի մասին:
    Նա իհարկե հիանալի լսողություն ուներ եւ երբ նվագախմբում որեւէ մեկը մի փոքրիկ վրիպակ աներ, կամ մի տեղ չնվագեր, լավ չէր լինի իր համար: Մի անգամ, փորձի ժամանակ, նվագախմբի անդամներից մեկը չխփեց իր ափսեիկները, մաեստրոն բարկացած նայեց իրեն, իսկ վերջինս սկսեց դողացնել ձեռքերը, իբրեւ թե խփել է: Օհան Դուրյանն ապշել էր, ինչպե՞ս նա չլսեց դա, ուրեմն նա ընդհանրապես լսողություն չունի, ուրեմն նա կործանված է, շատ ծանր էր տանում: Նա անձամբ խոսեց այդ տղայի հետ՝ հարցնելով թե այդ ինչպե՞ս է խփել որ ինքը դա չի լսել՝ վերջինս տեսնելով, որ մաեստրոն շատ է նեղվել, ասաց. «Չէ՛ մաեստրո, ես չեմ խփել»: Դուրյանն ուղղակի երախտապարտ էր, նրա ուրախությանը չափ չկար:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Freeman (26.01.2011), Lady-In-Red (29.03.2011), Moonwalker (26.01.2011), murmushka (15.07.2011), Valentina (26.01.2011), Varzor (15.07.2011), Արևածագ (26.01.2011), Գաղթական (27.01.2011), Գանգրահեր (26.01.2011), ՆանՍ (28.03.2011), Ուլուանա (30.01.2011)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնում են «Առաջին սիրո երգը» ֆիլմի նկարահանումները: Մոսկվայում ձայնագրվում է ֆիլմի երաժշտությունը, դիրիժյորը Ալթիս Ժյուայթիսն էր, որը Առնո Բաբաջանյանի բնորոշմամբ անբան մարդ էր, իսկ իրականում մեծ կամքի տեր, տաղանդավոր մի լիտվացի: Տեսնելով, որ Առնո Բաբաջանյանը իրար է անցել, հրամաններ է արձակում նվագախմբին, Ժյուրայթիսը ուղարկեց նրան ապակուց այն կողմ, որտեղ ձայնագրման տեխնիկան էր եւ հանգիստ շարունակեց իր գործը: Բայց երբ երաժշտությունը սկսեց ձայնագրվել, դիրիժյորը նկատեց, որ նվագախմբի բոլոր անդամները ուրիշ ուղղությամբ են նայում:Ժյուրայթիսը շրջվեց ու ի՞նչ տեսնի... ապակու հետեւից Առնո Բաբաջանյանն է դիրիժյորություն անում... իր քթով, նա նախօրոք պայմանավորվել էր նվագախմբի հետ:
    Ժյուրայթիսի բարկությանը սահաման չկար, նա դուրս հանեց կոմպոզիտորին ձայնագրման ստուդիայից:
    Հետագայում Առնո Բաբաջանյանը խոստովանեց, որ սխալվել է մեծ դիրիժյորի մասին, նման կարծիք ունենալով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Lady-In-Red (29.03.2011), Lusina (28.03.2011), Moonwalker (26.01.2011), murmushka (15.07.2011), Valentina (26.01.2011), Varzor (15.07.2011), Անտիգոնե (26.01.2011), Արևածագ (26.01.2011), Գաղթական (27.01.2011), Գանգրահեր (26.01.2011), Հարդ (26.01.2011), ՆանՍ (28.03.2011), Ռուֆուս (26.01.2011)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առնո Բաբաջանյանի մասին ասում են, որ սեփական շահերի համար, փող քիչ էր ծախսում, ափսոսում էր, բայց եթե որեւէ մեկը պարտք խնդրեր, հաճույքով կտար
    Մի անգամ Արամ Խաչատրյանը (ներեցեք, չեմ հիշում ում հետ) նրանից պարտքով բավականին փող խնդրեց, Բաբաջանյանը տվեց: Մի-երկու օրից ռեստորանում 60 հոգով նշեցին նրա ծնունդը, կազմակերպիչները հենց Արամ Խաչատրյանը եւ ***** էին: Ծնունդն ուղղակի հիանալի անցավ, ամեն-ինչ տեղը տեղին: Իսկ ամենավերջում նրանք հիշեցրեցին Բաբաջանյանին պարտքի մասին եւ խոստովանեցին, որ այս ամենi համար, իր փողերն էին օգտագործել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Freeman (26.01.2011), Gayl (28.03.2011), Lusina (28.03.2011), Moonwalker (26.01.2011), Valentina (26.01.2011), Varzor (15.07.2011), Արևածագ (26.01.2011), Գաղթական (27.01.2011), Հարդ (26.01.2011), Նաիրուհի (22.06.2011), ՆանՍ (28.03.2011)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ ռուս հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը իրեն վատ էր զգում: Զանգեցին շտապ օգնություն, բժիշկն եկավ ու երբ տեսավ թե ով է իր հերթական հիվանդը, հիվանդը, մի քանի վայրկյան քարացած կանգնեց, հետո... գիտակցությունը կորցրեց: Լեոնիդ Յակուբովիչը իրար անցավ եւ նորից զանգեց շտապ օգնություն:
    - Բայց դուք մեզ արդեն զանգել եք,- զարմացած պատասխանեցին նրան:
    - Ես արդեն առողջացել եմ, բայց ձեր բժշկին շտապ օգնություն է պետք,- ասաց Յակուբովիչը:


  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Gayl (28.03.2011), Lusina (28.03.2011), Valentina (28.03.2011), Varzor (15.07.2011), Yeghoyan (06.07.2011), ՆանՍ (28.03.2011), Ուլուանա (28.03.2011)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդմոնդ Քյոսայան


    Հայերի համար բավական է միայն հիշել«Տղամարդիկ»ը, ինչպես նաեւ ռուսական «Անորսալիները» որպեսզի հիշենք նրան: Էդմոնդ Քյոսայանը մեծ ռեժիսյոր էր եւ մեծ մարդ, նրա մեջ այնքա՜ն էներգիա կար, անընդհատ շարժման մեջ էր, «մի սարի վրա աու է կանչում, իսկ մյուսի վրայից արդեն լսում իր արձագանքը» կատակել է նրա մասին Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա հաճախ դիմում էր վտանգավոր քայլերի, որոնք կարող էին վատ վերջանալ դերասանների համար, բայց նրա վստահությունն շատ մեծ էր, նա միշտ համարձակ քայլերով գնում էր առաջ եւ հասնում իր նպատակին:

    Զվարճալի պատմություններ ռեժիսյորի մասին



    1. Էդմոնդ Քյոսայանը շատ էր սիրում ֆուտբոլ, ինչը եւ կարելի է սպասել նման էներգիայի տեր մարդուց: Նա «Արարատի» խաղերին հետեւում էր պահեստայինների նստարանից: Մատչերից մեկի ժամանակ, երբ խաղի ավարտին քիչ էր մնացել, մերոնք էլ արդեն հաղթում էին, գնդակը հասավ մեր հարձակվողին ու հանկարծ այդ պահին Էդմոնդ Քյոսայանը վեր թռավ տեղից եւ հանդիսատեսի ծիծաղի տակ սկսեց մեր հարձակվողի հետ զուգահեռ վազել դաշտով: Ազարտը նրան գրավել էր ամբողջությամբ:


    2. Երբ Էդմոնդ Քյոսայանը նկարահանում էր «Անորսալիների նոր արկածները,» դերասան Միխաիլ Մետյոլկինին բանակից ազատելու համար, ռեժիսյորը ընդառաջեց նրան ընդունվել ՀՊԿԻ (Համառուսական Պետական Կինոմատոգրաֆիայի Ինստիտուտ): Մետյոլկինը էկոնոմիկայի ֆակուլտետ էր ընդունվում, բայց մաթեմատիկայից նա շատ թույլ էր: Քննության ժամանակ մաթեմատիկայի դասախոսը գնաց զուգարան, Քյոսայանը հետեւեց նրան, մտավ հարեւան խցիկը եւ վերեւից նայելով դասախոսին ասաց:
    - Ներեցեք: Ձեզ մոտ քննություն է հանձնում, իմ «Անորսալիների» գլխավոր հերոսներից մեկը: Նա մաթեմատիկայից բացարձակապես ոչինչ չգիտի: Խնդրում եմ, հինգ նշանակեք:
    Դասախոսը՝ շատ անհարմար դրության մեջ ընկած, պատասխանում է:
    - Ես կանեմ այն ամենը ինչ ուզում եք, միայն թե գնացեք այստեղից:
    Երբ դասախոսը վերադարձավ լսարան, մոտեցավ Մետյոլկինին, վերցրեց քննաթերթիկը, որի վրա անկապ թվեր էին շարած, երկար նայեց ու «հիացմունքով» ասաց:
    - Ինչպիսի՜ օրիգինալ լուծում: Հիանալի է;
    Քննությունից հետո Քյոսայանը տարավ Մետյոլկինին «Արագվի,» որտեղ էլ նշեցին նրա ընդունվելը:
    :

    3. Էդմոնդ Քյոսայանը, որպես ռեժիսյոր շատ խիստ էր բոլորի նկատմամբ: Երբեք անպատրաստ չէր գալիս նկարահանման հրապարակ, միշտ գիտեր ինչը ինչպես է նկարահանելու: Նկարահանման ժամանակ քար լռություն պետք է լիներ...
    Գառնիում՝ «Հուսո աստղ» ֆիլմի նկարահանման ժամանակ, այն հատվածում, որտեղ Մխիթար սպարապետը նշանակվում է Դավիթ-Բեկին հաջորդող, հավաքվել էր մեծ մասսովկա: Եւ հանկարծ հնչեց Քյոսայանի ձայնը.
    - Հանիր ձեռքի ժամացույցդ:
    Չէ՞-որ միջնադարում ձեռքի ժամացույց չկար: Թե ինչպես Քյոսայանը այդքան հեռավորությունից, այդքան մարդկանց մեջ տեսավ դա, միայն նա գիտի:


    4. Երբ Դավիթ Քյոսայանը նկարահանում էր «Ռեժիսյոր մասնագիտությունը» վավերագրական ֆիլմը, այնտեղ նաեւ դրել էր իր հոր որոշ աշխատանքային կադրեր: Դիտումի ընթացքում նրան նկատողություն արեցին:
    - Ինչու՞ եք ռեժիսյորի շարժումները այսքան արագացրե, ինչի՞ համար է դա:
    Բայց որդին ոչինչ էլ չէին փոխել, նկարահանել էր հենց այնպես, ինչպես կար իրականում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.06.2011), Varzor (15.07.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով սուտ (ես այնտեղ չեմ եղել), բայց ասում են, որ այսպիսի բան եղել է
    Մի անգամ Մանթաշովը խաշ ուտելիս է լինում բայց խաշի հետ խմում է ոչ թե շամպայն (որն այն ժամանակ շատ հարգին խմիչք էր), այլ օղի: Բոլոր տեսնողները մի տեսակ "վատ" հայացքով էին նայում նրան, թե ինչպե՞ս կարող է նրա նման մարդը օղի խմել
    Խաշն ուտելուց հետո նա բարձրաձայն ասում է.
    -Իսկ հիմա ինձ շամպայն բերեք, որպեսզի ձեռքերս լվանամ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.07.2011), Valentina (05.07.2011), Varzor (15.07.2011), Արէա (05.07.2011), Նաիրուհի (05.07.2011), ՆանՍ (05.07.2011)

  15. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած չգիտեմ թե ում հետ է սա եղել, գիտեմ միայն, որ կին էր եւ նույն պատմությունը մի ժամանակ պատմել է Մետաքսիա Սիմոնյանին: Հեռուստացույցով եմ տեսել տարիներ առաջ: Կոչենք պատմիչ:


    Ժամանակին պատմիչը խոսող թութակ էր պահում: Մի անգամ, երբ բացի թութակից ոչ ոք տանը չէր, էլեկտրիկն եկավ, դուռը թակեց, թութակը ներսից:
    - Էդ ո՞վ ի:
    - Էլեկտրիկն ի:
    Դուռը չեն բացում, քիչ անց նորից է թակում:
    - Էդ ո՞վ ի:
    - Էլեկտրիկն ի:
    Եւ այդպես շարունակ, մինչեւ խեղճ էլեկտրիկը դռան մոտ ընկնում է ու... մեռնում:
    Պատմիչը գալիս է տուն, տեսնում է իրենց դռան մոտ մարդ է պառկած, զարմացած ասում է:
    - Էս ո՞վ է:
    Ներսից լսում են:
    - Էլեկտրիկն ի:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.07.2011, 11:32:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.07.2011), Freeman (15.07.2011), Lion (15.07.2011), Varzor (15.07.2011), Արէա (15.07.2011), Հայուհի (18.07.2011), ՆանՍ (15.07.2011)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրի Նիկուլինն էլ էր մի ժամանակ խոսող թութակ պահում:

    Մի անգամ, մայիսի 9-ին, նա բարձր տրամադրությամբ գալիս է տուն, ներս է մտնում եւ ուրախ-ուրախ ասում:
    - С праздником победы:
    Թութակը պատասխանում է:
    - Во истине воскрес:



  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.07.2011), Freeman (15.07.2011), Lion (15.07.2011), Moonwalker (15.07.2011), Varzor (15.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի մարդկանց կյանքից
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.11.2017, 08:55
  2. Հանդիպումներ հայտնի մարդկանց
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.01.2017, 21:51
  3. Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 11.10.2013, 02:06
  4. Հայտնի մարդկանց ծաղրանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 49
    Վերջինը: 24.10.2011, 22:34
  5. Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.12.2010, 01:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •